Կոսովոյի աշխարհագրություն
Կոսովո | |
---|---|
Մայրցամաք | Եվրոպա |
տարածաշրջան | Բալկանյան թերակղզի |
Կոորդինատներ | 42°36′00″ հս․. լ. 20°51′00″ ավ. ե.HGЯO |
Տարածք | տեղը 169-րդ |
• Ընդհանուր | 10887 |
• ցամաք | 99% |
• ջուր | 1% |
Սահման | |
Բարձրագույն կետ | Ջյարավիցա, 2 656 մ |
Ցածրագույն կետ | Սպիտակ Դրին, 297 մ |
Ամենաերկար գետ | Սպիտակ Դրին, 122 կմ |
Ամենամեծ լիճ | Գազիվոդա 9.2 կմ² |
Կլիմա | մայրցամաքային |
Տեղանք | լեռնային |
Բնական պաշարներ | նիկել, կապար, ցինկ, մագնեզիում, գորշ ածուխ, կաոլինիտ, քրոմ, բոքսիտ |
Մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունը Եվրոպայի հարավում գտնվող Բալկանյան թերակղզում է։ Կոսովոյի Հանրապետությունը միակողմանի հայտարարել է իր անկախությունը Սերբիայից 2008 թվականի փետրվարի 17-ին։ 2014 թվականի փետրվարի 11-ին ճանաչվել է ՄԱԿ-ի 108 անդամ երկրների կողմից։ Սերբիան հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը և համարում է այդ տարածքը իր՝ Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամաս։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը, որը մեկ պետություն դիտարկում է որպես Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետություն, մյուսը՝ Սերբիայի Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամաս, իրենից ներկայացնում է հավասար զուգահեռակողմ քառանկյունի, որը բաժանված է երկու հարթավայրերի՝ Մետոխիայի արևմուտքից Սպիտակ Դրին գետի երկայնությամբ, արևելքում հենց Կոսովոյի, Սիտնիցա գետի երկայնքով, որը բլրավոր բարձունքներով հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Միջին հաշվարկով Կոսովոյի դաշտավայրը բարձր է Մետոխիայի դաշտավայրից 100 մետրով (բարձրությունները մոտավորապես 550 և 450 մետր է համապատասխանաբար)։ Տարածքի մակերեսը կազմում է 10 887 կմ², բնակչությունը՝ մոտ 2,2 մլն մարդ։ Կոսովոն հիմնականում ծածկված է լեռներով, ամենաբարձր կետը Ջյարավիցա (2656 մ) լեռն է, որը գտնվում է Ալբանիայի հետ սահմանին։
Կոսովոյի և Մետոխիայի տարածքի մեծ մասը գտնվում է լեռնային շրջանում։ Շար Պլանինա լեռնաշղթան գտնվում է հարավում և հարավ-արևելքում, Մակեդոնիայի Հանրապետության հետ սահմանին[1]։ Հիմնականում կենտրոնական Սերբիայում գտնվող Կոպաոնիկ լեռնազանգվածի ոչ մեծ հատվածը Կոսովոյի հյուսիսային մասում է։ Բլրաշատ Դրենիցա շրջանը, որը Պրիշտինայից արևմուտք է, սահման է ծառայում Կոսովոյի և Մետոխիայի միջև։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոսովոյի և Մետոխիայի կողմերը ելք չունեն դեպի ծով, բայց նրա տարածքում կան մի շարք խոշոր գետեր՝ Սպիտակ Դրին, Սիտնիցա, Հարավային Մորավիա և Իբար։ Ամենամեծ լճերը Գազիվոդան, Ռադոնիչը, Բատլավան և Բադովացն են։ Դրանցից ամենամեծը Սպիտակ Դրին գետն է (երկարությունը՝ 175 կմ)։ Կուկաս (Ալբանիա) քաղաքից ոչ հեռու Սպիտակ Դրինը, միախառնվելով Սև Դրինի հետ, ձևավորում է Դրին գետը։ Սպիտակ Դրին գետի ավազանի մակերեսը կազմում է 4964 կմ²։ Կոսովոյի և Մետոխիայի ամենամեծ ջրամբարը Գազիվոդեն է, որն արհեստական է (380 մլն մ³), գտնվում է Կոսովոյի ու Մետոխիայի և Սերբիայի սահմանին։ Մեծությամբ երկրորդ ջրամբարը Ռադոնիչն է (113 մլն մ³), գտնվում է Մետոխիայում։ Բատլավայի (40 մլն մ³) և Գրաչանիցայի (26 մլն մ³) լճերը գտնվում են Կոսովոյում։
Կոսովոյի և Մետոխիայի ջրվեժներն են՝
- Սպիտակ Դրին գետի ջրվեժը, որի բարձրությունը 25 մ է, գտնվում է Ռադովից գյուղից ոչ հեռու,
- Միրուշի ջրվեժը, որը գտնվում է Մետոխիայի շրջանում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոսովոն և Մետոխիան գտնվում են Հարավ-արևելյան Եվրոպայի Բալկանյան թերակղզու լեռնային շրջաններում, Ադրիատիկ ծովից ոչ հեռու։ Ամռանը առավելագույն ջերմաստիճանը +30 °C է, ձմռանը նվազագույնը՝ −10 °C[2]։ Կոսովոյի և Մետոխիայի կլիման դասակարգվում է որպես խոնավ մայրցամաքային[3]։ Այդ շրջանում տաք ամառ է և սառը, ձյունառատ ձմեռ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Geography». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Strahler и Strahler. «Физическая география»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|