Հորդալան
Հորդալան նորվ.՝ Hordaland | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Մասն է | Վեստլանն | ||||
Կարգավիճակ | Ֆյուլքե | ||||
Մտնում է | Արևմտյան Նորվեգիա | ||||
Ներառում է | 33 կոմունա | ||||
Վարչկենտրոն | Բերգեն | ||||
Բնակչություն (2014) | 514,600 (3 տեղ) | ||||
Խտություն | 33 | ||||
Տարածք | 15,460[1] (9 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1919 թ. | ||||
Սահմանակցում է | Ռուգլան, Սոգն-օգ-Ֆյուրանե, Բուսկերուդ և Տելեմարկ | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1, ամռանը UTC+2) | ||||
Փոխարինեց | Søndre Bergenhus amt? | ||||
ISO 3166-2 կոդ | NO-12 | ||||
hordaland.no | |||||
Հորդալան (նորվ.՝ Hordaland), ֆյուլքե Նորվեգիայի կենտրոնական հատվածում (Արևմտյան Նորվեգիա), Ատլանտյան օվկիանոսի ափին։ Վարչական կենտրոնն է Բերգենը։ Սահմանակցում Սոգն օգ Ֆյուրանե, Բուսկերուդ, Տելեմարկ և Ռուգլան ֆյուլքնեներին։
Աշխարհագրույթուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորդալանն իրենից ներկայացնում է կիսաշրջանաձև տարածք։ Տեղակայված է Նորվեգիայի արևմտյան ափին։ Ֆյուլքեում է գտնվում Հարդանգեր ֆյորդ ազգային պարկի տարածքի գրեթե կեսը։ Տարածաշրջանը հայտնի է իր ջրվեժներով և սառցադաշտերով։ Ամենահայտնի Վյորինգսֆոսսենն է։
Հորդալան ֆյուլքեի բնակչության շուրջ 60 %-ը բնակվում են Բերգենում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորդալան շրջանը գոյություն ունի արդեն հազար տարի։ 7-րդ դարից այդ տարածքը կազմված էր փոքր կոմսություններից։ 16-րդ դարի սկզբին Նորվեգիան բաժանվում է չորս լեների (վարչատարևածքային բաժանման ձև Սկանդինավիայում)։ Բերգենի լենը, որի վարչական կենտրոնը Բերգեն քաղաքն էր, ընդգրկում էր Նորվեգիայի հյուսիսային և արևմտյան հատվածների մեծ մասը։
1662 թվականին լեները փոխարինվեցին ամտերով։ Բերգենի ամտն կազմված էր Հորդալանդայից, Սոգն օգ Ֆյուրանեից, Թրոմսից և Նուրլանից։ 1763 թվականին ամտն բաժանվեց հյուսիսային և հարավային մասի։ 1919 թվականին սկսեց գործածվել Հորլանդ անվանումը։ 1831-1972 թվականներին Բերգեն քաղաքն ուներ քաղաք-կոմսության կարգավիճակ։ 1915 թվականին Օրսթադ շրջանը միացվեց Բերգենին։ 1972 թվականին քաղաքին միացվեցին նաև Արնա, Ֆանա, Լաքսերվագ և Օսանե շրջանները։ Ավելի ուշ Բերգենը կորցրեց իր կարգավիճակը և միացվեց Հորլանդին։
Հորդալանի վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորդալան ֆյուլքեն կազմված է 33 կոմունաներից
Հորդալանի կոմունաները | ||
---|---|---|
Key | ||
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brekke, Nils Georg (red): Kulturhistorisk vegbok Hordaland, Bergen 1993.
- Norseng, Per G. «Gulating». Besøkt 19. mai 2016.
- Folkemengd 1. januar. Heile landet, fylke og kommunar.
- Historisk statistikk: Befolkning.
- Folkemengde i kommunene 1. januar. Registrert første år. Framskrevet i tre alternativer i 2040.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆյուլքեի պաշտոնական կայք: Արխիվացված 2005-02-05 Wayback Machine
- Հորլանդի քարտեզը: Արխիվացված 2006-10-15 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հորդալան կատեգորիայում։ |