Հիլզբորո (մարզադաշտ)
Տեսակ | մարզադաշտ և rugby league venue? |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ և rugby league? |
Տեղագրություն | Owlerton? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | սեպտեմբերի 2, 1899 |
Բացված | 1899 |
Սեփականատեր | Sheffield Wednesday F.C.? |
Տարողություն | 39 732 |
Տնային թիմ | Sheffield Wednesday F.C.? և Sheffield Eagles? |
Կայք | swfc.co.uk/club/hillsborough_stadium/ |
Hillsborough Stadium Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիլսբորո
«Հիլզբորո»[1][2][3], օգտագործվում է նաև ավելի ճշգրիտ անվանում «Հիլզբորո»-ն[4] (անգլ.՝ Hillsborough Stadium), «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի տնային մարզադաշտը, գտնվում է Շեֆիլդի հյուսիս-արևմուտքում՝ Օուլերթոն շրջանում։ Այսօրվա դրությամբ մարզադաշտը համարվում է քաղաքի մարզադաշտը, որը տեղավորում է մինչև 40 000 հանդիսատես: Մինչև 1914 թվականը մարզադաշտը հայտնի էր որպես Օուլերթոն, որի հետ կապված է նաև «Ուենսդեյ»՝ բվեր մականունը:
Մարզադաշտը բաղկացած է չորս անկախ տրիբունաներից և մեկ անկյունային տրիբունայից։ Ամենամեծ տրիբունան հարավայինն է (ավելի քան 11000 նստատեղ), ամենափոքրը՝ արևմտյանը (6000-ից պակաս նստատեղ՝ հատկացված հյուրընկալվող երկրպագուների համար)։ Միակ անկյունային՝ հյուսիս-արևմտյան տրիբունան, փակվել է երկու տարի առաջ 2007/08 մրցաշրջանից առաջ, քանի որ այն չի անցել անվտանգության ատեստավորումը: 2009/10 մրցաշրջանից առաջ այն կրկին վերաբացվել է և ընդունել հյուրընկալվող երկրպագուներին:
Ակումբի ծրագրերի մեջ են մտնում մարզադաշտի վերանորոգումը և ընդլայնումը մինչև 44825 նստատեղ՝ մոտավորապես 22 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ: Ծրագիրը հավանության է արժանացել Շեֆիլդի քաղաքային խորհրդի կողմից՝ 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների անցկացման նպատակով: Մարզադաշտը ներառվել է 2018 թվականի աշխարհի առաջնության Անգլիայի հայտի մեջ։ Հիլզբորոն նախկինում ընդունել է 1966 թվականի աշխարհի առաջնության և 1996 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի ապրիլի 15-ին Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Լիվերպուլ» և «Նոթինգհեմ Ֆորեստ» հանդիպման ժամանակ մարզադաշտում տեղի է ունեցել հայտնի ողբերգություն։ Լիվերպուլի երկրպագուների տրիբունայում տեղի ունեցած բախման հետևանքով մահացել է 96 մարդ: Սա դրդել է իշխանություններին իրականացնել անվտանգության մի շարք բարելավումներ, ինչպես Հիլզբորոյում, այնպես էլ ամբողջ երկրի այլ մարզադաշտերում, այդ թվում՝ կանգնելու և դրանք աթոռներով հագեցնելու արգելք։
Հատկանշական է, որ սա առաջին աղետը չէր, որ տեղի է ունեցել մարզադաշտում։ 1914 թվականին տրիբունաներից մեկի փլուզման հետևանքով տուժել է 75 մարդ, սակայն մահացողներ չեն եղել։
Տրիբունաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային տրիբունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես կառուցվել է 1899-1903 թվականներին։
