Հնդկաստանի օրհներգ
Հնդկաստանի օրհներգ | |
---|---|
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման և Հնդկաստանի վարչապետ Մամոհան Սինգհը Սպիտակ տանը լսում են Հնդկաստանի օրհներգը, նոյեմբերի 24, 2009 | |
Տեսակ | ազգային օրհներգ |
Բառերի հեղինակ | Ռաբինդրանաթ Թագոր, դեկտեմբեր, 1905 |
Երգահան | Ռաբինդրանաթ Թագոր, դեկտեմբեր, 1911 |
Երկիր | Հնդկաստան |
Հաստատված | հունվարի 24, 1950 |
Հիմք | Bharot Bhagyo Bidhata? |
Jana Gana Mana Վիքիպահեստում |
Հնդկաստանի հիմն, Ջանա Գանա Մանա (բենգալերեն՝ জন গণ মন Jôno Gôno Mono, «Ժողովրդի հոգին»), Հնդկաստանի ազգային օրհներգ, որի բնօրինակը բենգալերենով գրել է հնդիկ բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորը։
«Ջանա Գանա Մանան» առաջին անգամ հնչել է 1911 թվականին, իսկ 1950 թվականին պաշտոնապես ընդունվել է որպես Հնդկաստանի ազգային օրհներգ։ Երաժշտության հեղինակը նույնպես Ռաբինդրանաթ Թագորն է։ Հիմնի կատարումը տևում է 52 վայրկյան։ Երբեմն հիմնը կատարվում է կարճ տարբերակով՝ միայն առաջին և վերջին տողերը, որն ընդամենը 20 վայրկյան է։
«Ջանա Գանա Մանայի» հետ մեկտեղ օգտագործվում է նաև «Վանդե Մատարամ» բանաստեղծությունը (բենգալերեն՝ বন্দে মাতরম্, «Երկրպագում եմ քեզ, Մայր»), որը գրել է բենգալացի բանաստեղծ Բոնկիմչոնդրո Չոտոպադհայը 1881 թվականին և որի երաժշտությունը նախ գրել է Ջադունաթհ Բհաթաչարյան, իսկ հետո Ռաբինդրանաթ Թագորը։ «Վանդե Մատարամն» ունի «ազգային երգի» կարգավիճակ։ Հնդկաստանի սահմաններից դուրս ներկայացվում է «Ջանա Գանա Մանան», իսկ ներսում հավասարազոր են «Ջանա Գանա Մանան» և «Վանդե Մատարամը»[1]։
Պաշտոնական տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջանա Գանա Մանա | Վանդե Մատարամ | |
---|---|---|
բենգալերեն | জনগণমন-অধিনায়ক জয় হে ভারতভাগ্যবিধাতা! |
বন্দে মাতরম্ ৷ |
դևանագարի | जन गण मन अधिनायक। जय हे। |
वन्दे मातरम्। |
գրադարձություն | Jôno gôno mono odhinaeoko jôeô he Bharoto bhaggo bidhata! |
bônde matorom |
հայերեն հնչողությամբ | Ջանա գանա մանա ադհինայակա ջայա հե |
|
թարգմանություն | Դու ես կառավարում բոլոր մարդկանց մտքերը, |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ирина Прокофьева Властителю дум народных...(ռուս.) // Восточная коллекция : журнал. — М.: ФГУ «Российская государственная библиотека», 2009. — В. весна. — С. 22-29. — ISSN 1681-7559.
- ↑ Հնդկաստանի Ազգային Օրհներգը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հնդկաստանի օրհներգը MIDI ֆորմատով
- Հնդկաստանի օրհներգը MP3 ֆորմատով Արխիվացված 2007-07-01 Wayback Machine Պոտուգալիայում Հնդկաստանի դեսպանության պաշտոնական կայքում Արխիվացված 2006-08-13 Wayback Machine
- «Ջանա Գանա Մանայի» տեսահոլովակ Արխիվացված 2006-08-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաստանի օրհներգ» հոդվածին։ |
|