Jump to content

Հեշթեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեշթեգ (անգլ.՝ hashtag, hash՝ վանդականիշ, tag՝ պիտակ), բառ կամ արտահայտություն, որին նախորդում է # նշանը։ Օգտագործողները կարող են միավորել իրենց հաղորդագրությունները ըստ թեմաների կամ տեսակների՝ դրանցում օգտագործելով վանդականիշով սկսվող բառեր։

Հեշթեգեր աջակցում են այնպիսի սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Թվիթթերը, Tout-ը, identi.ca, Google+-ը, Ֆեյսբուքը և ՎԿն։ Այդ սոցիալական ցանցերի օգտագործողները իրենց գրառումները կարող են պիտակել մեկ կամ մի քանի հեշթեգերով, որոնք իրենցից ներկայացնում են մեկ կամ մի քանի միավորված բառից կազմված արտահայտություններ։

Հեշթեգերը հնարավորություն են տալիս խմբավորել իրար նման գրառումները, որի շնորհիվ հեշտությամբ հնարավոր է դառնում գտնել տվյալ գրառմանը թեմայով մոտ այլ գրառումներ, որոնք նույնպես պիտակված են տվյալ հեշթեգով։

Սկզբնաղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիշք՝ #Timetoact (Ժամանակն է գործելու) հաշթեգով, 2014 թվականի կոնֆերանս

Այս թվի համարամիշը օգտագործվում էր տեղեկատվական տեխնոլոգիաներում, որպեսզի ընդգծվի յուրահատուկ նշանակություն։ Որպես օրինակ 1970 թվականին նշանը օգտագործվել է, որպեսզի ընդգվեր անգետևանքային լեզվական ուղին, դեպի անսաբլեյա PDP-11[1], երբ դրվում էր սինվոլ կամ թվանիշ։ 1978 թվականին Բրայան Քերնիգանը (Brian Kernighan) և Դենիս Ռիտչիեն (Dennis Ritchie) «#»-ը օգտագործեցին C (programming language) ծրագրավորման լեզվում, որպես հատուկ նշան։

Մինչև «հեշթեգ» բառի հայտնվելը, դրան բնորոշ սինվոլը Հյուսիսային Ամերիկայում կոչվում էր «հեշ սիմվոլ»[2][3]։ Այս թվային նշանը հայտնվելուց հետո սկսվեց օգտագործվել Ինտերնետային թարգմանողական ցանցային չատերում, խոսակցություններում և խմբերում։

Առաջին անգամ հեշթեգերը օգտագործվել են IRC ցանցերում՝ թեմաները և խմբերը նշելու համար։ Դրանք օգտագործվում են առանձին հաղորդագրությունների խումբը, թեման կամ «ալիքը» նշելու համար։

Որպես կանոն, ալիքները կամ թեմաները, որոնք հասանելի են ամբողջ IRC ցանցով, սկսվում են # նշանով (ի տարբերություն տեղային սերվերների, որոնք օգտագործում են ամպերսանդը՝ «&» նշանը)։

Օգտագործողների շրջանում հեշթեգերի հայտնի դառնալը համընկնում է Twitter–ի ի հայտ գալու և հայտնի դառնալու հետ։ Սա ոգեշնչում է Քրիս Մեսինին (ում այժմ անվանում են «հեշթեգերի հայր»), և նա միկրոբլոգային համակարգում որոշում է ներդնել հեշթեգերի աջակցությունը։ Նրա առաջարկն այն էր, որ օգտագործողները իրենց հաղորդագրություններում՝ «թվիթերում», նշեն հեշթեգեր, որով էլ կմիավորեն իրենց հաղորդագրությունը նմանատիպ այլ հաղորդագրությունների հետ[4]։ Նա 2007 թվականի օգոստոսի 23-ին գրառում է կատարում, որում ասում է. «Ի՞նչ կարծիքի եք խմբերի համար # (վանդականիշ) նշանը օգտագործելու մասին»[5]։ Մեսինի թվիթը և հետագա քննարկումները ամրացնում են հեշթեգի դիրքերը «Twitter-ի աշխարհում», համեմատելով # նշանը բոլորին հայտնի @ նշանի հետ։

Հեշթեգերը հայտնի դարձան 2007 թվականի Սան Դիեգոյի անտառային հրդեհների ժամանակ, երբ Նեյթ Ռիթերը օգտագործում էր «#sandiegofire» հեշթեգը, որպեսզի տեղյակ լինի աղետի մասին բոլոր թարմացումներից[6]։

Միջազգային մակարդակով, հեշթեգը դարձավ Twitter-ի հաղորդագրությունների գործնական ոճ 2009-2010 թվականների ընթացքում, երբ Իրանում ընտրություններ էին ընթանում։ Անգլերեն և պարսկերեն լեզուներով հեշթեգերը օգտակար եղավ ինչպես Իրանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող Twitter-ի օգտագործողների համար։

Սկսած 2009 թվականի հուլիսի 1-ից, Twitter-ը բոլոր հեշթեգերը դարձրեց հղումներ դեպի տվյալ հեշթեգի որոնման արդյունքները, որոնք պարունակում էին բոլոր վերջին հաղորդագրությունները տվյալ հեշթեգով կամ ուղղակի հեշթեգի բառով։

Հեշթեգերը նախ և առաջ օգտագործվում են որպես չմոդերացվող օպերատիվ քննարկումների ֆորումներ։ Թեման, որը պիտակված է հեշթեգով, կարող է քննարկվել մի քանի մարդկանց կողմից, որոնց հաղորդագրություննեը տեսնում են ոչ միայն քննարկման մասնակիցները, այլ նաև այլ օգտագործողներ։ Նրանք կարող են որոնել տվյալ հեշթեգով քննարկման այլ գրառումները և, ի վերջո, իրենք նույնպես կարող են միանալ քննարկմանը։

Twitter-ում, երբ հեշթեգը դառնում է բավականին հայտնի, այն հայտնվում է օգտագործողի գլխավոր էջի «Արդիական թեմաներ» բաժնում։ Թեմաների արդիականությունը կարող է կազմավորվել ըստ օգտագործողի աշխարհագրական դիրքի կամ Twitter–ի բոլոր պարամետրերի։ Հեշթեգերը չեն գրանցվում, որևէ մեկի կամ մի քանիսի կողմից չեն ղեկավարվում և, բացի այդ, չեն կարող հեռացվել համընդհանուր օգտագործումից։ Սա նշանակում է, որ հեշթեգերը տեսականորեն կարող են օգտագործվել անվերջ անգամ։ Հեշթեգերի բազմաթիվ սահմանումներ չունեն։ Սա նշանակում է, որ մի հեշթեգը կարող է օգտագործվել ցանկացած քանակությամբ նպատակների համար։

Հեշթեգերը հաճախ օգտագործվում են ոչ իրենց գործառույթով, պարզապես ընգծելու համար տվյալ հաղորդագրության ենթատեքստը, առանց հաղորդագրությունը հետագա որոնման համար դասակարգելու փաստացի մտադրության։ Դա կարող է օգնել հաղորդագրության հեղինակին արտահայտել հումորը, տխրությունը, անհանգստությունը կամ այլ էմոցիաները։ Օրինակ. «Այսօր երկուշաբթի է #excited #sarcasm»։

Առաջին օգտագործողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալիզացվելով հեշթեգը դարձավ Twitter-յան հայտարարություններում գրողական ոճ, սկսած 2009-2010 թվականներից, երբ Իրանական ընտրությունների բողոքներից՝ անգլերեն և պարսկերեն հեշթեգերը դարձան չափազանց օգտակար արտասահմանում և Իրանում պարսիկների համար՝ Twitter-ում։

Հեշթեգեր աջակցող կայքերի ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «PDP-11 assembly language». Programmer209.wordpress.com. 2011 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25–ին-ին.
  2. Bourke, Jane (2004). Communication Techonology Resource Book. Ready-Ed Publications. էջ 19. ISBN 9781863975858. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. Hargraves, Orin (2003). Mighty fine words and smashing expressions : making sense of transatlantic English. Oxford [u.a.]: Oxford Univ. Press. էջեր 33, 260. ISBN 9780195157048.
  4. Թվիթթերի գաղտնի ձեռքսեղմումը (անգլ.)
  5. Մեսինայի թվիթը հեշթեգի մասին
  6. Նեյթ Ռիթերը և «#sandiegofire»-ը
  7. Public Conversations on Facebook (անգլ.)