Ձմեռային օլիմպիական խաղեր 2022
XXIV Ձմեռային օլիմպիական խաղեր | |
---|---|
Տեսակ | Ձմեռային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Պեկին, Չինաստան |
Երկիր | Չինաստան |
Բացում | 2022 թվականի փետրվարի 4 |
Բացեց | Սի Ցզինպին |
Փակում | 2022 թվականի փետրվարի 20 |
Հիմնական իրադարձություններ | Ձմեռային օլիմպիական խաղեր 2022-ի բացման արարողություն և 2022 Winter Olympics closing ceremony? |
Մարզադաշտ | Ազգային մարզադաշտ (Պեկին), Beijing National Indoor Stadium?, Kuyangshu Nordic Center and Biathlon Center?, Cadillac Arena?, Capital Indoor Stadium?, National Speed Skating Oval?, Beijing National Aquatics Center? և Պեկին |
Մարզիկներ | 3000+ |
Մասնակից երկրներ | 88+ |
Մեդալներ | մեդալների 98 հավաքածու 7 մարզաձևերում |
Նախորդ | Ձմեռային Օլիմպիական խաղեր 2018 |
Հաջորդ | Ձմեռային Օլիմպիական խաղեր 2026 |
Կայք | olympics.com/en/beijing-2022/(անգլ.)(ֆր.)(գերմ.)(իտալ.)(պորտ.)(իսպ.)(չին.)(արաբ.)(ճապոներեն)(հինդի)(կոր.)(ռուս.) և beijing2022.cn/en/(անգլ.)(ֆր.)(չին.) |
2022 Winter Olympics Վիքիպահեստում |
Ձմեռային օլիմպիական խաղեր 2022 (անգլ.՝ 2022 Winter Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d’hiver de 2022, պաշտոնական անվանումը XXIV Ձմեռային օլիմպիական խաղեր), 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը, որոնք կկայանան 2022 թվականի փետրվարի 4-ից փետրվարի 20-ը։ 2015 թվականի հուլիսի 31-ին Կուալա Լումպուրում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստում Օլիմպիական խաղերի մայրաքաղաք է ընտրվել Պեկինը[1], որը դարձել է առաջին քաղաքը, որ հյուրընկալել է Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղերը։
Կազմակերպիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին քաղաքը, որը ՄՕԿ-ին պաշտոնական դիմում է ներկայացրել (2013 թվականի օգոստոսի կեսին), Ղազախստանի «հարավային մայրաքաղաքը» Ալմաթին է[2]։ Բացի այդ, Չինաստանի մայրաքաղաք Պեկինը նույնպես հայտ է ներկայացրել։
Այս երկու քաղաքները պայքարում էին Խաղերի անցկացման իրավունք ստանալու համար, և մինչև վերջին պահը պարզ չէ, թե ում ՄՕԿ-ն առաջնահերթություն կտա՝ Չինաստանին, որը համարվում է համաշխարհային տնտեսական հսկան կամ Կենտրոնական Ասիայի զարգացող ուժը, որտեղ Օլիմպիական խաղերը երբեք չեն եղել։
Քվեարկությունից առաջ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը ներկայացրեց Ալմաթիի հայտը։ Նա ընդգծել է, որ «Ալմաթիի ընտրությունը ռիսկ չէ, այլ ապացուցելու, որ փոքր զարգացող երկրները կարող են հաջողությամբ անցկացնել օլիմպիական խաղերը»[3]։
Պեկինի դիմումը ներկայացել է CCTV-ի նախկին հաղորդավար Յան Լանը։ Նա խոսեց իր երկրի տնտեսական ձեռքբերումների մասին և ասել, որ կարող է «պահպանել խաղերի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն և հեղինակության պաշտպանությունը»[4]։
Տեխնիկական սխալի պատճառով ՄՕԿ-ն երկու անգամ քվեարկեց։ Ի վերջո, Պեկինը Ալմա-Աթանին հաղթեց ընդամենը 4 ձայնի տարբերությամբ։ Չինաստանի մայրաքաղաքը կլինի առաջին քաղաքը, որտեղ տեղի կունենա ամառային օլիմպիական խաղեր և ձմեռային օլիմպիական խաղեր։
Քվեարկության արդյունքներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Թեկնածուներ | Երկիր | 1-ին փուլ | 2-ին փուլ | |||
Պեկին | Չինաստան | 44 | - | |||
Ալմաթի | Ղազախստան | 40 | - |
Թեկնածությունը հանածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստան, Կրակով։ Լեհական Կրակով քաղաքը, օլիմպիական խաղերի անցկացման հանրաքվեից հետո, որը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 25-ին, չեղյալ հայտարարեց իր դիմումը[5]։
- Ուկրաինա, Լվով։ Լվովի թեկնածությունը հանելու որոշումը կայացվել է երկրում գործող քաղաքական և տնտեսական անկայունության պատճառով։
