Հոուփի ադամանդ
Հոուփի ադամանդ (անգլ.՝ Hope Diamond), 25,60×21,78×12,00 մմ չափերով և շափյուղա կապույտ գույնի 45,52 կարատ զանգվածով խոշոր ադամանդ է։ Գտնվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի (ԱՄՆ) Ազգային բնական պատմության թանգարանի ցուցադրության մեջ[1][2]։ Հնարավոր է՝ Նոր աշխարհում գտնվող ամենահայտնի ադամանդը լինի։
«Կապույտ ֆրանսիացի»
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարի պատմությունը պարուրված է լեգենդներով։ Համարվում է, որ այն ստացվել էր 115 -կարատանոց Տավերնիե Կապույտ ադամանդից[en], որը Հնդկաստանից Վերսալի պալատ էր բերել թանկարժեք քարերի հայտնի որսորդ Ժան-Բատիստ Տավերնիեն։ Վերջինս այն ձեռք էր բերել ինչ-որ տեղ Դոլկոնդայի մոտաքայքից։ Ենթադրվում է, որ Տավերնիե ադամանդը հայտնաբերվել է Կոլուրսկի[en] հանքերում և միաժամանակ զարդարում էր Սիթ աստվածուհու արձանը։
Այն բանից հետո, երբ Տավերնիեն վաճառեց իր ադամանդը թագավորական ոսկերչին, վերջինս դրանից պատրաստեց ավելի փորք չափերով մի քանի փոքր քարեր։ Դրանցից մեկը, որը ժամանակին զարդարել էր կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի մատանին, այժմ պահվում է Ադամանդի հիմնադրամում։ Մյուսն ուներ 69 կարատ զանգված և հիշատակվում է թագավորական գանձերի ցուցակում որպես «թագի կապույտ ադամանդ»(ֆր.՝ diamant bleu de la Couronne) կամ «կապույտ ֆրանսիացի»։ Լյուդովիկոս 14-րդը, ինչպես ենթադրվում է, պարանոցի վրա կրում էր այն ոսկյա կուլոնի մեջ, իսկ Լյուդովիկոս 15-րդի օրորք այն զարդարում էր «Ոսկե գեղմ» շքանշանով թագավորական կախազարդը։
1787 թվականին բնագետ Մաթյուրին-Ժակ Բրիսոնը փոխառնեց քարը թագավորից գիտական փորձերի նպատակով։ Երբ 1792 թվականի հեղափոխության սկզբին թագավորական ընտանիքը տնային կալանքի տակ էր, պալատ ներխուժեցին գողեր, որոնք գողացան թագի բոլոր թանկարժեք քարերը՝ ներառյալ կապույտ ադամանդը։
Չնայած այսքանով ադամանդի պատմությունը ըստ փաստաթղթերի խզվում է՝ դրա հետագա ճակատագրի մասին կան շատ ենթադրություններ։ Ըստ տեսակետներից մեկի՝ գողությունը կազմակերպել էր Դանտոնը հեղափոխության թշնամիներին կաշառելու նպատակով, իսկ համաձայն մեկ այլ տեսակետի՝ քարը հայտնվում է Գեորգ IV արքայազնի ձեռքերում և այնուհետև վաճառվում իր սիրեցիալներից մեկի պարտքերը մարելու համար։
Հոուփի ադամանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոուփի Ադամանդը կոչվել է իր առաջին հայտնի սեփականատիրոջ՝ բրիտանացի ազնվական Հենրի Ֆիլիպ Հոուփի անունով։ Իր հազվադեպ պարզությամբ, զանգվածով և երեսակումով այն ցուցադրվել է համաշխարհային ցուցահանդեսներում 1851 և 1855 թվականներին Փարիզում և Լոնդոնում։ Արդեն այդ ժամանակ կասակածներ առաջացան, որ Հոուփի հավաքածուի այդ քարը ստացվել է ֆրանսիական թագի կապույտ ադամանդի երեսակումից (2008 թվականին այս տեսակետը ստացավ գիտական հաստատում[3]):
