Հալապենյո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հալապենո | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Capsicum annuum | ||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||
|
Հալապենյո (իսպ.՝ Jalapeño), միջին չափի չիլի պղպեղ։ Պղպեղի պտուղների միջին երկարությունը հասնում է 5-ից 9 սմ-ի։ Ունի կանաչ (երբեմն կարմիր) գունավորում։ Հալապենյոյի հայրենիքը համարվում է Լատինական Ամերիկան` Մեքսիկան, ուստի առաջին հալապենյոն աճեցվել է հենց այնտեղ։ Պղպեղի անունը գալիս է մեքսիկական Հալապա Էնրիկես քաղաքի անունից, որտեղ այն առաջին անգամ աճեցվել է։ Պտղի մշակման համար պահապնջվում է 70-80 օր։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկայում հալապենյո պղպեղը տարածված է Պապալոապան գետի ավազանի պրովինցիաներում` Վարակրուզ և Չիչաուա։ Հալապենյոն նաև քիչ քանակությամբ աճում է Յալիսկոյում, Նայարիտում, Սոնորայում, Սինալոայում և Չիապասում։ Մեքսիկայում այս պտուղը հայտնի է տարբեր անուններով։ Այդպիսի անուններ են, օրինակ՝ cuaresmeños, huachinangos և chiles gordos : Հալապենյո մշակում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ շրջաններում։ Հիմնական մշակող տարածքները Տեխասը և Նյու Մեքսիկոն է։