Jump to content

Մալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալե (այլ կիրառումներ)
Քաղաք
Մալե
މާލެ
ԵրկիրՄալդիվներ Մալդիվներ
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքKaafu Atoll?
Մակերես6 կմ²
ԲԾՄ2 մետր
Բնակչություն150 000 մարդ (2014)
Խտություն17401 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+5
Մալե (Մալդիվներ)##
Մալե (Մալդիվներ)

Մալե (մալդ.՝ މާލެ), Մալդիվների մայրաքաղաքն ու երկրի խոշորագույն քաղաքը։ Բնակչությունը 2014 թվականի դրությամբ եղել է 150,000 մարդ[1]։ Տարածքը 6 քառ. կմ է։

Անվանումն առաջացել է महालय (Mahaalay), բառից, որը ծագել է սանսկրիտից։ Թարգմանվում է որպես «մեծ», «հսկա»։ Սովորաբար «Մահաալայ» անվանել են թագավորական պալատը․ այստեղից էլ անվանումն անցել է քաղաքին։

Նախկինում քաղաքը շրջապատված էր պատով։ Միապետության վերացումից հետո՝ նախագահ Իբրագիմ Նասիրի կառավարման ժամանակ, թագավորական պալատը ավերվել է գեղատեսիլ ամրոցի և ամրոցապատի աշտարակի հետ միասին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Մալե և Վիլինգիլե կղզիների վրա։ Այն ավանդաբար եղել է թագավորական կղզի, որտեղ գտնվում էր Մալդիվյան դինսատիաների պալատը։ Վերջին տարիներին կղզին ընդլայնվել է գրունտային տեղատվության հետևանքով։

Մալեն գտնվում է ենթահասարակածային գոտում, որին բնորոշ է երկու եղանակների առկայություն՝ անձրևների և չոր սեզոններ։ Անձրևոտ սեզոնը տևում է մայիսից դեկտեմբեր, չորը՝ մնացած 4 ամիսներին։ Ջերմաստիճանը ամբողջ տարվա ընթացքում փոփոխվում է ընդամենը 1-2 °C աստիճանով՝ պահպանվելով 25-30 °C։

Մալեի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 30.0
(86)
30.4
(86.7)
31.2
(88.2)
31.5
(88.7)
31.0
(87.8)
30.5
(86.9)
30.4
(86.7)
30.2
(86.4)
30.0
(86)
30.0
(86)
30.1
(86.2)
29.9
(85.8)
30.4
(86.7)
Միջին ցածր °C (°F) 25.4
(77.7)
25.6
(78.1)
25.8
(78.4)
26.4
(79.5)
26.2
(79.2)
25.8
(78.4)
25.6
(78.1)
25.5
(77.9)
25.1
(77.2)
25.2
(77.4)
25.3
(77.5)
25.1
(77.2)
25.6
(78.1)
Տեղումներ մմ (դյույմ) 75.2
(2.961)
49.7
(1.957)
72.8
(2.866)
131.6
(5.181)
215.7
(8.492)
171.9
(6.768)
147.2
(5.795)
187.7
(7.39)
242.8
(9.559)
222.0
(8.74)
201.0
(7.913)
231.7
(9.122)
1949,3
(76,744)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 4.6 3.5 6.1 9.1 14.3 12.9 11.9 12.8 15.8 14.6 13.3 11.8 130.7
% խոնավություն 78.0 77.0 76.9 78.1 80.8 80.7 79.1 80.5 81.0 81.7 82.2 80.9 79.7
Միջին ամսական արևային ժամ 248.0 259.9 279.0 246.0 223.2 201.0 226.3 210.8 201.0 235.6 225.0 220.1 2778,2
աղբյուր: NOAA[2]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնական մասը տեղակայված է Մալե կղզու վրա, որը չափազանց բնակեցված է․ կառուցված մասն ընդգրկում է համարյա ամբողջ տարածքը։ Բնակչության մոտավորապես մեկ երրորդն ապրում է մայրաքաղաքում։ Բնակչության թվաքանակը 1987 թվականին 20 000 էր, իսկ 2006 թվականին՝ 104 403։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղկացած է 6 շրջանից, որոնցից 4-ը տեղակայված են Մալե, 5-րդը՝ Վիլինգիլե, իսկ 6-րդը արհեստական Հուլումալե կղզիների վրա։ Վիլինգիլի կղզում նախկինում գտնվում է բանտ, որն այժմ քաղաքի առողջարանային շրջանն է։

Բացի այդ, քաղաքը ներառում է նաև Մալե միջազգային օդանավակայանը, որը տեղակայված է Հուլհուլե կղզու վրա։

Շրջան Տարածք,
հա
Բնակչություն,
(2006)
Տեղակայություն
1 Հենվեիրու 59,1 23 597 Մալե
2 Գալոլհու 27,6 19 414 Մալե
3 Մաչանգոլհի 32,6 19 580 Մալե
4 Մաաֆանու 75,9 29 964 Մալե
1-4 Մալե 195,2 92 555 Մալե
5 Վիլինգիլե 31,8 6 956 Վիլինգիլե
6 Հուլումալե 200,9 2 866 Արհեստական կղզի
- Հուլուլե 151,9 1 316 Մալե միջազգային օդանավակայան
- Գուլհի Ֆալհու - - Մոլորակ նավահանգստային կղզի
Մալե 579,8 103 693

Մալեում բացակայում են քաղցրահամ լճակները, այդ իսկ պատճառով խմելու ջուր ստանում են ստորերկյա ջրերի աղազրկման միջոցով։ Առհոսող ջրերը առանց մաքրման լցվում են ուղիղ օվկիանոս։ Կոշտ թափոնները տեղափոխվում են հարևան կղզիներ, իսկ այնտեղ դրանցով լցնում են ծովալճակները։ Էլեկտրաէներգիա արտադրվում է դիզելային գեներատորների օգնությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Preliminary Results - Revised, 04 March 2015(չաշխատող հղում)
  2. «Male Climate Normals 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.