Կառուցվել է ժամանակակից տեսքով 1960-1961 թվականներին։
Տարողությունը՝ 9 255 նստատեղ։
Հովանավորող՝ My Sheffield Jobs։
Սկզբնապես հյուսիսային տրիբունան կառուցվել է 1899-1903 թվականներին։ 1960-ական թվականների սկզբին այն փոխարինվել է ժամանակակից տրիբունայով, որի տանիքը տեղադրված է կոնսոլային գերանների վրա: «Հիլզբորոն» դարձել է երկրորդ մարզադաշտը Անգլիայում, որտեղ կիրառվել է նմանատիպ կառուցվածք (առաջինը եղել է «Սկանտորպ Յունայթեդի» հին մարզադաշտը՝ «Օլդ Շոուգրաունդ»)։ 1961 թվականի օգոստոսին տրիբունայի պաշտոնական բացումից հետո բացման խաղը տեղի ունեցավ 1961 թվականի հոկտեմբերի 22-ին, երբ «Ուենսդեյին» այցելության եկավ բրազիլական «Սանթոս» ակումբն իր երիտասարդ աստղ Պելեի հետ։ Պելեի գոլը օգնել է «Սանթոսին» հաղթել 4։2 հաշվով։ Բացման ժամանակ տրիբունայի տարողությունը եղել է 10 000 նստատեղ, սակայն վերջին շրջանում կրճատվել է՝ հաշմանդամ հանդիսատեսի համար տեղ ազատելու և ամբիոնից ելքերը ընդլայնելու համար՝ անվտանգության նկատառումներով։
Արևմտյան տրիբունա (Լեպպինգս Լեյն Էնդ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես կառուցվել է՝ 1900 թվականին։
Կառուցված է ժամանակակից տեսքով՝ 1961-1965 թվականներին։
Տարողությունը՝ 5 772 նստատեղ։
Հովանավորող՝ TitanBet UK։
Սկզբնական տրիբունան՝ կառուցված դարերի ընթացքում, նախատեսած էր 3000 նստատեղ։ 1966 թվականի աշխարհի առաջնությունից առաջ Արևմտյան ամբիոնը քանդվել է և փոխարինվել երկհարկանի՝ վերին հարկում 4471 տեղով և ստորին հարկում կանգնած տեղերով: 1989 թվականին տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ստորին հարկը փակվել է երկու տարով, այնտեղ տեղադրվել է 2294 նստատեղ: Մարզադաշտի երկրորդ անվանումը՝ Լեպպինգս Լեյն Էնդ, վերցված է այն փողոցի անունից, դեպի որը ուղղված է տրիբունան:
Հյուսիս-արևմտյան տերասա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես կառուցվել է 1919-1920 թվականներին։
Կառուցված է ժամանակակից տեսքով՝ 1965 թվականի հունվարից 1966 թվականի մայիսը։
Տարողությունը 1382 նստատեղ։
Հովանավորող՝ Handley Brown Solicitors։
Հյուսիս-արևմտյան տերասանան (դեռևս կոչվում է տերասա, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս բոլոր տեղերը նստատեղեր են) միակ անկյունային տրիբունան է և միակ տրիբունան, որը փակված չէ տանիքով: Այն կառուցվել է 1920 թվականին՝ միացնելով հյուսիսային և արևմտյան տրիբունաները, սակայն քանդվել է 1965 թվականի սկզբին և փոխարինվել 1966 թվականի կեսերին՝ 1966 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Տերասան փակվել է երկու տարով՝ չստանալով 2007/08 մրցաշրջանի անվտանգության վկայականը։ Վերջին տարիներին նրանք օգտագործվել են միայն հյուրընկալվող երկրպագուների նստեցման համար, եթե արևմտյան տրիբունաի երկու հարկերն էլ լիքն են: Քանի դեռ չի օգտագործվում իր բուն նպատակների համար՝ տերասան օգտագործվում է որպես գովազդի լրացուցիչ տարածք։
Հարավային տրիբունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես կառուցվել է 1899-1903 թվականներին։