19-րդ դարի վերջում Հոուփի ադամանդը ժառանգաբար անցավ Հենրի Ֆիլիպ Հոուփի ավագ թոռանը՝ Հենրի Թոմասին[en], այնուհետև Հենրի Թոմասի դստերը՝ Հենրիետային։ Վերջինս ամուսնանում է Հենրի Փելեմ-Քլինթոնի, Լինքոլն դքսի և հետագայում Նյուքալս-Հոուփ դուքսի հետ. այսպիսով քարը անցնում է Նյուքլաս-անդեր-Լայն ընտանիքին։ Դրա բրիտանացի վերջին սեփականատերը՝ լորդ Փելհամ-Քլինթոն-Հոուփը, սննկանում է, ինչից հետո նրա ամերիկացի դերասանուհի կինը փախչում է նրանից Նյու-Յորքի քաղաքապետի տղայի հետ։ Փորձելով բավարարել վարկատուներին՝ լորդը ադամանդը վաճառում է լոնդոնյան ոսկերիչի։ Ունենալով մի քանի սեփականատեր՝ ադամանդը 1910 թվականին 550 հազար ֆրանկ աստղաբաշխական գնով ձեռք է բերում ոսկերիչ Պիյեր Քարտիեն[en], որը սկսում է տարածել լուրեր՝ կապված ադամանդի անեծքի հետ։
Քարտիեյից հետո ադամանդի սեփականատեր է դարռնում Washington Post թերթի տնօրենի աղջիկը՝ Էվելին Ոուլշ-Մաքլինը[en]: Նրա մահից հետո պարտքերի դիմաց ադամանդը վաճառվում է ոսկերիչ Հարի Ուինսթոնին[en], ով հայտնի էր ԱՄՆ և դրա սահմաններից դուրս «ադամանդային պարահանդես» սարքով։ Այս գեղեցիկ ներկայացումների արդյունքում ադամանդի մասին իմանում է Ամերիկայի կեսը։ Վերջապես 1958 թվականի նոյեմբերին Ուինսթոնը որպես նվեր փոստային ծանրոցով ուղարկում է Սմիթսոնյան ինստիտուտ։ Այդ օրվանից Հոուփի ադամանդը սմիթսոնյան ցուցադրության ամենահաջող երևույթներից մեկն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Hope Diamond». Encyclopedia Smithsonian (անգլերեն). Smithsonian Institution. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Смит Г. «Хоуп» // Драгоценные камни = Gemstones / под ред. д-ра геол.-мин. наук В. П. Петрова. — 2-е изд. — М.: «Мир», 1984. — С. 233—235. — 558 с.
- ↑ Farges, François (2008 թ․ սեպտեմբերի 18). «Two new discoveries concerning the «diamant bleu de la Couronne» («French Blue» diamond) at the Muséum national d'Histoire naturelle in Paris». Stanford University & Le Muséum National d’Histoire Naturelle. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marian Fowler, Hope: Adventures of a Diamond, Ballantine (March, 2002), hardcover, ISBN 0-345-44486-8.
- Janet Hubbard-Brown, The Curse of the Hope Diamond (History Mystery), Harpercollins Children’s Books (October, 1991), trade paperback, ISBN 0-380-76222-6.
- Richard Kurin, Hope Diamond: The Legendary History of a Cursed Gem, New York: HarperCollins Publishers & Smithsonian Press, 2006. hardcover, ISBN 0-06-087351-5.
- Susanne Steinem Patch, Blue Mystery : The Story of the Hope Diamond, Random House (April, 1999), trade paperback, ISBN 0-8109-2797-7; hardcover ISBN 0-517-63610-7.
- Edwin Streeter, The Great Diamonds of the World, George Bell & Sons, (Jan, 1898), hardcover, no ISBN known.