Կորեերեն Վիքիպեդիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կորեերեն Վիքիպեդիա 한국어 위키백과 | |
---|---|
URL՝ | ko.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Կորեերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 2002 թ, հոկտեմբեր |
Հոդվածների թիվ՝ | 690 007 |
Էջերի թիվ՝ | 3 313 862 |
Խմբագրումների թիվ՝ | 38 084 589 |
Գրանցված մասնակիցներ՝ | 867 095 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 2301 |
Ադմինիստրատորներ՝ | 28 |
Խորություն: | 166.2 |
Կորեերեն Վիքիպեդիա (կորեերեն՝ 한국어 위키백과), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի կորեերեն տարբերակն է։
Ինչպես և բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Կորեերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեերեն Վիքիպեդիայի ստեղծման հիմքը դրվել է 2002 թվականի ամռանը և ուղղորդվել է որոշակի տեխնիկական խնդիրներով։ Նախագծի գործարկման ժամանակ օգտագործվող MediaWiki տարբերակն ուներ լատինական համակարգից տարբեր գրային համակարգերի օգտագործման սահմանափակումներ, այդ պատճառով հանգըլով հոդվածների ստեղծումը բարդ էր։ 2002 թվականի օգոստոսին MediaWiki-ն թարմացվեց, որը լուծեց գրային համակարգերի հետ խնդիրը։ Բաժնի հիմնադրման թվականը համարվում է 2002 թվականի հոկտեմբերի 12-ը։
Չնայած հանգըլի՝ MediaWiki-ում պաշտոնական աջակցության, այդ ժամանակ առավել հայտնի դիտարկիչ Internet Explorer-ում կոդավորման խնդիրներ առաջացան, որի պատճառով Կորեերեն Վիքիպեդիայում տեքստերի արտածման խնդիր առաջացավ։
Այդ պատճառով նախագծի գործարկման առաջին տարում խմբագրումների քանակը բավականին քիչ էր։ 2002 թվականի հոկտեմբերին հոդվածների քանակը 13 էր, 2003 թվականի հուլիսին աճեց մինչև 159-ի, իսկ 2003 թվականի օգոստոսին՝ 348 հոդվածի։ 2003 թվականի սեպտեմբերին կոդավորման հետ խնդիրները լուծվեցին, և բաժինը սկսեց համբավ ձեռք բերել։ Սրան հաջորդեց հարավկորեական մամուլի լայնածավալ լուսաբանումը, որն ապահովեց ընթերցողների և հեղինակների հոսք։
2005 թվականի հունիսի 5-ին բաժինն արդեն ուներ 10 000 հոդված, և չորս տարի անց՝ 2009 թվականի հունիսին քանակը հասավ 100 000-ի, 2012 թվականի մայիսի 19-ին՝ 200 000, 2013 թվականի հոկտեմբերի 3-ին՝ 250 000 հոդված։
Լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեերեն Վիքիպեդիան ներկայացվում է Հարավային Կորեայի (ԿՀ) և Կորեական թերակղուց դուրս կորեերենի լեզվակիրների կողմից։ Հյուսիսային Կորեայից (ԿԺԴՀ) բաժնի ընթերցումն ու խմբագրումն անհնար է, կամ չափազանց բարդ է՝ կապված երկրում համացանցի սահմանափակ մատչելիության պատճառով։ Այդ պատճառով բաժնում ընդունված են Հարավային Կորեայի լեզվային նորմերը։
Բաժնի ինքնանվանումն է Հանգուգո Ուիքիպեգգոա (կորեերեն՝ 한국어 위키백과)։ Հարավային Կորեայում կորեերենն անվանելու համար ընդունված է գործածել Հանգուգո (կորեերեն՝ 한국어) բառը՝ ի հակադրություն Հյուսիսային Կորեայում օգտագործվող Չոսոմալ (կորեերեն՝ 조선말) բառի, որը Հարավային Կորեայում հնացած տերմին է համարվում։ «Ուիքիպեգգոա» (կորեերեն՝ 위키백과) բառը առաջացել է (-վիքի հոդի հետ) «պեգգոա» (կորեերեն՝ 백과) բառից, որը նշանակում է «բառարան»։
Կորեերեն Վիքիպեդիան գրված է հանգըլով։ Կորեական հիերոգլիֆային հանջա գիրը օգտագործվում է որոշ արտահայտությունների պարզաբանման համար, և, որպես կանոն փակագծերում, համանմանորեն օգտագործվում է և լատինական այբուբենը, որն ընդունված է կորեերեն լեզվի օգտագործման ժամանակակից պրակտիկայում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորեերեն Վիքիպեդիա (կոր.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորեերեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |