Jump to content

Հեիան ժամանակաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեիան ժամանակաշրջան
Բնօրինակ անվանում 平安時代
11-րդ դարի գրող Շիկիբու Մուրասակիի Գենձի մոնոհաթարին պատկերազարդ մագաղաթը

Հեիան ժամանակաշրջան (ճապ.՝ 平安時代 Heian jidai), դասական ճապոնական պատմության վերջին շրջանը, որը տևել է 794-1185 թվականները[1]։ Այն հաջորդեց Նառա ժամանակաշրջանին։ Հեիան ժամանակաշրջանը սկսվեց այն ժամանակ, երբ 50-րդ կայսրը՝ Կամմուն, Ճապոնիայի մայրաքաղաքը տեղափոխեց Հեյան-կյո (ժամանակակից ԿիոտոՀեիան (ճապ.՝ 平安) ճապոներենից թարգմանաբար նշանակում է խաղաղություն։ Ճապոնիայի պատմության այս շրջանում չինական մշակույթի ազդեցությունները անկում ապրեցին, և հասունացավ ազգային մշակույթը։ Հեիան շրջանը համարվում է նաև ճապոնական կայսերական արքունիքի գագաթնակետը, որը հայտնի է իր արվեստով, հատկապես պոեզիայով և գրականությամբ։ Այս ընթացքում ի հայտ եկան երկու վանկային այբուբենները՝ կատականան և հիրագանան։

Մայրաքաղաք Հեիան-կյոյի մանրանկարչություն, Հեիան ժամանակաշրջան

Չնայած Ճապոնիայի Կայսերական տունը գլխավոր իշխանական մարմինն էր, իրական իշխանությունը գտնվում էր Ֆուջիվարա կլանի ձեռքում։ Շատ կայսրերի մայրերը Ֆուջիվարայի ընտանիքներից էին[2]։ Տնտեսությունը հիմնված էր բարտերի և առևտրի վրա։ Չնայած Հեիան ժամանակաշրջանը ազգային խաղաղության ժամանակաշրջան էր, կառավարությունը չկարողացավ արդյունավետ կերպով վերահսկել տարածքը, ինչը հանգեցնում էր հաճախակի կողոպուտների։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 784. Կայսր Կամմուն մայրաքաղաքը տեղափոխում է Նագաոկակյո
  • 794. Կայսր Կամմուն մայրաքաղաքը տեղափոխում է Հեյան-կյո (Կիոտո)
  • 804. Բուդդայական վանական Դենգյո Դայշին ներկայացնում է Տենդաի դպրոցը
  • 806. Վանական Կուկայը (Կոբո-Դայշին) ներկայացնում է Շինգոն (տանտրիկ) դպրոցը
  • 819. Կուկայը հիմնում է Կոյա սան վանքը, ժամանակակից Վակայամա պրեֆեկտուրայի հյուսիս-արևելյան մասում
  • 858. Կայսր Սեյվան սկիզբ է դնում Ֆուջիվարա կլանի իշխանությանը[3]
  • 895. Սուգավարա նո Միչիզանեն փակեց Չինաստանում կայսերական դեսպանատները
  • 990. Սեյ Շոնագոնը գրել է «Բարձի գիրք» էսսեները
  • 1000–1008. Շիկիբու Մուրասակին գրել է Գենձի մոնոհաթարի վեպը
  • 1050. Զինվորական դասի վերելք (սամուրայ)
  • 1052. Ֆուջիվարա նո Յորիմիչին կառուցել է Բյոդո-ին տաճարը (Կիոտոյի մոտ)[4]
  • 1068. Կայսր Գո-Սանջոն տապալում է Ֆուջիվարա կլանը
  • 1087. Շիրակավան կայսրը հրաժարվում է գահից և դառնում բուդդայական վանական, «փակված կայսրերից» առաջինը
  • 1156. Տաիրա նո Կիոմորին հաղթում է Մինամոտոյի կլանին և գրավում իշխանությունը՝ դրանով իսկ վերջ տալով «ինսեի» դարաշրջանին[5]
  • 1180 (Հունիս). Մայրաքաղաքը տեղափոխվում է Ֆուկուհարա-կյո (Կոբե)
  • 1180 (Նոյեմբեր). Մայրաքաղաքը տեղափոխվում է Հեյան-կյո (Կիոտո)
  • 1185. Տաիրան պարտվում է և Մինամոտո նո Յորիտոմոն Հոջո կլանի աջակցությամբ գրավում է իշխանությունը՝ դառնալով Ճապոնիայի առաջին «սյոգունը»

Ժամանակակից պատկերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեիան ժամանակաշրջանի պատկերագրությունը լայնորեն հայտնի է Ճապոնիայում և պատկերված է տարբեր մեդիաներում՝ ավանդական փառատոներից մինչև անիմե։ Տարբեր փառատոններում օգտագործվում են Հեիանի ժամանակաշրջանի զգեստներ, հատկապես՝ Հինամացուրիում (տիկնիկների փառատոն), որտեղ տիկնիկները կրում են Հեիանական զգեստներ, ինչպես նաև բազմաթիվ այլ փառատոներում, ինչպիսիք են Աոի Մացուրին Կիոտոյում և Սաիո Մացուրին՝ Մեյվայում։

  • Մոգական ճակատամարտը 2018 թվականի մանգա է։ Այն ունի Հեիանի ժամանակաշրջանի բազմաթիվ հիշատակումներ։ Մանգայում Հեիան շրջանը համարվում էր ջուջուցուի կախարդության գագաթնակետ, և շատ կերպարներ, ինչպիսիք են գլխավոր անտագոնիստ Ռյոմեն Սուկունան և այլ կերպարներ, այդ թվում՝ Կենջակուն, Թենգենը, Յորոզուն, Ուրո Տակակոն, Անգելը և Ուրաումեն ծնված են այդ ժամանակահատվածում։
  • Demon Slayer: Kimetsu no Yaiba 2016 թվականի մանգա է։ Գլխավոր անտոգոնիստ Մուզան Կիբուցուջին ծնվել է Հեիան ժամանակաշրջանում և իր մահացու հիվանդության փորձարարական բուժման արդյունքում վերածվել է դևի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Encyclopædia Britannica.dsa
  2. Seal.
  3. Ponsonby-Fane 1962 pp. 203–204; also known as Fujiwara jidai.
  4. Britannica Kokusai Dai-Hyakkajiten.
  5. Ponsonby-Fane 1962 p. 204.