Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի (1888-1897, 1913 թվականից՝ ակադեմիկոս) և Փարիզի Կոլարոսսի ակադեմիաներում։ Պետրոգրադի ազատ գեղարվեստական ուսումնական արվեստանոցների պրոֆեսոր (1918 թվականից)։ 1923 թվականին Ռուսաստանից մեկնել և 1925 թվականից ապրել է Փարիզում։ Կրել է «մոդեռն» ոճիանգլերեն և գերմաներեն գրաֆիկների, ինչպես և ռոկոկոյի արվեստի ու Վենեցիանովի դպրոցի վարպետների ազդեցությունը։ Դիմելով 18-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբի ազնվական կենցաղին, իտալական կոմեդիա դելլ արտեի մոտիվների, էրոտիկ սյուժեների՝ Սոմովն իր գործերում ստեղծել է տիկնիկա-ստաֆֆաժային կերպարներով բնակեցված մտացածին, առանձնահատուկ մի «փոքր աշխարհ» («Զբոսանք անձրևից հետո», 1896 թվական, ռուսական թանգարան, Լենինգրադ, «Քնած երիտասարդ կինը», 1909 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Սոմոնովի բազմաթիվ դիմանկարներում բնորդի դիպուկ բնորոշումը հաճախ զուգակցված է «մոդեռն»-ին տիպական դիմանկար-դիմակի գաղափարի հետ (Ալեքսաանդր Բլոկի դիմանկարը, 1907 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)։ Ձևավորել է «Միր իսկուստվա» («Мир искусства») և «Յուգենդ» («Jugend») ամսագրերը, կատարել գրքերի պատկերազարդումներ, փոքրաչափ քանդակներ։ Սոմովի ինը աշխատանքներ գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 502)։