Jump to content

Հանս Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Ֆիշեր
Hans Fischer
Ծնվել էհուլիսի 27, 1881(1881-07-27)[1][2][3][…]
Հյոխստ, Գերմանիա
Մահացել էմարտի 31, 1945(1945-03-31)[1][2][3][…] (63 տարեկան)
Մյունխեն, Գերմանական ռայխ[4]
ինքնասպանություն
ԳերեզմանOstfriedhof
Քաղաքացիություն Գերմանիա,  Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունքիմիկոս, կենսաքիմիկոս, ներքին հիվանդությունների բժիշկ, համալսարանի դասախոս և բժիշկ
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Մյունխենի տեխնիկական համալսարան և Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան
Գործունեության ոլորտօրգանական քիմիա[5], Կենսաքիմիա, բժշկություն[5], ներքին հիվանդություններ[5] և clinical chemistry?[5]
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Burschenschaft Alemannia Marburg?[6]
Ալմա մատերԼոզանի համալսարան, Մարբուրգի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5]
Գիտական ղեկավարՀերման Էմիլ Ֆիշեր
Եղել է գիտական ղեկավարՄագնուս ֆոն Բրաուն, Werner Zerweck? և Isaak Postovskiy?
Պարգևներ
 Hans Fischer (chemist) Վիքիպահեստում

Հանս Ֆիշեր (գերմ.՝ Hans Fischer, հուլիսի 27, 1881(1881-07-27)[1][2][3][…], Հյոխստ, Գերմանիա - մարտի 31, 1945(1945-03-31)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4]), գերմանացի քիմիկոս-օրգանիկ և կենսաքիմիկոս, բժշկագիտության դոկտոր (1908)։

Ավարտել է Մարբուրգի համալսարանը (1904)։ Եղել է Ինսբրուկի (1916-ից), Վիեննայի (1918-ից) համալսարանների և Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցի (1921-1945) պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են պիրոլի և նրա ածանցյալների քիմիային։ Իրականացրել է պորֆիրինի (1927), արյան և լեղու ներկող նյութերի՝ հեմինի (1929) և բիլիռուբինի (1931) սինթեզը։ Ցույց է տվել, որ արյան հեմոգլոբինը կազմված է գլոբին սպիտակուցից և երկաթի կոմպլեքս միացությունից՝ հեմինից։ 1940 թվականին բացահայտել է «a-» և «b-» քլորոֆիլների կառուցվածքը։

1930 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Ֆիշեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։