Jump to content

Հրկիզող նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրկիզող նյութեր, հրատեխնիկական բաղադրություններ, ինչպես նաև այրվող նյութեր կամ դրանց խառնուրդներ, որոնք օգտագործվում են ռազմական գործում՝ հրկիզող ռազմամթերքները (ռումբ, արկ, ական, փամփուշտ և այլն) լիցքավորելու համար։ Հրկիզող նյութեր են նաև հրանետ խառնուրդները։ Լայն տարածում են գտել համաշխարհային երկրորդ պատերազմի (1939—1945) ժամանակ։ Բաժանվում են երկու խմբի՝

  • օքսիդիչներ պարունակող՝ մետաղների օքսիդներով (օրինակ, թերմիտ), նիտրատներով կամ գերքլորատներով^ՇւՕՅ, KCIO4 ևն),
  • օքսիդիչներ չպարունակող, որոնք այրվում են օդի թթվածնի հաշվին (թանձրացած նավթամթերքներ, օրինակ, նապաչմ, ~90% Mg պարունակող «էլեկտրոն», համաձուլվածք, սպիտակ ֆոսֆոր ևն)։

Հրկիզող նյութերի այրման արագությունը կախված է խառնուրդի չափաքանակից և ռազմամթերքի կազմից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 632