Հակինթ արևելյան
Հակինթ արևելյան | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Hyacinthus orientalis
Carl Linnaeus
|
||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
| ||||||||||||||
|
Հակինթ արևելյան (լատին․՝ Hyacínthus orientális), շուշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սոխուկավոր ծաղկաբույս։ Պատկանում է հակինթների ցեղին։ Տվյալ ցեղը բնորոշող բուսատեսակ։ Ներկայումս ինտենսիվորեն աճեցվում է դեկորատիվ ձևավորումների համար։ Բազմանում են մանրասոխերով (հիմնական սոխուկի ներքևի հատվածի փոքր սոխուկներ)։ Սերմերով աճեցնում են միայն սելեկցիոն նպատակներով։
Ծաղկաթփից որոշ ժամանակ հետո բույսի տերևները դեղնում և չորանում են։ Անհրաժեշտ է մի քանի տարին մեկ անգամ օգոստոսին փորել, հանել սոխուկները, երբ տերևները 50-60 %-ով դեղնում են։ Հետո չորացնել դրանք, մանրասոխերն անջատել հիմնականից և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տնկել հողում՝ խոշոր սոխերը 12-15 սմ խորության վրա և 20-25 սմ հեռավորությամբ։ Հակինթը ցրտադիմացկուն է, լուսասեր։ Նպատակահարմար է աճեցնել թեթև, ավազային, լավ դրենաժի ենթարկվող, սննդանյութերով հարուստ փուխր հողում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում են այս ծաղկի բազմազան գունատեսակներ՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կարմիր, երկնագույն, կապույտ, մանուշակագույն, սև։
Սոխուկը ունենում է մինչև 8 սմ տրամագիծ։ Անմիջապես սոխուկից աճում է ծաղկակիր ցողունը։ Ցողունը 5 մմ տրամագծով և 20—50 սմ բարձրությամբ է, գլանաձև, առանց տերևների։ Տերևները արմատամերձ են, հյութալի, երկարավուն, փայլուն, բաց կամ մուգ կանաչ, 5-8 հատ։ Ծաղիկները զանգականման են, յուրահատուկ անուշաբույր հոտով։ Ծաղիկները հավաքված են գլանաձև ծաղկաբույլում։ Ծաղկաբույլն ուղիղ է, սնամեջ։ Պտուղը կլոր տուփիկաձև է[2]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածում է գտել Մերձավոր Արևելքից[3]։ Հայրենիքը Փոքր Ասիան[4] է և Միջերկրական ծովի մերձափնյա տարածքները[5]։ Աճում է նաև Հայաստանում։ Արարատյան դաշտի պայմաններում ծաղկում է ապրիլին։
Առաջին անգամ Եվրոպայում հայտնվել է 18-րդ դարում։ Այդ ժամանակ ծաղի մշակմամբ սկեսել են հետաքրքրվել հոլանդացիները,ովքեր աճեցրել են նոր տեսակներ։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]ещё 13 ընտանիք (Համաձայն APG III համակարգի) |
Մոտավորապես 60 տեսակ | |||||||||||||||
ԿարգAsparagales | Ենթաընտանիք Scilloideae | Տեսակ Հակինթ արևելյան | ||||||||||||||
Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | Ընտանիք Շուշանազգիներ | Տեսակ Հակինթ | ||||||||||||||
ավելի քան 58 կարգի ծաղկավոր բույսեր (Համաձայն APG III Համակարգի) |
5 ենթաընտանիք | մինչև 30 տեսակ | ||||||||||||||
Որոշ ենթատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առասպել
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հին Հունաստանի առասպելների Հակինթը եղել է Սպարտայի թագավորի որդին, Ապոլլոնի ընկերը։ Նրանք հաճախ էին մրցում տարբեր սպորտաձևերում։ Մի օր Մրցում են սկավառակ նետոլով։ Մրցության ընթացքում Ապոլլոն այքան ուժեղ է հարվածում, որ սկավառակը դիպչում է Հակինթի գլխին և մահացու վիրավորանք հասցնում։
Ապոլլոնը մեղքը քավելու համար ընկերոջ ընկած վայրում ծաղիներ է աճեցնում[13]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Carnegie
-
Կապույտ հակինթ արևելյան
-
Gipsy Queen
-
Delft Blue
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Plant List: A Working List of All Plant Species».
- ↑ Դեկորատիվ բուսատեսակների հանրագիտարան
- ↑ Աճեցման հիմնական պայմաններ
- ↑ Հակինթ արևելյանի ընդհանուր նկարագիր, տարածում, մազմացման շրջան
- ↑ «Մշակում, հիվանդություններ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'Anna Marie'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'City of Haarlem'». Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'Delft Blue'». Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'Gipsy Queen'». Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'L'Innocence'». Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'Ostara'». Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «RHS Plant Selector - Hyacinthus orientalis 'Pink Pearl'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Հակինթի մասին առասպելը, ընդհանուր նկարագիր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևոն Վ. Հարությունյան - «Քո շրջապատի ծաղիկները», Երևան, 1987, «Արևիկ» հրատարակչություն
- Ն.Ա.Կուն - «Հին հունաստանի լեգենդներն ու առասպելները», Երևան, 1989, «Լույս» հրատարակչություն, 305-307 էջեր
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկի ընդհանուր նկարագիր, պատկերներ (ռուս.)
- Ծաղկի բազմացում (ռուս.)
- Պատկերներ Արխիվացված 2014-05-12 Wayback Machine
- Ծաղկում, բազմացում, աճեցման պայմաններ (ռուս.)
- Ենթատեսակներ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակինթ արևելյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակինթ արևելյան» հոդվածին։ |
|