Մալիֆիսենտա
Մալիֆիսենտա (/məˈlɛfɪsənt/ or /məˈlɪfɪsənt/), անիրական կերպար, որը հայտնվել է Walt Disney Productions ընկերության 16-րդ՝ Քնած գեղեցկուհի (1959) մուլտիպլիկացիոն ֆիլմում։ Նա չար փերի է և ինքնահռչակ «չարի տիրուհի», որը մկրտության չհրավիրվելուց հետո անիծում է նորածին արքայադուստր Ավրորային՝ «մատը ծակել ճախարակի իլիկով և մեռնել» իր տասնվեցերորդ տարեդարձի օրը, նախքան արևը մայր կմտնի[1]։
Մալիֆիսենտայի կերպարն ստեղծվել է Շառլ Պեռոյի «Քնած գեղեցկուհի» հեքիաթի չար կնքամոր կերպարի[2], ինչպես նաև այն չարագործության հիման վրա, որի մասին գրել են Գրիմ եղբայրնեւը՝ Քնած գեղեցկուհի հեքիաթի վերաշարադրանքի մեջ։ Մալիֆիսենտայի անիմացիոն կերպարը ստեղծել է Մարկ Դևիսը։
Կերպարը հնչյունավորել է Էլեոնոր Օդլիին, որն ավելի վաղ «Մոխրոտիկում» մարմնավորել էր Լեդի Թրեմեյնին՝ Մոխրոտիկի չար խորթ մորը (1950)։
Որպես պրոտանգոնիստ կերպարը հանդես է եկել 2014 թվականին նկարահանված «Մալիֆիսենտ» մարտաֆիլմում, որում այն մարմնավորել է Անջելինա Ջոլին․ դերասանուհին նույն դերը կատարել է նաև 2019 թվականի «Մալիֆիսենտ։ Խավարի տիրուհին» ֆիլմում[3]։ Մալիֆիսենտայի այս տարբերակը ներկայացվում է որպես սխալ ընկալվող դրական կերպար, որը փորձում է իրեն և իր կալվածքը պաշտպանել մարդկանցից։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալիֆիսենտայի անիմացիոն կերպարը ստեղծել է Մարկ Դևիսը։ Չար կամ եղջյուրավոր կախարդին անվանում են «Մալիֆիսենտա» (ածական, որը նշանակում է «չարիք կամ վնաս պատճառել»[4])։ Մալիֆիսենտայի կերպարն ստեղծելիս մերժվել են վհուկների և ջադուների ստանդարտ պատկերները, քանի որ Մեթինսոնը նախընտրել է նրբագեղ, չարագործ, կանաչ մաշկ ունեցող գեղեցկուհու, որը կներկայացվեր որպես «վատ կնոջ դասական նախատիպ»[5]։ Ըստ Մեթինսոնի, Մալիֆիսենտան «ստեղծվել էր հսկա վամպիր չղջիկի նման՝ սպառնալիքի զգացողություն ստեղծելու համար»[6]։
Կերպարը հնչյունավորել է Էլեոնոր Օդլիին, ով ավելի վաղ Մոխրոտիկում մարմնավորել էր Լեդի Թրեմեյնին՝ Մոխրոտիկի չար խորթ մորը։ Անիմատորներ Օլլի Ջոնսթոնը և Ֆրենկ Թոմասը իրենց «Դիսնեյի չարագործը» գրքում Օդլիի ձայնի հետ աշխատելը նկարագրել են որպես «բարդ, բայց հուզիչ հանձնարարություն»[7]։
Էրիկ Քլեվորթի նկարահանած ֆիլմի սկզբնական տարբերակում Մալիֆիսենտան վերածվում է վիշապի, որի «հզոր մկաններն իր ծանր մարմինը տեղաշարժում են քարքարոտ տեղանքով»[6]։ Ձայնային էֆեկտների ղեկավար Ջիմ Մաքդոնալդը վիշապի ահասարսուռ շնչի հնչյունավորում է փնտրել ու դիմելով ԱՄՆ բանակին՝ կրակարձակման վերաբերյալ ֆիլմերի դասընթացի է մասնակցել։ Այս ֆիլմերում նա ճշգրիտ ձայն է ապահովել[8]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քնած գեղեցկուհին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմում, որտեղ ձայնագրվել է Էլեոնոր Օդլիին, Մալեֆիսենտան ժամանում է թագավոր Ստեֆանի և Լիա թագուհու ամրոց՝ իրենց նորածին դստեր՝ Արքայադուստր Ավրորայի մկրտության ժամանակ։ Նա դժգոհություն է հայտնում հրավեր չստանալու կապակցությամբ, որին Մերիուեդեր անունով բարի փերիներից մեկը պատասխանում է, որ ինքն անցանկալի է։ Զայրացած նա