Jump to content

Հովերլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովերլա
Տեսակլեռ
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային միավորԻվանո-Ֆրանկովսկի մարզ և Անդրկարպատյան մարզ
ԼեռնաշղթաՉեռնոգորա
Մասն էՈւկրաինական Կարպատներ
Բարձրությունը ծովի մակարդակից2061 մետր
Հովերլա (Ուկրաինա)##
Հովերլա (Ուկրաինա)

Գովերլա, ավելի ճիշտ Հովերլա (ուկրաիներեն՝ Говерла), լեռ Ուկրաինայում, երկրի ամենաբարձր կետը։ Գովերլան գտնվում է Իվանո-Ֆրանկովսկի և Անդրկարպատյան մարզերի սահմանին, Ռումինիայի հետ Ուկրաինայի սահմանից մոտ 17 կմ հեռավորության վրա։ Պատկանում է Արևելյան Կարպատների Չեռնոգորա լեռնաշղթային։ Գագաթի բարձրությունը կազմում է ծովի մակերևույթից 2061 մ։

Լեռան ստորոտում է գտնվում Պրուտ գետի աղբյուրներից մեկը։ Լեռան վրա բարձրանալու առաջին տուրիստական ուղեգիծը բացվել է 1880 թվականին։ Մոտակայքում գտնվող խոշոր բնակավայրերն են Ռախովը, Յասինյան և Վորոխտան։

Գովերլան և Պրուտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովերլայի և Պրուտի մասին կան մի քանի իրար նման առասպելներ։ Դրանցից մեկի համաձայն, նրանք մի ժամանակ եղել են տղա և աղջիկ, որոնք սիրել են միմյանց։ Այդ մասին իմացել է աղջկա հայրը՝ Լեռնային Արքան։ Որպեսզի Պրուտը չգտնի Գովերլային, հայրը թաքցրել է նրան դարձնելով լեռ։ Պրուտը իմացավ, որ իր սիրած աղջկան ապակախարդելու համար անհրաժեշտ է բարձրանալ լեռան գագաթը արևածագին։ Սակայն նա չհասցրեց դա անել, և մինչ այսօր Պրուտ գետը լացում է Գովերլայի ստորոտին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովերլա» հոդվածին։