Jump to content

Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

CMI – Մարտի Ահթիսաարի խաղաղության հիմնադրամ[1] (2000–2021 թթ․՝ «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» հասարակական կազմակերպություն[2]) անկախ ֆիննական հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է հակամարտությունների կանխարգելմամբ և կարգավորմամբ ոչ պաշտոնական երկխոսության և հաշտարարության միջոցով[3]։ Խաղաղության Նոբելյան Մրցանակի դափնեկիր և Ֆինլանդիայի նախագահ Մարտի Ահտիսաարին հիմնել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ՀԿ-ն (CMI) 2000 թվականին։ Այն ունի գրասենյակներ Հելսինկիում և Բյրուսելում, ինչպես նաև ներկայություն որոշակի երկրներում։ 2021 թվականի մայիսի 1-ին վերափոխվեց հիմնադրամի։

Հիմնադրամի գործունեությունը ղեկավարում է ութ անդամից կազմված խորհուրդը, որի նախագահն է Մարկո Ահտիսաարին[4][5]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ՀԿ-ն նշում է, որ իր գործունեության կենտրոնում խաղաղության գործըթացներին աջակցելը չորս տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելք և Հյուսիսային Ամերիկա, Եվրասիա, Ենթասահարա և Ասիա։ Նպաստում է երկխոսության կազմակերպմանը, միջնորդում է հակամարտող կողմերի միջև, տրամադրում է կարողությունների զարգացման և միջնորդության աջակցություն հակամարտության կառավարման և խաղաղության գործընթացների բոլոր փուլերում, ինչպես նաև աջակցում է խաղաղության կառուցման ավելի լայն համայնք[6]։ Կազմակերպությանը հաճախ դիմում են այն հակամարտությունների դեպքում, որոնցում այն ունի տարածաշրջանային փորձառություն և կապեր։ Միջնորդության ընտրությունը նաև կախված է ֆինանասական աջակիցների քաղաքական կամքից՝ լուծելու տվյալ հակամարտությունը։ ՀԿ-ն աշխատում է կամ ուղղակիորեն հակամարտության կողմերի հետ, կամ աջակցում է այլ կազմակերպություններ, օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպության կամ Աֆրիկյան միության միջնորդական շահերին։ «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ՀԿ-ն իրականացնում է իր միջնորդական աշխատանքը կուլիսների հետևում և չի մեկնաբանում ընթացող բանակցությունները։ Երբեմն նույնիսկ հաջող բանակցություններն են գաղտնի պահվում[7]։

ՀԿ-ի գլխավոր գրասենյակները գտնվում են Հելսինկիում։ Կազմակերպությունը ունի 80 աշխատակից։ 2018 թվականի դրությամբ, նրա տարեկան բյուջեն կազմել է 7,3 միլլիոն եվրո։ Իր ֆինանսավորման հիմնական մասը՝ 55%-ը, Ֆինլանդիայից է ստանում։ ԵՄ-ն և այլ եվրոպական երկրներ ևս կարևոր ֆինանսավորողներ են[7]։ 2017 թվականին, կազմակերպությունը կազմակերպել է արշավ՝ ավելի քան 600,000 եվրո հավաքելու շուրջ 9,000 մանսավոր նվիրատուներից՝ որպես անակնկալ ծննդյան նվեր Ահտիսաարիին՝ ֆինանսավորելու ավելի քան 15 լրացուցիչ միջնորդական հանդիպումներ[8]։

Նոբելյան խաղաղության մրցանակակիր և Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին հիմնել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ՀԿ-ն 2000 թվականի օգոստոսի 24-ին[9]։ Նույն տարում նա դարձել է Միջազգային ճգնաժամերի խումբ կազմակերպության նախագահ։ Այդ տարի Ֆինլանդիայի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ահտիսաարին մերժել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնը, քանի որ ցանկացել է կենտրոնանալ հակամարտությունների հիմնական պատճառների լուծման վրա։ Նախագահ Ահտիսաարի երկարաժամկետ տեսլականը «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ՀԿ-ի միջոցով էր՝ հնարավորինս ադյունավետ նպաստել աշխարհում բռնի հակամարտությունների կարգավորմանը։ Կազմակերպության հիմնական գործառույթները դրա հիմնադրման առաջին տարիներին եղել են՝ աջակցել Մարտի Ահտիսաարիին նրա բազմաթիվ միջազգային առաքելություններում, մասնակցել քաղաքական քննարկումներին և նպաստել քաղաքացիական ճգնաժամերի կառավարման կարողությունների զարգացմանը[փա՞ստ]։