պատրաստվում է հեռանալ։ Թագուհի Լիան հարցնում է նրան, արդյո՞ք վիրավորվել է։ Մալիֆիսենտան հերքում է իր կատաղությունը, և հետագայում առաջարկում է «նվեր» մատուցել Ավրորային՝ ցույց տալու, որ նա «ոչ մի վատ կամք չունի»։ Մալիֆիսենտան հաստատում է, որ Ավրորան կմեծանա շնորհով և գեղեցկությամբ, «սիրված նրանց կողմից, ովքեր նրան ճանաչում են», բայց որպես վրեժխնդրություն՝ չհրավիրվելու համար, նա անիծում է Ավրորային, որպեսզի մինչ արևը մայր մտնի իր տասնվեցերորդ ծննդյան օրը, նա կմոտեցնի իր մատը պտտվող ճախարակին և կմահանա։ Նախքան Թագավորական պահակախումբը կկարողանա հեռացնել նրան, Մալեֆիսենտան ծիծաղելով հեռանում է։ Չնայած Մերիուեդերը դեռ իր նվերն չէր հանձնել, նա չէր կարող վերացնել Մալեֆիսենտայի անեծքը, բայց կարող էր միայն թուլացնել այն, որպեսզի Ավրորան խորը քուն մտնի, որն իր իսկական սիրուց համբույր է պահանջում՝ նրան արթնացնելու համար։
Ավելի ուշ, Արգելված լեռների իր ամրոցում, Մալիֆիսենտան հիասթափված հարցնում է իր դաժան բանակին, թե ինչու չեն կարողացել գտնել Ավրորային, որին թաքցրել և դաստիարակել էին երեք բարի փերիները։ Նա հասկանում է, որ իր զիվորներն այդ ամբողջ ընթացքում նորածնի են փնտրել, թեև արդեն տարիներ են անցել։ Նա թռչում է կործանարար կատաղության մեջ, և շուտով հուսահատորեն հանձնարարում է իր ընտանի ագռավ Դիաբլոյին գտնել Ավրորային։ Թռչունը հաջողության է հասնում երկու փերիների կախարդական վեճի պատճառով, որը բացահայտում է նրանց գտնվելու վայրը։
Ավրորայի տասնվեցերորդ տարեդարձի երեկոյան, այն բանից հետո, երբ երեք փերիները մի պահ թողել էին ընկճված արքայադուստերը, Մալեֆիսենտան այցելում է Ավրորային՝ արքայադստերը հրավիրելով սենյակ, որտեղ Մալեֆիսենտան վերածվում է ճախարակի։ Ավրորան իր մատը մոտեցնում է ճախարակին՝ կատարելով անեծքը։
Ավելի ուշ, Մալիֆիսենտան և նրա թզուկները գրավում են Արքայազն Ֆիլիպին՝ Ավրորայի իրական սիրուն և բանտարկում նրան։ Մալիֆիսենտան հետո հանգստանում է՝ կարծելով, թե հաղթել է։
Ավելի ուշ Մալեֆիսենտան արթնանում է և, տեսնում, որ Դիաբլոն քար է դարձել, հայտնաբերում է, որ փերիները Ֆիլիպին ազատել են նրա զնդանից։ Նա բարձրանում է իր ամրոցի աշտարակներից մեկն ու սկսում Ֆիլիպին շանթահարել կայծակով, և երբ բարի փերիները չեզոքացնում են այն, նա փշերի անտառ է առաջացնում, որի միջով արքայազնը հարթում է իր ճանապարհն ու անցնում։ Կատաղած՝ նա փչում է և տանում նրան Ստեֆան թագավորի ամրոցի դիմաց և վերափոխվում հսկայական վիշապի։ Երեք փերիները ուժեղ կախարդանք են հաղորդում Ֆիլիպի ճշմարտության թուրին, որը նա նետում է Մալեֆիսենտայի սրտին՝ մահացու վիրավորելով նրան, որից հետո նա փլուզվող ժայռից գլորվում է և մեռնում։
Մալիֆիսենտա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ֆիլմում Մալեֆիսենտան ներկայացված է որպես բարի, բայց ողբերգական փերի, որը պաշտպանում է մավրերին՝ գերբնական էակների տիրույթ, հարևան մարդկային թագավորությունից։ Կերպարը մարմնավորում է Անջելինա Ջոլին։
