Հարանց անապատ
Հարանց անապատ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հալիձոր |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Թեմ | Սյունիքի թեմ |
Կազմված է | Գավիթ, Գավիթ, Եկեղեցի, Մատուռ, Մատուռ Սբ. Պողոս-Պետրոս, Պարիսպ և Սեղանատուն |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Harants Anapat Monastery Վիքիպահեստում |
Հարանց անապատ (կամ Սյունյաց Մեծ անապատ), ճարտարապետական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Հալիձոր գյուղի մոտ, Որոտան գետի աջ ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրման հստակ ժամանակը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ կառուցվել է 1608-1613 թթ.-ին։ Հիմնադիրներն են եղել Սաղմոսավանքի Սարգիս վարդապետը և Տրապիզոնից քահանա Կիրակոսը։ Ըստ Առաքել Դավրիժեցու՝ մինչ այդ նրանք ուխտի էին մեկնել Երուսաղեմ, ծանոթացել անապատների կանոնադրությանը, այնուհետև այցելել Տաթևի վանք, Թանահատի վանք, ապա առավել խաղաղ և ապահով վայր որոնելով՝ Որոտան գետի աջ ափին անապատ են հիմնել, կառուցել եկեղեցի և մենակյացին պատշաճ խավար ու մթին փոքր խցեր[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրի այժմյան կազմում են արևմուտքից գավիթ-սրահով և հյուսիսից կից երկու սենյակներով եկեղեցին (երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ) թաղակապ, ձգված համաչափություններով սեղանատունը և պարիսպների մնացորդները, որոնք (բացի եկեղեցուց) կառուցվել են 1658 թ.-ի երկրաշարժից հետո, երբ անապատի նախկին բոլոր շինությունները կործանվել են, իսկ եկեղեցին սահել իջել է այժմյան տեղը։ Երկրաշարժից երկու տարի անց միաբանությունը տեղափոխվել է և հիմնել Տաթևի Մեծ Անապատը։ XVIII դ. սկզբին Հարանց անապատը վերակենդանացել է, այստեղ նորոգումներ և կառուցումներ են կատարել Տաթևի վանքի առաջնորդները։ Հարանց անապատի համալիրը և եկեղեցին չափազանց կարևոր են ուշ միջնադարի հայկական ճարտարապետական առանձնահատկությունների բացահայտման համար այստեղից են եկել Հայաստանի XVII դարի մյուս անապատների հիմնադիրները՝ տարածելով նաև համալիրի հորինվածքի ու առանձին շենքերի լուծումները։
Վիմական արձանագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հասրաթյան Մ., Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973։
- Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Երևան, 1988
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 278)։ |