Հուալյան
Երկիր | Չինաստան |
---|---|
Մասն է | Թայվան |
Կարգավիճակ | county-administered city?, մեծ քաղաք և Indigenous Area? |
Մտնում է | 花蓮縣? |
ԲԾՄ | 21 մետր[1] |
Chita Tsai(չին:蔡啟塔) | |
Հիմնական լեզու | Չինարեն |
Բնակչություն (2008) | 110 000 մարդ |
Տարածք | 29.41 կմ² |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Միջին բարձրություն | 21[2] մ |
Հիմնադրված է | 1851 թ. |
Սահմանակցում է | 吉安鄉?, 新城鄉? և 秀林鄉? |
Ժամային գոտի | UTC+8:00 |
Փոխարինեց | Karenkō? |
Փոստային ինդեքսներ | 970 |
hualien.gov.tw | |
Հուալյան (չին. պարզ. 花蓮市, փինյին Huāliánshì, պալլ. հուա լյան շի), քաղաք Թայվանում, Հուալյան համանուն գավառի մայրաքաղաքը։ Տեղակայված է Խաղախ օվկիանոսի արևելյան ափին գտնվող կղզու վրա։ Բնակչությունը կազմում է մոտ 110.000 բնակիչ։
Քաղաք այցելում են Տարոկո ազգային պարկ ուղևորվող շատ զբոսաշրջիկներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Հուալյանական շրջանի ժամանակագրության (花蓮 縣志) քաղաքն ի սկզբանե կոչվել է Կիլայ (չին. պարզ. 奇萊, փինյին Jīlái, պալլ. Ցզիլայ, թայվաներեն, Kî-lâi; ճապ. きらい Կիրայ)։ Քանի որ «Կիրայ» ճապոներեն նշանակում «ատել» (嫌い), ականջին հաճելի հնչողության համար՝ ճապոնական վարչակազմը XX դարում քաղաքի անվանումը փոխարինեց Կարենի (花蓮; かれん): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նույն ճապոնական անվանումը սկսեցին չինարեն Հուալյան կարդալ։
1622 թվականից ի վեր իսպանացիներն այստեղ կառուցեցին հանքեր, բայց 1851 թվականին սկսեցին մշտական բնակություն հաստատել։ Ի սկզբանե այստեղ բնակվում էին 2.200 չինացիներ։ Դրանք Թայբեյի գյուղացիներն էին, որոնք այստեղ էին եկել Հուան Աֆենի (黃阿鳳) առաջնորդությամբ։ Լին Ցանի (林 蒼 安) գլխավորությամբ վերաբնակիչների նոր խումբը 1875 թվականին եկել էին Իլանից։
Չին-ճապոնական պատերազմի ընթացքում (1894 -1895) քաղաքը գրավեցին ճապոնացիները, բայց նրանց քանակը աննշան էր։
Քաղաքը սկսեց ընդարձակվել 1912 թվականին։
Քաղաքային ենթակայության տակ գտնվող տարածքների կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի քաղաքապետարանի կազմի մեջ են մտնում 6 կառավարման համակարգերում միավորված 45 գյուղեր (里):
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուալյանը երկաթուղով միացված է երկրի այլ մասերին, իսկ ճեպընթաց գնացքը քաղաքը կապում է մայրաքաղաք Թայբեյի հետ։
Քաղաքի մոտակայքում է գտնվում ներքին օդային ուղիների համար նախատեսված օդանավակայանը։
Կան արագընթաց ավտոբուսային կապերով ճանապարհներ, որոնք ներառում են կղզու լեռնային հատվածով դեպի արևմտյան ափ տանող ճանապարհը (դեպի Տայչժուն)։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում բնակվում են նաև թայվանական աբորիգեններ՝ հիմնականում ամի, աթայալ և բունուն ցեղեր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամռան ջերմաստիճան. 25 °C-32 °C (77 °F-89 °F)
Ձմռան ջերմաստիճան. 15 °C-21 °C (59 °F-70 °F)
Տարեկան միջին ջերմաստիճան. 24 °C (75 °F)
Տարեկան միջին տեղումներ. 2000 մմ
Թայֆուն լինում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբեմն նույնիսկ տարեկան երկու թայֆուն է տեղի ունենում։
Կրթություն և Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կա 3 համալսարան, 12 ավագ, 4 միջին և 16 տարրական դպրոց, 37 եկեղեցի և 31 տաճար։ Նաև կան Ցզու ՉԻ բուդդայական համալսարանը և Դունհուա Մեիլուն համալսարանական քաղաքը։
Հիվանդանոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Hualien Tzu Chi Medical Center». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. (First Medical Center in Eastern Taiwan)
- «Mennonite Christian Hospital». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին.
- «Hualien Hospital, Department of Health, Execusive Yuan». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 17-ին.
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ափամերձ դիտահարթակ
- Հյուսիսային ծովափնյա զբոսայգի (Bei Bin Park)
- Ձկան շուկա
- Հարավային ծովափնյա զբոսայգի
- Գիշերային շուկա
- Մեյլուն լեռնային զբոսայգի
- Նարնջի այգի
- Քանդակագործության թանգարան
- Մշակութային ապրանքների վաճառակետեր Հին երկաթուղու հարևանությամբ
- Արհեստական ժայռերի փողոց
- Ցզուչի բուդդայական կազմակերպության (լուռ խորհրդածություն) Ցզինսի տաղավար
- Farglory Ocean Park - զվարճանքի պուրակ քաղաքի մոտակայքում գտնվող դելֆինարիումով
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի նոյեմբերին ծովային նավահանգիստների եվրոպական կազմակերպությունից վկայական ստանալու և «էկո-նավահանգստի» կարգավիճակ ստանալու հավաստագրման ընթացակարգի շրջանակներում Հուալիենի նավահանգիստը անցավ ստուգումների վերջին փուլը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://data.gov.tw/dataset/103884
- ↑ https://data.gov.tw/dataset/103884
- ↑ «Порт Хуаляня получает статус «экопорта»». Тайвань • Новости (ռուսերեն). 2016 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուալյան» հոդվածին։ |
|