Jump to content

Հիդեկի Յուկավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդեկի Յուկավա
ճապ.՝ 湯川秀樹
Ծնվել էհունվարի 23, 1907(1907-01-23)[1][2][3][…]
Ազաբու, Մինատո, Տոկիո, Ճապոնիա
Մահացել էսեպտեմբերի 8, 1981(1981-09-08)[1][2][3][…] (74 տարեկան)
Կիոտո, Ճապոնիա
ԳերեզմանChion-in[4]
Քաղաքացիություն Ճապոնիա և  Ճապոնական կայսրություն
Մասնագիտությունֆիզիկոս, ֆիզիկոս-տեսաբան, միջուկային ֆիզիկոս և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Տոկիոյի համալսարան, Կիոտոյի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Օսակայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ճապոնական ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[5], Էդինբուրգի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6]
Ալմա մատերԿիոտոյի համալսարան[7] և Օսակայի համալսարան[8]
Տիրապետում է լեզուներինճապոներեն[9]
Եղել է գիտական ղեկավարChushiro Hayashi?, Սյոիտի Սակատա, Donald R. Yennie? և Carl A. Levinson?
Ազդվել էԷնրիկո Ֆերմի
Պարգևներ
Ամուսին(ներ)Sumi Yukawa?
ՀայրTakuji Ogawa?
Ստորագրություն
Изображение автографа
 Hideki Yukawa Վիքիպահեստում

Հիդեկի Յուկավա, (ճապ.՝ 湯川秀樹, հունվարի 23, 1907(1907-01-23)[1][2][3][…], Ազաբու, Մինատո, Տոկիո, Ճապոնիա - սեպտեմբերի 8, 1981(1981-09-08)[1][2][3][…], Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս, ճապոնիայի ԳԱ անդամ (1946 թ.)։ Ավարտել է Կիոտոյի համալսարանը (1929 թ.), 1932 թվականից աշխատել է Կիոտոյի (1939 թվականից պրոֆեսոր) և Օսակայի (1933-1939 թթ.) համալսարաններում։ 1948 թվականին հրավիրվել է բարձրագույն հետազոտությունների ինստիտուտ (Պրինստոն, ԱՄՆ)։ 1949-1953 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) պրոֆեսոր։ 1953-1970 թվականներին ղեկավարել է Կիոտոյի համալսարանի հիմնարար ֆիզիկայի ԳՀԻ։ Աշխատանքները նվիրված են միջուկի տեսությանը։ 1935 թվականին առաջարկել է միջուկային ուժերին վերաբերող տեսություն, որով բացատրվում էր դրանց մոտազդեցությունը։ Այդ տեսությունից բխում Էր, որ նուկլոնների փոխազդեցությունը տեղի է ունենում Էլեկտրոնի զանգվածից մոտ 300 անգամ մեծ զանգված ունեցող մասնիկների՝ մեզոնների (փորձնականորեն հայտնաբերվել են 1947 թվականին) փոխանակության հետևանքով։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1949 թ)։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966 թ.), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1963)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 131
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդեկի Յուկավա» հոդվածին։