Նախքան իր խորհրդանշական սև հանդերձանքը հագնելը, Մալեֆիսենտան ուներ մի զույգ փետուրավոր փերիի թևեր, կրում էր շագանակագույն զգեստ և միշտ ոտաբոբիկ էր։ Մալեֆիսենտան ընկերանում և սիրահարվում է Ստեֆան անունով մի երիտասարդ գյուղացի տղային՝ Նոքգրասը, Թիսթլևիտը և Ֆլիտլը՝ պիքսի տրիոն, ներկայանալուց հետո։
Ավագ տարիքում Մալեֆիսենտան մեծանում է և դավաճանում է Ստեֆանին, որը երկաթով իր թևերն այրում է, որպեսզի նա կարողանա բարձրանալ մարդկային թագավորության գահը, ըստ մեռնող թագավոր Հենրիի հայտարարած պարգևի։ Դիավալ անունով ագռավին որպես ծառա վերցնելով՝ ատելությամբ լի Մալեֆիսենտան իրեն անվանում է մավրերի տիրակալ, իսկ հանդերձանքը փոխվում է ավելի մուգ գույնի։ Երբ իմանում է, որ Ստեֆանն այժմ թագավոր է և իր կնոջ՝ Լեյլա թագուհու հետ ունեցել է Ավրորա (Էլ Ֆենինգ) անունով դուստր, Մալեֆիսենտան մտածում է, որ իսկական սեր գոյություն չունի՝ անիծելով նորածին Ավրորային, որը քնում է և միայն իսկական սիրո համբույրից հետո կկարողանար արթնանալ․ այդպես նա վրեժ էր լուծում Ստեֆանից։ Քանի որ Ավրորային խնամելու համար նշանակված երեք պիքսիները ապաշնորհ էին, այնուամենայնիվ, Մալեֆիսենտան խնամում և փրկում է երեխային հեռվից՝ համոզվելու համար, որ իր անեծքն ավարտվել է, որպեսզի ի վերջո նրա մեջ մայրական սեր առաջանա։ Այդ սերն ապացուցում է, որ ապաշխարող Մալեֆիսենտան համբուրում է Ավրորայի ճակատը և հանում անեծքը։ Քնից արթնանալուց հետո Ավրորան օգնում է վերականգնել Մալիֆիսենտայի թևերը և պաշտպանվել Ստեֆանից, որը փորձում էր սպանել Մալիֆիսենտային։
Ստեֆանի մահից անմիջապես հետո Մալեֆիսենտան Ավրորային թագադրում է որպես մավրերի տիրակալ՝ իրենց թագավորությունները հավերժ միավորելով։
Մալիֆիսենտա։ Խավարի տիրուհին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոլին կրկնել է դերը «Մալիֆիսենտա։ Խավարի տիրուհին» ֆիլմում, որում փորձարկվել էր Մալիֆիսենտայի հարաբերությունները Ավրորայի հետ։ Հայտնվել են նրա տեսակի այլ փերիներ՝ Քոնալի (Չիվեթել Էջիոֆոր) գլխավորությամբ։ Ֆիլմի ընթացքում արքայազն Ֆիլիպի մայրը փորձում է պատերազմ հրահրել մարդկանց և փերիների միջև՝ տպավորություն ստեղծելով, որ Մալեֆիցենտան հերթական անգամ անիծել է թագավորին՝ ստիպելով Մալիֆիսենտային փախչել արքայությունից, որպեսզի փրկի իր նմաններին։ Թագավորության վրա Dark Fae-ի հարձակման ժամանակ Ավրորան իմանում է ճշմարտությունը և կարողանում է համոզել երկուսին էլ, որ պետք է երկու կողմերն էլ կանգնեցնեն պայքարը, Ֆիլիպը դիմում է իր իսկ զինվորներին մինչ Ավրորան դիմագրավում է Մալեֆիսենտային։ Այն բանից հետո, երբ պնդում է, որ Մալեֆիսենտային իր մայրն է համարում, թագուհին Ավրորային ցած է գցում աշտարակից, բայց Մալեֆիսենտան կարողանում է փրկել Ավրորային՝ վերջ տալով հակամարտությանը, երբ նա հանում է թագավորի անեծքը և թագուհուն դարձնում այծ։ Խաղաղությունը վերականգնելով՝ Մալեֆիսենտան Ավրորային և Ֆիլիպին ամուսնացնում է, իսկ ավելի ուշ Ավրորային վստահեցնում է, որ կվերադառնա, երբ ծնվի իրենց առաջնեկը։
Այլուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալիֆիսենտայի կերպարը կարելի է տեսել Դիսնեյի թեմատիկ զբոսայգու «Fantasmic!» ատրակցիոնում, «Քնած գեղեցկուհին» գրքի շարունակությունը համարվող «Մալիֆիսենտայի վրեժը» գրքում, «Kingdom Hearts» վիդեոխաղերում և այլուր։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալիֆիսենտայի նախնական տարբերակը կոչվել է «Դիսնեյի չարագործներից մեկը»[9]։ Նա, ընդհանուր առմամբ, նկարագրվում է որպես «չար, սառնասիրտ փերի, որը կարող է անիծել անմեղ նորածնին միայն այն բանի համար, որ իրեն չեն հրավիրում մկրտության արարողությանը»[10]։ Գիլյերմո դել Տորոն հայտարարել է, որ Մալիֆիսենտան իր սիրելի դիսնեյյան վիշապն է[11]։ Կերպարը հնչյունավորած դերասանուհի Էլեոնոր Օդլին և վերահսկող մուլտիպլիկատոր Մարկ Դևիսը նույնպես գովասանքի են արժանացել կերպարի վրա կատարած աշխատանքի համար[փա՞ստ]։ 2016 թվականին The Frisky-ն նկարագրել էր Մալիֆիսենտային և չար թագուհուն որպես «կինոյի պատմության մեջ ամենալավն ստեղծված երկու կին չարագործները»[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Grant, John (1998). Encyclopedia of Walt Disney's Animated Characters (2nd ed.). Hyperion. էջեր 263–264. ISBN 978-0786863365.
- ↑ Rovin, Jeff (1987). The Encyclopedia of Supervillains. New York: Facts on File. էջեր 252–254. ISBN 0-8160-1356-X.
- ↑ Good Morning America [@GMA] (March 6, 2019). «"Maleficent: Mistress of Evil," the sequel to Disney's "Maleficent," will be released nationwide October 18, 2019. gma.abc/2HNA1Wz Take a look at the new teaser poster!» (Թվիթ). Վերցված է March 6, 2019-ին – via Թվիթթեր.
- ↑ «Dictionary.com». 2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Donnelly, Colleen Elaine (2016 թ․ դեկտեմբերի 26). «Re-visioning Negative Archetypes of Disability and Deformity in Fantasy: Wicked, Maleficent, and Game of Thrones». Disability Studies Quarterly. 36 (4). doi:10.18061/dsq.v36i4.5313. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 6,0 6,1 Elizabeth Bell (1995). Somatexts at the Disney Shop. ISBN 0253209781.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ «Lady Tremaine and Stepsisters Character History». Disney Archives.
- ↑ «Maleficent Character History». Disney Archives.
- ↑ "Sleeping Beauty (1959)" Արխիվացված 2012-06-26 Wayback Machine. Rotten Tomatoes. Retrieved September 27, 2013.
- ↑ Üner, Ayşe Melda (2017 թ․ հուլիսի 20). «Intertextual transformation of a fairy tale from Sleeping Beauty to Maleficent» (PDF). Balıkesir University the Journal of Social Sciences Institute. 20 (38): 371–382. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «An Unexpected Party Chat transcript now available! from Weta Holics» (PDF). WetaNZ.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ The Frisky (2016 թ․ հունվարի 29). «Linguists Have Nailed The Exact Problem With Disney's Princess Movies». The Frisky. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Disney Archives - Maleficent
- Maleficent(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Maleficent»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալիֆիսենտա» հոդվածին։ |
|