Սկզբնական շրջանում այն իրականացրել է սեփական նախագծեր, որոնք սկզբում կենտրոնացած էին ճգնաժամերի կառավարման վրա, բայց հետագայում ընդլայնվել են՝ ընդգրկելով խաղաղության կառուցում և հակամարտությունների կարգավորում։ Իր ամենահայտնի առաքելություններից մեկը՝ Աչեհի խաղաղության գործընթացը, որը սկսվել է 2004 թվականի վերջում։ Ինդոնեզիայի կառավարությունը և Ազատ Աչեհի Շարժումը (GAM) դիմել էին «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ՀԿ-ին և նրա նախագահի Մարտի Ահտիսաարիին՝ բանակցությունները կազմակերպեկու և միջնորդելու համար[փա՞ստ]։

2008 թվականին, նախագահ Մարտի Ահտիսաարին պարգևատրվեց Խաղաղության նոբելյան մրցանակով՝ մի քանի մայրցամաքներում ավելի քան երեք տասնամյակ միջազգային հակամարտությունների լուծման կարևոր ջանքերի համար։ Նորվեգիայ նոբելյան հանձնաժողովը իր հայտարարության մեջ նաև ընդգծել է Ահտիսաարիի և «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ՀԿ-ի կենտրոնական դերը Աչեհի Խաղաղության գործընթացում, ինչպես նաև նրանց աշխատանքը 2008 թվականին Իրանքում խաղաղության միջնորդության ոլորտում[10]։

«Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ՀԿ-ն միջորդել է Հարավային Սուդանում [11]։

2014 թվականին, «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ՀԿ-ն կազմակերպեց ոչ պաշտոնական բանակցություններ Ուկրաինայում հակամարտության կողմերի միջև՝ նպատակ ունենալով խթանել երկխոսությունը և գտնել խաղաության ուղիներ[12]։ Բացի այդ, կազմակերպությունը ներգրավված էր նաև Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության[13] խաղաղության հաստատման գործընթացներում՝ աջակցելով երկխոսությանը և վստահության ամրապնդման ջանքերին։

2017 թվականին, «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ՀԿ-ն միջնորդեց Բուրունդիի անկարգությունների ժամանակ կառավարության և ընդդիմադիր կուսակցությունների միջև՝ նպատակ ունենալով նպաստել քաղաքական երկխոսությանը և լուծումներ գտնել ճգնաժամի համար[14]։ Բացի այդ, այս ՀԿ-ն աջակցել է բանակցություններին

Համասի, Ֆաթահի և այլ պաղեստինյան խմբերի միջև։ Քանի որ Համասը բազմաթիվ երկրների կողմից դասակարգվում է որպես ահաբեկչական կազմակերպություն, «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ՀԿ-ն քննադատել է այդ բանակցություններ Համասի ներգրավման համար։ Ներգրավված կողմերի մեծ քանակի պատճառով դժվար է գնահատել ՀԿ-ի անհատական ազդեցությունը[15]։

Ավելի ուշ, ակտիվորեն աշխատում է միջնորդության գործընթացներում կանացի դերի ավելացման վրա՝ ընդգծելով գենդերային հավասարության կարևորությունը խաղաղության հաստատման գործու։ Կազմակերպությունը նաև ներգրավված է եղել[7] Եմեն քաղաքացիական պատերազմի[16] միջնորդական ջանքերում՝ աջակցելով բանակցություններին և նպաստելով խաղաղության գործընթացներին տարածաշրջանում։