- Նորվեգիա, Օսլո։ Թագավորության մայրաքաղաք Օսլոն նույնպես առաջադրել է իր թեկնածությունը և ընդգրկվել խաղերի թեկնածուների վերջնական ցուցակում, սակայն 2014 թվականի հոկտեմբերի 1-ին հայտը հետ է վերցվել, որոհետև Նորվեգիայի կառավարությունը պատրաստ չէր տրամադրել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ խաղերի անցկացման համար[6][7]։
- Շվեդիա, Ստոկհոլմ։ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը[8]։ Սակայն, 2014 թվականի սկզբին, քաղաքապետարանը որոշեց, որ խաղերը չպետք է անցկացվի Շվեդիայում[9]։
Դուրս մնացած թեկնածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանրաքվեի արդյունքներով, շվեյցարացիները հրաժարվել են հայտ ներկայացնելուց[10][11]։
- Իսպանական Կատալոնիա նահանգի մայրաքաղաք Բարսելոնան վերջին պահին որոշում կայացրեց չներկայացնել հայտ խաղերի անցկացման իրավունք ձեռքբերման համար[12]։
- Նոյեմբերի 10-ին հանրաքվեի արդյունքում Գերմանիայի Բավարիա երկրամասի մայրաքաղաք Մյունխենը կորցրել է բնակչության աջակցությունը և դուրս եկավ պայքարից[13]։
Չկայացած թեկնածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ փուլում խաղերը ընդունելու իրենց ցանկություն են արտահայտել հետևյալ քաղաքներն ու երկրները՝
- ԱՄՆ, Դենվեր[14]
- Կանադա, Քվեբեկ[15]
- Ֆինլանդիա Տախկովուորի, Կուոպիո և Հելսինկի[16]
- Ֆրանսիա, Թուլուզ[17]
- Չինաստան, Հարբին[18][19]
- Ռումինիա, Բրաշով[20]
- Բոսնիա և Հերցեգովինա, Սարաևո[21]
Մարզական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեկին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանրապետական մարզադաշտ (Պեկին) - բացման և փակման արարողություններ
- Պեկինի սպորտի ազգային պալատը - գեղասահք, շորթ թրեկ
- Ուկեսոս - տափօղակով հոկեյ
- Մետրոպոլիտի սպորտի պալատը - տափօղակով հոկեյ
- Պեկինի ազգային լողի համալիր - Կյոռլինգ
- Չմշկավազքի Ազգային մարզադաշտ - Արագ չմշկավազք
Յանցին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեռնադահուկային դաշտ Սյաոխայտո - լեռնադահուկային սպորտ
- Սահնակային Բոբսլեյի կենտրոն Սյաոխայտո - բոբսլեյ, սահնակային սպորտ, սկելետոն
Չժանցզյակուո
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դահուկային կենտրոն Գույաշու - դահուկավազք, դահուկային երկամարտ
- Լեռնադահուկային թռիչքի կենտրոն Գույաշու - դահուկացատկ, դահուկային երկամարտ
- Բիաթլոնի մարզադաշտ Խուալինդուն - բիաթլոն
- Գենտի - ֆրիսթայլ (հաֆպայպ), սնոուբորդ (հաֆպայպ)
- Տայվու - ֆրիսթայլ (սլոուպստայլ, սկի-կրոս), սնոուբորդ (սլոուպստայլ, սնոուբորդ-կրոս)
- Վանլուն - ֆրիսթայլ (ակրոբատիկա, մոգուլ), սնոուբորդ (զուգահեռ մարզաձևեր)
ԲԱ | Բացման արարողություն | ● | Որակավորում | № | Մրցույթների եզրափակիչներ | ՑԵ | Ցուցադրական ելույթներ | ՓԱ | Փակման արարողություն |
Օլիմպիական խաղերի օրացույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրվար | 2 Չոր |
3 Հնգ |
4 Ուրբ |
5 Շաբ |
6 Կիր |
7 Երկ |
8 Երք |
9 Չոր |
10 Հնգ |
11 Ուրբ |
12 Շաբ |
13 Կիր |
14 Երկ |
15 Երք |
16 Չոր |
17 Հնգ |
18 Ուրբ |
19 Շաբ |
20 Կիր |
Մեդալներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արարող․ | ԲԱ | ՓԱ | |||||||||||||||||||
Բիաթլոն | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 11 | ||||||||||
Բոբսլեյ | ● | 1 | 1 | ● | 1 | 1 | 4 | ||||||||||||||
Լեռնադահուկային սպորտ | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 11 | |||||||||
Կյոռլինգ | ● | ● | ● | ● | ● | ● | 1 | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | 1 | 1 | 3 | |
Չմշկավազք | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 2 | 14 | ||||||||
Դահուկային երկամարտ | 1 | 1 | 1 | 3 | |||||||||||||||||