Կառուցված է ժամանակակից տեսքով՝ 1913-1915 թվականներին։
Վերակառուցվել է 1995 թվականին։
Տարողությունը 11 354 նստատեղ։
Հովանավորող՝ TBC։
Հարավային տրիբունան Հիլզբորոյի չորս տրիբունաներից առավել ճանաչվածն է: Հարավային տրիբունան ի սկզբանե կառուցվել է դեռևս հին «Ուենսդեյ»՝ «Օլիվ Գրոուվ» մարզադաշտի տեղում, սակայն 1899 թվականի ակումբի հետ տեղափոխվել է Օուլերթոն, որտեղ այն վերականգնվել է։ Հայտնի ժամացույցը նույնպես տեղափոխվել է «Օլիվ Գրոուվի» հետ։
Ժամանակակից տրիբունան, որը ամենահինն է մարզադաշտում, կառուցվել է 1915 թվականին: Շինարարության արժեքը գերազանցել է 17000 ֆունտ ստերլինգը՝ Արչիբալդ Լեյչի նախագծով: Տրիբունայում կար 5600 նստելու և 11000 կանգնելու տեղ։ Տրիբունան ժամանակակից տեսք է ձեռք բերել 1965-1966 թվականների աշխարհի առաջնության և 1996 թվականի Եվրոպայի առաջնության նախօրեին կատարված մի շարք բարելավումներից հետո՝ ծախսելով 7 միլիոն ֆունտ ստերլինգ, երբ վերին հարկը ավելացվել է 3000 լրացուցիչ տեղով, կառուցվել է նոր տանիք, 30 VIP սենյակ, երկու կոնֆերանս-դահլիճ, բար, ռեստորան և մի շարք ծառայողական տարածքներ:
Սպիոն Կիպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 1914 թվականին։
Տարողությունը 11 210 նստատեղ է։
Հովանավորողը՝ ASD Lighting
Սպիոն Կոպը անվանվել է այն բլրի պատվին, որը դարձել է երկրորդ անգլո-բուրյան պատերազմի հայտնի ճակատամարտի ասպարեզը, այն կառուցվել է բնական բլրի վրա՝ մարզադաշտի արեւելյան մասում եւ հանդիսանում է Ուենսդեյի ամենավատարիմ երկրպագուների տրիբունան։ Որպես կանոն, երկրպագուները նրան պարզապես անվանում են Կոպ:
Տրիբունան ամբողջությամբ ծածկվել է տանիքով 1986 թվականին այն բանից հետո, երբ երկրպագուները ներդրում են կատարել ծախսերը: Կոպը մարզադաշտի վերջին մասն էր, որը լիովին հագեցած էր նստատեղերով (նստատեղերի տեղադրումը ավարտվել է միայն 1993 թվականին): Տրիբունայի տարողունակությունը երկու անգամ կրճատվել է, սակայն Կոպը մնում է Մեծ Բրիտանիայի ամենամեծ միահարկ տրիբունաներից մեկը:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Кто убил футбольных болельщиков?» (ռուսերեն). Российская газета. 2012-09-14. Արխիվացված օրիգինալից 2014-04-08-ին. Վերցված է 2014-04-08-ին.
- ↑ «В Британии снова расследуют трагедию на «Хиллсборо»» (ռուսերեն). BBC. 2014-03-31.
- ↑ ««Хиллсборо», 15 апреля 1989 года» (ռուսերեն). Diletant. 2013-04-16. Արխիվացված է օրիգինալից 2014-04-08-ին. Վերցված է 2014-04-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Название стадиона является топонимом (точнее — урбонимом), поэтому оно должно передаваться на русский язык в соответствии с действующей официальной инструкцией, имеющей общеобязательный характер:
- Կաղապար:ИпРПГНВ соответствии с этой инструкцией, название Hillsborough передаётся на русский язык как Хилсборо.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլզբորո (մարզադաշտ)» հոդվածին։ |
|
- Информация о стадионе на сайте «Шеффилд Уэнсдей»
- Статья о стадионе
|