Ճանապարհորդություն դեպի Գողգոթա (Պիտեր Բրեյգելի նկար)
Ճանապարհորդություն դեպի Գողգոթա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ[1] |
տարի | 1564[2] |
բարձրություն | 124 սանտիմետր[3] |
լայնություն | 170 սանտիմետր[3] |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ և oak panel? |
գտնվում է | Pieter Breugelthe Elder - Hall X?[3] |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան |
սեփականատեր | Արվեստի պատմության թանգարան[2] |
հիմնական թեմա | Հիսուս Քրիստոսի խաչելության ճանապարհը[4] և procession to Calvary?[4] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Procession to Calvary by Pieter Bruegel (I) Վիքիպահեստում |
«Ճանապարհ դեպի Գողգոթա» («Խաչի կրում»), (հոլ.՝ kruisdraging van Christus, գերմ.՝ Die Kreuztragung Christi), Պիտեր Բրեյգել Ավագի նկարը։ Գտնվում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանում[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը Պիտեր Բրեյգելի ստեղծած 16 կտավների թվին է պատկանում, որոնք ներառվել է Անտվերպենի հարուստ հավաքորդ Նիկոլաս Յոնգելինկի (գերմ.՝ Niclaes Jonghelinck) 1566 թվականի ստեղծած հավաքածուի ցանկի մեջ։ Յոնգելինկը, որը բազմիցս դիմել է Բրեյգելին, հավանաբար, եղել է նաև այս նկարի պատվիրատուն։ Յոնգելինկի հավաքածուի Բրեյգելի ստեղծագործություններն անցել են Անտվերպենի քաղաքային իշխանության տակ, ցանկը կազմելու տարում։ 1604 թվականին աշխատանքը հիշատակվում է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ռուդոլֆ II-ի Պրահայի հավաքածուի կազմում, որտեղից էլ այն տեղափոխել են Վիեննա։ 1809-1815 թվականներին աշխատանքը գտնվել է Փարիզում, ռազամական ավարների շարքում, որոնք բռնագրավվել էին Նապոլեոն Բոնապարտի կողմից։
Բովանդակություն և կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործության կոմպոզիցիան բավականին ավանդական է, որը բնորոշ չէ նկարչին։ Բրեյգելը վերարտադրում է բավականին հայտնի ստեղծագործական սխեման՝ Քրիստոսի ճանապարհը դեպի Գողգոթա, որն արդեն օգտագործվել է այնպիսի վարպետների կողմից, ինչպիսիք են Բրունսվիկ Մոնոգրամիստը և Բրեյգելի ժամանակակից Պիտեր Արտսենը։ Քրիստոսի մարմինն ասես կորչում է մարդաշատ ամբոխում, այդ մաներիստական հնարքը վերարտադրվում է նաև «Պողոսի ուղերձը» և «Սուրբ Հովհաննես Մկրտչի քարոզչություն»-ում։ Նկարում թույլ է տրված գիտակից շեղում Աստվածաշնչի բովանդակությունից․ խաչը ստիպել են կրել ճանապարհին հանդիպած ոմն Սիմոն Կյուրենացուն, որին պատահաբար են հանդիպել ճանապարհին, բայց Բրեյգելի մոտ զինվորները նիզակով հետ են հրում Սիմոնին։
Կինեմատոգրաֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհ ռեժիսոր Լեխ Մաևսկին 2011 թվականին նկարահանել է նույնանուն ֆիլմ Մայքլ Գիբսոնի «Հողմաղաց և խաչ» գեղարվեստական գրքի հիման վրա։ Այս շվեդ֊լեհական ֆիլմի մեջ վերածնվում է Հյուսիսային վերածննդի ժամանակ Ֆլանդրիի պատմական համատեքստը, իսկ նկարի կերպարները կենդանանում են։ Պիտեր Բրեյգելի դերը խաղում է Ռուտգեր Հաուերը և նրա տիրոջ Նիկլաս Յոնգելինկայի դերում՝` Մայքլ Յորքը։
Հատվածներ նկարից
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հատված վերին ձախ դաշտից
-
Հատված աջ դաշտից
-
Հատված ստորին աջ եզրից
-
Գանգը և մարդիկ
-
Քրիստոսն ընկնում է խաչի ծանրությունից
-
Երկու ավազակներ սայլի վրա
հատված կենտրոնից աջ -
Գողգոթա
-
Սյուներ և ագռավներ
-
Երկու կերպարներ սյան ներքևում
-
Տեսարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/260966
- ↑ 2,0 2,1 http://www.khm.at/objektdb/detail/324/
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.khm.at/objektdb/detail/324/
- ↑ 4,0 4,1 https://rkd.nl/en/explore/images/260966
- ↑ «Պաշտոնական կայք».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանապարհորդություն դեպի Գողգոթա (Պիտեր Բրեյգելի նկար)» հոդվածին։ |
|