Կրպակ
Արտաքին տեսք
Կրպակ, փոքր խանութ կամ խանութ֊արհեստանոց՝ մանրավաճառքի համար։ Պատկանում է ճարտարապետական փոքր ձևերին։
Կրպակները կառուցվում են բաց երկնքի տակ կամ մեծ հասարակական շենքերի ներսում (թատերական ճեմասրահում, կայարանում, ցուցահանդեսներում և այլն)։ Անիի նվիրատվական արձանագրություններում կրպակ բառը հանդիպում է կուղպակ ձևով, դրանք վաճառատներում, առևտրական շարքերում, խանապարներում կցաշար կամ առանձին կանգնած թաղածածկ փոքր կառույցներ էին կամ նշված շենքերի բաղկացուցիչ մասը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրպակ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 700)։ |