Jump to content

Հարլի Քուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարլի Քուին
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչDC Comics
ԴեբյուտBatman:TAS, էպիզոդ 22, «Ծառայություն Ջոկերին» (սեպտեմբերի 11, 1992)
Կոմիքսներում՝ The Batman Adventures #12 (սեպտեմբեր, 1993)
ՀեղինակՓոլ Դինի[1] և Բրյուս Թիմ[1]
Դերակատար / ՁայնՄիա Սառա, Թարա Սթրոնգ, Առլեն Սորկին և Մարգո Ռոբբի[1]
ԱշխարհDC Universe[1]
Ներկայացրած էBatman: Arkham Asylum, Batman: Arkham City, Batman: Arkham Origins, Batman: Arkham Knight, Ինքնասպանների ջոկատը, Բեթմեն, Gotham Girls?, Բեթմեն, Injustice: Gods Among Us?, Injustice 2, Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին, Բեթմեն։ Լռություն և Բեթմեն։ Խիզախ ու քաջ
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումՉար
Ի ծնե անունանգլ.՝ Harleen Frances Quinzel[1]
Տեսակկոմիքսների կերպար, գեղարվեստական անձ, անիմացիոն կերպար, հեռուստատեսային կերպար, կինոհերոս, համակարգչային խաղի կերպար, մուտանտ, anthropomorphic hyena?, անիմեի կերպար և fictional vigilante?
ԲնակավայրԳոթեմ Սիթի
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքհոգեբույժ, Հակահերոս, վարձու մարդասպան, սուպերհերոս, վիգիլանտիզմ և մարտարվեստի վարպետ
Թիմեր և կազմակերպություններ
«Գաղտնի վեցնյակ», «Սուպեր չարագործնրի գաղտնի միություն»
Դաշնակիցներ
Ջոկեր, Թունավոր բաղեղ, Կատու-կին
Թշնամիներ
Բեթմեն, Ռոբին, Բյոթգյորլ, Նայթվինգ
Կայք
dccomics.com/characters/harley-quinn(անգլ.)

Հարլի Քուին (Հարլին Ֆրենսիս Կվինզել), DC Comics ամերիկյան կոմիքսների ընկերության հորինված կերպար։ Նա Բեթմենի թշնամին է և Ջոկերի դաշնակիցը։ Կերպարը ստեղծվել է Պոլ Դինիի և Բրյուս Թիմի կողմից և առաջին անգամ հայտնվել է 1992 թվականի սեպտեմբերին՝ Բեթմենի մուլտֆիլմում։ Հետագայում նա նաև հայտնվեց DC Comics-ի Բեթմենի կոմիքսներում։

Հարլի Քուինը Ջոկերի դաշնակիցն ու սիրահարն է, նաև համագործակցում է սուպեր չարագործ Թունավոր բաղեղի հետ, ում միջոցով նա ձեռք է բերում մեծ իմունտիտետ թույների և տոքսինների դեմ։ Նա ծանոթացել է Ջոկերի հետ երբ աշխատում էր Արկհեմի հոգեբուժարանում, որտեղ Ջոկերը տեղափոխվել էր, որպես հիվանդ։ Հարլի Քուինը խոսում է Բրուքլինի բարբառով։ Նրա անունը ծագել է «Կոմեդիա դել'արտե» դիմակային կատակերգության Արլեկին կերպարի անունից։

Կերպարը հնչյունավորվել է Արլին Սորկինի, Հինդեն Ոալչի և Տարա Սթրոնգի կողմից։ «Գիշատիչ թռչուններ» հեռուստասերիալում կերպարը մարմանավորվել է Միա Սառան։ 2016 թվականի «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում, Հարլի Կվինի դերը կատարել է դերասանուհի Մարգո Ռոբին։

2009 թվականին, IGN-ի կազմած «Թոփ 100 սուպեր չարագործներ» ցուցակում Հարլի Քուինը զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը[2][3]։ «Comics Buyer's Guide»-ի «Կոմիքսների 100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում նա զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը[4]։

Ստեղծումը և հանրությանը ներկայացնելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարլի Քուինը առաջին անգամ հայտնվել է Բեթմենի մուլտսերիալի՝ «Ծառայություն Ջոկերին» էպիզոդում[5], սկզբում որոշվել էր, որ մուլտսերիալում պետք է ոստիկանները շրջափակեին այդ տարածքը և Ջոկերը դուրս թռներ տորթի միջից, բայց Ջոկերի կողմից դա անելը շատ տարօրինակ կթվար (թեև նա դա արեց մուլտսերիալում)։ Դինին որոշեց ստեղծել Ջոկերի կանացի տարբերակը։ Դինի երազում հայտնվեց «ՄԵր կյանքի օրերը» օպերայի աստղ Արլին Սորկինը խեղկատակի հագուստով։ Դինին ոգեշնչվելով իր երազից, ստեղծեց Քուինի կերպարը[6]։ Քանի որ Դինին և Սորկինը իրար հետ ընկերություն են արել քոլեջից և իրար լավ էին ճանաչում, նա Սորկինի բնավորության գծերը մտցրեց կերպարի մեջ[7]։

