Հաղթանակ 1453
Հաղթանակ 1453 թուրքերեն՝ Fetih 1453 | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Ժանր | դրամա[1], մարտաֆիլմ[2][1][3], ռազմական ֆիլմ, միջնադարի մասին ֆիլմ և Պեպլում |
Թվական | փետրվարի 16, 2012[4] և 2012 |
Լեզու | թուրքերեն, հունարեն և արաբերեն |
Ռեժիսոր | Ֆարուք Աքսոյ[1][3][5][…] |
Պրոդյուսեր | Սերվեթ Աքսոյ |
Դերակատարներ | Դևրիմ Էվին[6][3][5], Իբրահիմ Չելիքքոլ[6][3][5], Դիլեք Սերբեսթ[6][3][5], Ջենգիզ Ջոշքուն[6], Ռեջեփ Աքթուղ[3][5], Էրդեն Ալքան[6][5], Լիլի Ռիչ[7], Նաջի Ադըգյուզել, Էրդողան Այդեմիր, Ռայիֆ Հիքմեթ Չամ, Նամըք Քեմալ Յիղիթուրք, Մուրաթ Սեզալ, Հուսեյին Սանթուր, Ալի Ռըզա Սոյդան և Իզեթ Չիվրիլ |
Օպերատոր | Հասան Գերգին և Միսրադ Հերովիչ |
Երաժշտություն | Բենջամին Ուոլֆիշ |
Մոնտաժ | Էրքան Օզեքան |
Պատմվածքի վայր | Ստամբուլ |
Կինոընկերություն | Aksoy Film Production |
Տևողություն | 160 րոպե |
«Հաղթանակ 1453» (թուրքերեն՝ Fetih 1453), 2012 թվականին թողարկված թուրքական պատմական ֆիլմը, որը նվիրված է 1453 թվականին տեղի ունեցած Կոստանդնուպոլսի անկմանը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը սկսվում է այն տեսարանից, որը տեղի է ունեցել 7-րդ դարում Մեդինայում՝ Մուհամմադ մարգարեի ապրած տարիներին (627 թվական)։ Աբու Այուբ ալ Անսարին ասում է մյուս սահաբներին, որ նա, ով կկարողանա գրավել Կոստանդնուպոլիսը, կլինի ամենահզոր զորահրամանատարը։
Ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում 15-րդ դարում։ Մեհմեդ II-ը գահ է բարձրացել, երբ նա ընդամենը 12 տարեկան էր, սակայն երկու տարի անց գահին վերադարձել է նրա հայրը՝ Մուրադ II-ը։ Հոր մահվանից հետո, Մեհմեդ II-ը նորից դարձել է սուլթան և նրա հիմնական նպատակը դարձել է Կոստանդնուպոլսի գրավումը։ Որպեսզի նախապատրաստվի այդ արշավին, նա ձգտում է հաշտություն կնքել մյուս պետությունների հետ։ Այդ ընթացքում, բյուզանդական կայսր Կոստանդին XI Պալեոլոգոսը, ձգտելով ձախողել սուլթանի պլանները, սպառնում է ազատ արձակել իր մոտ գերի գտնվող արքայազն Չելեբիին՝ Մեհմեդի եղբորը, ով նույնպես համարվում էր գահի օրինական ժառանգորդ։ Հաղթահարելով բազմաթիվ փորձություններ՝ Մեհմեդ II-ը բանակ է հավաքում և գրավում Կոստանդնուպոլիսը։ Պաշարը ծանր է տևում, օսմանյան զորքերը ծանր կորուստներ են տալիս։ Մի անգամ սուլթանին երազում հայտնվում է Աբու Այուբ ալ Անսարին։ Ոգեշնչվելով երազից՝ սուլթանի Կոստանդնուպոլսի մատույցներում փնտրում է Աբու Այուբի գերեզմանը և գտնում այնտեղ մարգարեի թուրը, կազմում Կոստանդնուպոլսի գրավման նախագիծը։ Օսմանները ցամաքային ճանապարհով տանում են նավատորմը դեպի Ոսկեղջյուր և ավերում քաղաքային պատերի ոչ ամուր հատվածները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեվրիմ Էվին — Մեհմեդ II սուլթան
- Իբրահիմ Չելիքքոլ — թուրք մարտիկ Ուլուբաթլը Հասան
- Դիլեք Սերբեստ — Էրա, Ուրբանոս ինժեների որդեգրած դուստրը
- Ռեջեփ Աքթուղ — Բյուզանդիայի Կոստանդին XI Պալեոլոգոս
- Ջենգիզ Ջոշքուն — Ջովանի Ջուստինիանի, ջենովացի պատվիրակ
- Էրդեն Ալքան — մեծ վեզիր Չանդարլը Հալիլ փաշա
- Նաջի Ադըգյուզել — բյուզանդացի մեծ դուկա Լուկա Նոտարաս
- Էրդողան Այդեմիր — հունգարացի Ուրբանոս ռազմական ինժեներ
- Իլքեր Քուրտ — Մուրադ II սուլթան
- Սեդաթ Մերտ — վեզիր Զագանոս
- Ռաիֆ Հիքմեթ Չաֆ — Աքշեմսեդին ուսուցիչ
- Նամըք Քեմալ Իգիթթյուրք — Հյուսրեվ մոլլա
- Օներ Աս — Գյուրանի մոլլա
- Մուստաֆա Աթիլա Քունթ — վեզիր Սաբահեթթին փաշա
- Օզքան Ալիշեր — վեզիր Սարուջա փաշա
- Մուրատ Սոզել — զորահրամանատար Իսա փաշա
- Ֆայիք Աքսոյ — զորահրամանատար Քարաջա փաշա
- Հյուսեյն Սանթուր — ծովակալ Սուլեյման Բալթաօղլու
- Ալի Ռըզա Սոյդան — Հռոմի Նիկողայոս V պապ
- Ալի Էրսան Էնար — Ջենովայի դոժ Պիետրո Ֆրեգոսո
- Իզեթ Չիվրիլ — կարդինալ Իսիդոր
- Ադնան Քյուրքչու — Գենադիուս II Սքոլարիս
- Շահիքա Քոլդեմիր — Էմինե Գյուլբահար խաթուն, Մեհմեդի II-ի կինը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1783232/
- ↑ https://www.amctheatres.com/movies/fetih-1453
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=187015.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.beyazperde.com/filmler/film-187015/oyuncular/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.imdb.com/title/tt1783232/fullcredits
- ↑ Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հաղթանակ 1453»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|