Հաքեր (ամսագիր)
Հաքեր, ամենաամսյա թվային ամսագիր, որը նվիրված է տեղեկատվական անվտագությանը, ծրագրավորմանը և համակարգչային ցանցերի անդմինիստացիային։ Ամսագրի թղթե տարբերակը հրապարակվել 1999-2000 թվականներին «Gameland» մեդիաընկերության կողմից և եղել ռուսական ամենահայտնի ամսագրերից մեկը այս ոլորտում և ունեցել է վաճառքի բարձր մակարդակ[1]։ Հավաքածուն իրենից ներկայացնում էր 2 CD սկավառակ, հեռագայում նրան փոխարինեց երկուկողմանի DVD, իսկ արդեն 2014 թվականից ամսագիրը սկսվեց թողարկվել առանց DVD, որը կապված է մեծ արագությամբ համացանցի հետ[2]։ 2013 թվականից ամսագիրը վաճառվում է ոչ միայն թղթե, այլև թվային տարբերակով՝ Google Play-ում և AppStore-ում PDF ֆորմատով։
2015 թվականի հուլիսից վաճառքից հանվեց թղթե տարբերակը[3]։ Սակայն ամսագիրը չվրածվեց կայքի և շարունակվեց թողարկվել ամեն ամիս PDF ֆորմատով։ Ամսագրի պաշտոնական կայքում ամենօր հրապարակվում են նյութեր տեղեկատվական տեխնոլոգիաների մասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամսագրի առաջին համարը (1999 թվականի հունվար), ամբողջությամբ վերաբերվում նվիրված էր համակարգչային խաղերին, սակայն երկրորդ համարվում առաջին տեղը զբաղեցնում էր խոցելիության որոնման մասին նյութերը[4]։ Մեկ տարիի անց խաղերի մասին նյութերի քանակը նվազեց 20 %-ով[5], իսկ հետագայում այս բաժինը ամբողջությամբ հանվեց։
- 2001 թվականին վաճառվել էր ավելի քան 50 հազար ամսագիր[6]։
- 2000-ական թվականներին ամսագրի համար ակտիվ գործողություններ էր ծավալում ռուսական հայտի հաքեր և բազաթիվ գրքերի հեղինակ՝ Քրիս Կասպպերսկին։
- 2007 թվականին ամսագրի հոբելյանական 100-րդ համարում հրապարկվեց ամսագրի պատմության մասին։
- 2010 թվականի օգոստոսին EligoVision ընկերությունը մշակեց «եռաչափ կենդանի մակետ» հավելյալ իրականությամբ, որը առաջին անգամ օգտագործվեց «Հաքեր» ամսագրում[7][8]։
- 2015 թվականի հունիսին ամսագիրը հրաժարվեց թղթե տարբերակից և սկսեց թողարկել ամսագիրը էլեկտրոնային տարբերակով։
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստաբան Ռ․ Դրեմլյուգան համարում է, որ «Հաքեր» ամսագիրը համարվում է, որ այն պարունակում է կրիմինալ բովանդակություն և այն համարում է «Գրպանահատ» ամսագրի հետ, որում պատմվում է դրամապանակներ գողանալու տարբերակների մասին[9]։
Հայտնիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսագիրը համարվում է ամենահայտնի ամսագրերից մեկը երիտասարադների շրջանում[10]։
Ամսագիրը պահանջարկ ունի Ռուսաստանում[11] և Ուկրանիայում[12][13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ О.А. Цыкарева, К.О. Егорова Социальные и образовательные функции молодежной прессы // Вопросы образования. — 2008. — № 4. — С. 295.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Going digital: «Хакер» переходит в цифру». 2015 թ․ հունիսի 19.
- ↑ «Сцена: Журнал Хакер. Немного истории». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
- ↑ Журнал «Хакер» Март (100) № 04
- ↑ «Джеффри Йорк ("Washington Times") Российская молодежь обучается современному хакерскому искусству». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
- ↑ http://www.osp.ru/resources/releases/?rid=2943
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Дремлюга Р. И. Субкультура хакеров и другие факторы компьютерной преступности // Всероссийский криминологический журнал. — 2008. — № 4. — С. 22—26.
- ↑ Цыкарева О. А., Егорова К. О. Социальные и образовательные функции молодежной прессы. Подходы к описанию // Вопросы образования. — 2008. — № 4. — С. 295.
- ↑ http://businesspskov.ru/news/62415.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
- ↑ http://glavcom.ua/news/162027.html