1994 թվականին «Խելագար սեր» նովելում նկարագրվում է կերպարի առաջացումը։ Հարի Քուինը մասնագիտությամբ հոգեբույժ է, նա սիրահարվում է Ջոկերին և դառնում նրա դաշնակիցը։ Պամտությունը մեծ տարածում ստացավ[8] և հաղթեց Այնսերա ու Հարվեյ մրցանակները՝ «Տարվա կոմիքս» կատեգորիայում։

Նա սիրահարվում է Ջոկերին և նրան օգնում է փախչել հիվանդանոցից։ Ջոկերը կրկին տեղափոխվում է Արկհեմ՝ Բեթմենի հետ երկարատև մարտից հետո, Հարլինը տեսնելով Ջոկերին այդ վիճակով նա խելագարվում է։ Հարլինը թողնում է հոգեբույժի աշխատանքը, հագնում է խեղկատակի հագուստ և դառնում է Հարլի Կվինը ու Ջոկերի դաշնակիցը։ Հետո նա ընկերանում է Թունավոր բաղեղի հետ և ձեռք է բերում մեծ իմունտիտետ թույների և տոքսինների դեմ։

Կերպարի տարածում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթմենի մուլտսերիալներից հետո Հարլին հայտնվում է նաև այլ մուլտսերիալներում։ Հարի Քուինը «Գոտեմական աղջիկներ» մուլտսերիալի չորս հիմնական կերպարներից է։ Նա նաև հայտնվում է «DC animated universe»-ի «Արդարության լիգա» մուլտսերիալի «Վայրի խաղաքարտեր» էպիզոդում (Ջոկերի հետ) և «Ստատիկ շոկ»-ի «Ամուր ինչպես մեխերը» էպիզոդում (Թունավոր բաղեղի հետ)։

«Ապագայի Բեթմենը. Ջոկերի վերադարձը» անիմացիոն ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ապագայում՝ Բեթմենի մուլտֆիլմի դեպքերից երկար ժամանակ անց։ Ֆիլմում կան անցյալից տեսարաններ, որտեղ Հարլի Քուինը կռվում է Բեթգյորլի հետ։ Ֆիլմի վերջում զույգ աղջիկները, ովքեր ձևանում էին, թե Ջոկերն են, արձակվում են իրենց տատիկի շնորհիվ, ով բարկանում է նրանց վրա, իսկ նրանք պատասխանում են. «Ձայնդ կտրի՛ր Նանա Հարլի»։

Տեղափոխումը կոմիքսներ և հրատարակման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտսերիալներում մեծ հաջողություններ ունենալուց հետո, 1997 թվականին կերպարին տեղափոխեցին նաև կոմիքսներ։ Ինչպես Ջոկերը, այդպես էլ Հարլի Քուինը կոմիքսներում ավելի դաժան և վտանգավոր է քան մուլտսերիալում։ Չնայած իր դաժան լինելուն, Հարլի Քուինը հաճախ նաև խղճահարություն է ցուցաբերում, օրինակ՝ նա Թունավոր բաղատին թույլ չէր տալիս, որ սպանի Բեթմենին[9]։

Կատու կնոջ և Թունավոր բաղատի հետ մի շարք արկածներից հետո, Հարլի Քուինը նրանց դավաճանում է և որոշում է սպանել Ջոկերին՝ իր զգացմունքները չարաշահելու համար։ Սակայն նա այդպես էլ չի սպանում Ջոկերին և նրանք միասին որոշում են գրավել մի տարածք, բայց այնտեղ կային բազմաթիվ թիկնապահներ, երկար մարտի արդյունքում շատերը սպանվում են, իսկ մյուսները՝ գերի վերցվում[10]։ Վերջում Բեթմենը և Կատու կինը հաղթում են Ջոկերը և Քուինին և Հալիին ձերբակալում են[11]։ Այդ դեպքից կարճ ժամանակ անց Հարլիի բանտախուց է թափանցում Թունավոր բաղատը՝ նա եկել էր նրան դավաճանության համար սպանելու, բայց ազատելու առաջարկի փոխարեն նա Քուինին առաջարկում է սպանել Կատու կնոջը, ով նույնպես Բաղատին դավաճանել էր։ Հարլի Քուինը համաձայնվում է և նրանք միասին գնում են նրան սպանելու[12]։ Մարտի ընթացքում կատու կինը ասում է, որ նա ցանկացել է օգնել նրանց։ Բեթմենը ցանկանում էր ձերբակալել նրանց, բայց Կատու կինը նրանց օգնում է փախչել[13]։