Դահուկավազք | 1 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 12 | ||||||||||
Դահուկացատկ | 1 | 1 | 1 | ● | 1 | 1 | 5 | ||||||||||||||
Սահնակ | ● | 1 | ● | 1 | 1 | 1 | 4 | ||||||||||||||
Սկելետոն | ● | 1 | 1 | 2 | |||||||||||||||||
Սնոուբորդ | ● | 1 | 1 | 2 | 1 | 2 | 1 | 1 | ● | 2 | 11 | ||||||||||
Գեղասահք | ● | ● | 1 | ● | 1 | ● | 1 | ● | 1 | ● | 1 | ՑԵ | 5 | ||||||||
Ֆրիսթայլ | ● | 1 | 1 | ● | 1 | 1 | 1 | ● | 2 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 13 | ||||||
Հոկեյ | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | ● | 1 | ● | ● | 1 | 2 | ||
Շորթ թրեկ | 1 | 2 | 1 | 1 | 2 | 2 | 9 | ||||||||||||||
Մեդալներ մեկ օրում | 6 | 7 | 8 | 10 | 6 | 8 | 6 | 7 | 6 | 6 | 9 | 7 | 6 | 4 | 9 | 4 | 109 | ||||
Մեդալներ ընդհանուր | 6 | 13 | 21 | 31 | 37 | 45 | 51 | 58 | 64 | 70 | 79 | 86 | 92 | 96 | 105 | 109 | |||||
Փետրվար | 2 Չոր | 3 Հնգ | 4 Ուրբ | 5 Շաբ | 6 Կիր | 7 Երկ | 8 Երք | 9 Չոր | 10 Հնգ | 11 Ուրբ | 12 Շաբ | 13 Կիր | 14 Երկ | 15 Երք | 16 Չոր | 17 Հնգ | 18 Ուրբ | 19 Շաբ | 20 Կիր | Մեդալներ |
Խոչընդոտող հանգամանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]COVID համաճարակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից երկու տարի առաջ աշխարհում սկսվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի աննախադեպ համաճարակ։ Խաղերի նախաշեմին համաճարակային իրավիճակը ոչ միայն չի կարգավորվել, այլև շատ առումներով սրվել է նոր շտամների, այդ թվում՝ «Օմիկրոնի» ի հայտ գալու հաշվին։ Չնայած կոնկրետ Չինաստանում 2022 թվականի սկզբին հիվանդների թիվը համեմատաբար փոքր էր, սակայն առկա էր նոր բռնկումների վտանգ։
2021 թվականի դեկտեմբերի 22-ին Հոկեյի ազգային լիգան պաշտոնապես հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի աճի պատճառով լիգայում հանդես եկող խաղացողները չեն մասնակցելու Օլիմպիական խաղերին[23]։
Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Նիդերլանդները և Հնդկաստանը հայտարարել են, որ չեն ուղարկի պետական պաշտոնյաների COVID-19 պանդեմիայի պատճառով[24][25][26][27]։
Դիվանագիտական բոյկոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիան և ԱՄՆ-ն հայտարարել են խաղերի «դիվանագիտական բոյկոտի» մասին, որին միացել են նաև մի շարք այլ երկրներ։ Դա նշանակում էր, որ Պեկին չէին մեկնելու այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչները։ Մարզիկների համար արգելք նախատեսված չէր։ Բոյկոտի պատճառը մարդու իրավունքների «աղաղակող» (անգլ.՝ egregious) խախտումներ էին Սինցզյան նահանգում մուսուլմանների և էթնիկ փոքրամասնությունների (առավելապես ույղուրներ, ղազախներ և ղրղզներ) վերադաստիարակման ճամբարներում։
2022 թվականի հունվարի դրությամբ խաղերի դիվանագիտական բոյկոտը հայտարարել էին․
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ բոյկոտը խախտում է չեզոքությունը սպորտում և հիմնված է ստի ու ասեկոսեների վրա, ինչպես նաև նշել է Չինաստանի կիրառած հակամիջոցների մասին՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որոնք են դրանք[37][38]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Пекин выбран столицей зимней Олимпиады-2022». Русская служба Би-би-си. 2015 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Казахстан официально подал заявку на проведение зимних Олимпийских игр 2022 года в Алматы
- ↑ Выступление Карима Масимова в Куала-Лумпуре 31 июля на презентации заявки Алматы на проведение Олимпийских игр 2022
- ↑ Выступление Ян Лан в Куала-Лумпуре 31 июля на презентации заявки Пекина на проведение Олимпийских игр 2022
- ↑ Kraków wycofuje wniosek o organizację igrzysk w 2022 r. Արխիվացված 2014-10-06 Wayback Machine(լեհ.)
