Կ-3 (ինքնաձիգ)
Կ-3 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | ինքնաձիգ և Հրազեն |
Երկիր | Հայաստան |
Փամփուշտի տեսակ | 5,45 x 39 մմ |
Կ-3 (ինքնաձիգ), բուլփափ (անգլ.՝ bullpup) համակարգի հայկական ինքնաձիգ։ Պատրաստվել է 1990-ականների կեսերին խորհրդային ԱԿ-74 ինքնաձիգի հիման վրա՝ ավտոմատ և կիսաավտոմատ կրակի, ինչպես նաև ենթափողային նռնականետից կրակ արձակելու հնարավորությամբ։ Մշակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերության բաժնի կողմից։ Թողարկվել է փոքր թվաքանակով։ Արտահանման չի ներկայացվել[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]5,45մմ տրամաչափով Կ-3 ինքնաձիգը հանրությանն առաջին անգամ ներկայացվել է 1996 թվականին։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ինքնաձիգի աշխատանքի սկզբունքը համադրելի է Կալաշնիկովի ինքնաձիգի աշխատանքի սկզբունքի հետ, սակայն դրա ուրվագիծը իրականացվել է բուլփափ համակարգի տեսքով, այսինքն՝ հարվածային մեխանիզմը և պահեստատուփը տեղադրված են բռնակի վրա՝ ձգանի հետևում։ Հիմնական ցուցանիշներով այն նման է ԱԿ-74-ին, ընդ որում՝ հայկական ինքնաձիգն ունի ավելի ցածր գին, ավելի ճշգրիտ է և ունի պակաս հետահարում։ Կ-3 ինքնաձիգը հիմնականում պատրաստված է պողպատից։ Ինքնաձիգի կառուցվածքը հնարավորություն է տալիս տեղադրել ՊՍՕ-1 ստանդարտ օպտիկական նշանոց՝ քառակի հեռադիտակային խոշորացույցով, որը ևս արտադրվում է Հայաստանում[2]։
Շահագործող երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստան - Հայաստանի հատուկ նշանակության ուժերի սահմանափակ սպառազինության կազմում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «K-3 5.45 mm assault rifle (Armenia), Rifles». Jane's Information Group. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Jane’s Information Group // «K-3 5.45 mm assault rifle (Armenia), Rifles». Արխիվացված 2011-08-15 Wayback Machine