2019 թվականին, «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ՀԿ-ն հեռացրեց բոլոր հիշատակումները իր աշխատակցի և Ֆինլանդիայի նոր ընտրված պատգամավոր Հուսեյն ալ-Թաեի մասին, երբ նա համեմատեց Իսրայել իսլամական պետության հետ։ Այս իրավիճակը առաջացրեց քննադատություններ և մտահոգություններ Ճգնաժամերի կառավարության նախաձեռնության գործունեության և նրա աշխատակիցների դիրքորոշումների շուրջ[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «CMI – Martti Ahtisaari Peace Foundation sr». Business Information System. Helsinki: Finnish Patent and Registration Office, Finnish Tax Administration. Վերցված է 16 October 2023-ին.
  2. «Crisis Management Initiative ry». Business Information System. Helsinki: Finnish Patent and Registration Office, Finnish Tax Administration. Վերցված է 16 October 2023-ին.
  3. «Ahtisaaren CMI-järjestö». Yle Uutiset (ֆիններեն). 11 November 2008. Վերցված է 25 July 2019-ին.
  4. «DECISION-MAKING». CMI - Martti Ahtisaari Peace Foundation.
  5. 5,0 5,1 «Marko Ahtisaari becomes new Chair of the CMI Board». 14 February 2024.
  6. «Crisis Management Initiative (CMI)». Institute for NGO Research (ամերիկյան անգլերեն). 2017-01-23. Արխիվացված օրիգինալից 2018-01-24-ին. Վերցված է 2018-01-23-ին.
  7. 7,0 7,1 7,2 Muilu, Hannele (10 October 2018). «Ahtisaaren Nobelista 10 vuotta – CMI jatkaa näkymätöntä rauhantyötä, jossa alku on kaaosta eikä tuloksiakaan pääse aina juhlimaan». Yle Uutiset (ֆիններեն). Վերցված է 25 July 2019-ին.
  8. «Nobel winner Ahtisaari surprised with secret birthday 600k donation». Yle News. 16 June 2017. Վերցված է 25 July 2019-ին.
  9. «Crisis Management Initiative ry». AssociationNet. Helsinki: Finnish Patent and Registration Office. 2017-05-10. Վերցված է 2017-05-10-ին.
  10. «The Nobel Peace Prize for 2008». The Norwegian Nobel Committee. 10 October 2008. Վերցված է 25 July 2019-ին.
  11. Hentunen, Mika (2 February 2015). «Suomalaiset mukana rauhanhieronnassa: Kaivattu aseleposopu Etelä-Sudaniin». Yle Uutiset (ֆիններեն). Վերցված է 25 July 2019-ին.
  12. Santaharju, Teija (15 August 2014). «CMI:n toiminnanjohtaja: Kriisit ratkaistaan puhumalla». Yle Uutiset (ֆիններեն). Վերցված է 25 July 2019-ին.
  13. Tapola, Paula (3 March 2014). «Ukrainan jälkeen leimahtaa Transnistriassa?». Yle Uutiset (ֆիններեն). Վերցված է 25 July 2019-ին.
  14. Takkunen, Juho (21 August 2017). «Helsingissä salaisia neuvotteluja Burundin väkivaltaisuuksien lopettamiseksi – 'Sieltä täältä löytyy ruumiita, joilta on leikattu pää'». Yle Uutiset (ֆիններեն). Վերցված է 25 July 2019-ին.
  15. Zidan, Aishi (24 October 2017). «Suomalainen konfliktinratkaisujärjestö CMI raahasi nuoria ja naisia palestiinalaisten sovittelupöytiin». Yle Uutiset (ֆիններեն). Վերցված է 25 July 2019-ին.
  16. Muilu, Hannele (11 January 2019). «Jemenin rauha etenee piinallisen hitaasti – osapuolet syyttelivät toisiaan Helsingissä, mutta haluavat neuvotella». Yle Uutiset (ֆիններեն). Վերցված է 25 July 2019-ին.
  17. Harjumaa, Marika (29 April 2019). «CMI poisti maininnan Hussein al-Taeesta». Yle Uutiset (ֆիններեն). Վերցված է 6 May 2019-ին.
  18. «Martti Ahtisaari, former Finnish president and Nobel Peace Prize laureate, has passed away». CMI. 16 October 2023.
  19. «Alexander Stubb appointed as the new CMI chairman». CMI. 19 December 2017.