Այլ մեդիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հարլի Քուինը եղել է Բեթմենի մուլտսերիալի կերպարներից մեկը, ում հնչունավորել է Հինդեն Ուոլշը։
  • Կերպարը հայտնվել է նաև «Բեթմենը. Քաջը և համարձակը» մուլտֆիլմում։

Լայվ էքշեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2002 թվականին թողարկվեց կարճ լայվ էքշեն, որը կոչվում էր «Գազան թռչուններ», որտեղ Հարլի Քուինի դերը կատարում էր դերասանուհի Միա Սառան։
  • «Նետ» հեռուստասերիալի «Ինքնասպանների ջոկատը» էպիզոդում, կամեոյի դերում հայտնվում է Հարլի Քուինը, ում հնչյունավորել է Տառա Սթրոնգը[14][15][16][17][18]։
Մարգո Ռոբբին խաղացել է Հարլի Քուինի դերը՝ «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում

Կերպարը հայտվել է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում, որի նկարահանման միտքը DC Extended Universe-ին է պատկանում։ Ֆիլմում կերպարի դերը խաղացել է դերասաուհի Մարգո Ռոբբին[19]։ 2016 թվականի մայիսի 16-ի Warner Bros կինոընկերությունը հայտարարեց, որ Մարգո Ռոբբին ֆիլմում կխաղա Հարլի Քուինի դերը[20]։ 2020 թվականի փետրվարի 7-ին թողարկվել է «Գիշատիչ թռչուններ» ֆիլմը, որտեղ նա կրկնել է Հարլի Քուինի դերը։

Ինքնասպանների ջոկատը (2021)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին նախատեսված է թողարկել «Ինքնասպանների ջոկատը»2 ֆիլմը որտեղ Մարգո Ռոբբին կրկին հանդես կգա Հարլի Քուինի կերպարով։

  • Հարլի Քուինը հայտնվել է մուլտսերիալի հիման վրա ստեղծված համակարգչային խաղերում։
  • Նա կամեոյի դերում հայտնվել է «Բեթմենի և Ռոբինի արկածները» խաղում։
  • Հարլի Քուինի կերպարը կա նաև «Mortal Kombat vs. DC Universe» խաղում[21]։
  • Հարլի Քուինը հայտնվել է «Infinite Crisis» խաղում, ում հնչյունավորել է Տառա Սթրոնգը[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://nyti.ms/2aeMiqY
  2. «Top 100 Comic Book hero». IGN. 2009.
  3. «Harley Quinn is Number 45». IGN.
  4. Frankenhoff, Brent (2011). Comics Buyer's Guide Presents: 100 Sexiest Women in Comics. Krause Publications. էջ 19. ISBN 1-4402-2988-0.
  5. "Joker's Favor" (episode #7, original air date: September 11, 1992)
  6. Jankiewicz, Pat. «Quinn-tessentials. Arleen Sorkin gets a kick out of being the Joker's wench». Starlog. Harley's Haven. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  7. Dini, Paul; Chip, Kidd (1998). Batman Animated. HarperCollins Publishers. ISBN 978-0-06-107327-4.
  8. «Mad Love». Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին. Վերցված է 2016-07-26-ին.
  9. Evan Narcisse. «DC Comics: Harley Quinn & Poison Ivy Are Girlfriends "Without Monogamy"». Kotaku. Gawker Media.
  10. Gotham City Sirens #20–23. DC Comics
  11. Gotham City Sirens #24 (June 2011). DC Comics
  12. Gotham City Sirens #25 (July 2011). DC Comics
  13. Gotham City Sirens #26 (August 2011). DC Comics
  14. Schedeen, Jesse (2014 թ․ մարտի 19). «This Ain't No Task Force». IGN. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  15. Fitzpatrick, Kevin (2014 թ․ մարտի 19). «'ARROW' REVIEW: "SUICIDE SQUAD"». Screencrush. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  16. Burlingame, Russ (2014 թ․ հունիսի 9). «Harley Quinn Scene Got Cut From Arrow Season 2 Finale». Comic Book. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  17. Phegley, Kiel (2014 թ․ հունիսի 9). «AMELL, KREISBERG & MORE ON HOW "ARROW" CONTINUES TO GROW THE DC UNIVERSE». Comic Book Resources. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  18. Why Arrow Axed Harley Quinn & Suicide Squad + Willa Holland on Female Superheroes
  19. «'Suicide Squad': First Cast Photo Revealed». variety.com. 2015 թ․ հուլիսի 25. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  20. «Harley Quinn Movie in the Works at Warner Bros. With Margot Robbie (Exclusive)». The Hollywood Reporter. 2016 թ․ մայիսի 16. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  21. Quillen, Dustin (2009 թ․ հուլիսի 7). «DLC for Mortal Kombat vs. DC Universe Canceled». 1UP.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  22. «Infinite Crisis – Behind the Voice – Tara Strong as Harley Quinn». YouTube. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարլի Քուին» հոդվածին։