- ↑ Høyre sier nei til OL
- ↑ Осло отозвал заявку на право проведения зимней Олимпиады в 2022 году
- ↑ Стокгольм будет претендовать на проведение зимней Олимпиады-2022.
- ↑ Стокгольм не будет претендовать на проведение зимних Игр-2022.
- ↑ Швейцарцы отказались принимать зимнюю Олимпиаду-2022
- ↑ «Зима-2022: Прощай, Олимпиада! — swissinfo.ch». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 30 (օգնություն) - ↑ Барселона не будет выставлять свою кандидатуру на право проведения зимних Олимпийских игр 2022 года.
- ↑ Жители Баварии проголосовали на референдуме против подачи Мюнхеном заявки на проведение Олимпиады-2022.
- ↑ «Денвер хочет провести зимнюю Олимпиаду-2022». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑
- «Quebec minds its language, eyes 2022 Olympics». AFP. 2010 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- Québec candidate pour 2022?
- ↑ Urheiluministeri Wallin haluaa talviolympialaiset Suomeen vuonna 2022 — MTV3.fi — Uutiset — Kotimaa
- ↑ Barèges propose des Jeux Olympiques 2022 dans les Pyrénées
- ↑ «China's Harbin considering bid for 2018 Winter Games». ESPN. 2008 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «No 2Ф018 Olympic Winter Bid from China». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Dacă FOTE 2013 iese bine, urmează Jocurile Olimpice de Iarnă la Brașov
- ↑ «PLEASE SUPPORT THE OLYMPIC COMMITTEE OF BOSNIA AND HERZEGOVINA'S APPLICATION FOR THE 2022 SARAJEVO WINTER OLYMPICS. IF APPROVED, IN 2015, 2022 WILL BE ALMOST THE 40TH ANNIVERSARY OF THE 1984 SARAJEVO OLYMPICS». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Расписание Пекин-2022 Олимпийские игры». olympics.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «НХЛ официально отказалась от участия в Олимпиаде-2022» (ռուսերեն). «Газета.ru». Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Noyan, Oliver (2021 թ․ դեկտեմբերի 15). «Austria says its Olympic boycott is not political». www.euractiv.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ New Zealand won't send diplomats to Beijing Olympics, cites COVID-19 | Reuters
- ↑ «Beijing Winter Olympics 2022: Sweden won't send any government representatives». Firstpost. 2022 թ․ հունվարի 11. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Netherlands won't send diplomatic group to Beijing Olympics». Channel News Asia. Reuters. 2022 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «2022 Beijing Winter Olympics: Australia joins US diplomatic boycott». BBC News. 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Beijing Olympics boycott: Belgium follows in the footstep of US & UK — The BL». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Australia, UK join diplomatic boycott of Beijing Winter Games». Reuters. 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Denmark to join diplomatic boycott of Beijing Olympics over human rights». Reuters. 2022 թ․ հունվարի 14. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Canada joining diplomatic boycott of Beijing Winter Olympics». Global News. 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Kosovo boycotts Beijing Winter Olympics». Alsat News. 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Lithuania confirms diplomatic boycott of Beijing 2022 Winter Olympics». ANI News. 2021 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «White House announces US diplomatic boycott of 2022 Winter Olympics in Beijing». CNN. 2021 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Japan won't send Cabinet ministers to attend Beijing Olympics». The Japan Times (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ 2022 Beijing Winter Olympics: China criticises US diplomatic boycott
- ↑ 2022 Beijing Winter Olympics: Australia joins US diplomatic boycott, BBC, 8.12.2021
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օլիմպիադիայի էջը». ՄՈԿ-ի պաշտոնական կայք (անգլերեն).