Jump to content

Հուդզոնի ծոցի ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուդզոնի ծոցի ընկերություն
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Անվանված է ի պատիվՀուդզոնի ծոց
Հիմնադրված էմայիսի 2, 1670[1]
ՀիմնադիրPierre-Esprit Radisson? և Médard des Groseilliers?
ՎայրԲրամպտոն, Օնտարիո, Կանադա և Տորոնտո, Կանադա
Երկիր Կանադա
Արդյունաբերությունմանրածախ առևտուր, retail sale in non-specialised stores?[2] և առևտուր[2]
Աշխատողների թիվ70 000 մարդ
Դուստր ընկերություններHudson's Bay?, Puget Sound Agricultural Company? և Simpsons?
ՍեփականատերNRDC Equity Partners?
Կայքhbc.com(անգլ.)
ՊորտալPortal:Hudson's Bay Company?
 Hudson's Bay Company Վիքիպահեստում

Հուդզոնի ծոցի ընկերություն (անգլ.՝ Hudson's Bay Company, HBC), Հյուսիսային Ամերիկայի և աշխարհի ամենահին առևտրային կորպորացիան, հիմնադրված 1670 թվականին: Գրասենյակը ներկայումս գտնվում է Կանադայի Օնտարիո նահանգի Բրամփթոն քաղաքում[3]։ Ընկերությունը գրանցված է կանադական Տորոնտո քաղաքի ապրանքային բորսայում "HBC" խորհրդանիշի ներքո։

Մի քանի հարյուրամյակ կարգավորել է Հյուսիսային Ամերիկայի անգլիական մասի մորթիների շուկան, իրականացրել է ինքնուրույն հետազոտություններ և փաստացի կառավարություն է եղել շատ շրջաններում և նույնիսկ մեծամասշտաբ բնակավայրերում։ Առևտրային ներկայացուցիչները և ընկերությունները կարգավորել են իրենց հարաբերությունները տեղաբնակների հետ, իսկ ֆակտորիայի ընկերությունների ցանցը հիմք է ծառայել Կանադայի և ԱՄՆ-ի արևմտյան մասի պետական կառուցվածքների ձևավորման համար։ Իր գործունեության արդյունքում այս ընկերությունն իր ազդեցության գոտում ընդգրկել է հյուսիսամերիկյան հողերի լայնատարած համալիր, որը հայտնի է Ռուպերտի երկիր անունով։

Ռուպերտի երկիր

1867 թվականին Կանադայի դոմինիոնի կազմավորումից հետո վերակազմավորված կառավարությունը Ջոն Մաքդոնալդի գլխավորությամբ բանակցություններ սկսեց Հուդզոնի ծոցի ընկերության հետ՝ նրան պատկանող արևմտյան հողերը գնելու համար։ 1869 թվականին, երկար և դժվար բանակցություններից հետո, սկսվեց արևմտյան տարածքները դոմինիոնին հանձնելու գործընթացը։ Հուդզոնյան ծոցի ընկերությունը Կանադային զիջեց հյուսիսարևմտյան տարածքների առևտրի մենաշնորհը և Ռուպերտի երկիրը (Հուդզոնի ծոցի ավազան) 300 հազ. ֆունտ ստեռլինգով[4]։ Այնուամենայնիվ, ընկերությունը պահպանեց ավելի քան 45 հազ. ակր (18 000 հա) հող Արևմուտքում։

Մորթու շուկայում առևտրաշրջանառության անկումից հետո ընկերությունն սկսեց զբաղվել այնպիսի ապրանքների առևտրով, որոնք անհրաժեշտ էին Կանադայի արևմուտքում բնակեցված մարդկանց[5]։ Այսօր ընկերությունը Կանադայում հայտնի է The Bay հանրախանութների ցանցով[6]։ Մինչև այժմ ընկերության գլխավորի պաշտոնն անվանվում է Governor՝ «կառավարիչ», «նահանգապետ»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.archeion.ca/hudsons-bay-company-fonds
  2. 2,0 2,1 20th Century Press Archives — 1908.
  3. «Contact Us». Hudson's Bay Company. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «The Royal Charter of the Hudson's Bay Company». HBC Heritage. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. «Our History: Overview». HBC Heritage. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. Shaw, Hollie (2013 թ․ մարտի 6). «The Bay gets a new logo for first time in almost 50 years». Financial Post. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Hudson's Bay Company» (անգլերեն) — Официальный сайт компании. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդզոնի ծոցի ընկերություն» հոդվածին։