Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա)
Կոմենսկու անվան համալսարան սլովակ.՝ Univerzita Komenského v Bratislave | |
---|---|
Հապավում | UK |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Միջազգային անվանում | Comenius University |
Նախկին անվանումներ | Slovenská univerzita |
Հիմնադրված է | 1919 |
Անվանված է | Յան Ամոս Կոմենսկի |
Տիպ | պետական |
Ռեկտոր | Կարոլ Մլչիետա |
Ուսանողներ | 28,300 (2012/13) |
Դոկտորանտուրա | 2,633 |
Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, Եվրոպայի համալսարանների միություն[1], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[3] և ASEAN European Academic University Network?[4] |
Երկիր | Սլովակիա[5] |
Տեղագրություն | Բրատիսլավա |
Հասցե | Šafárikovo námestie 6 818 06 Bratislava 16 |
Կայք | uniba.sk |
Comenius University in Bratislava Վիքիպահեստում |
Կոմենսկու անվան համալսարան (սլովակ.՝ Univerzita Komenského), Սլովակիայի ամենամեծ համալսարանը, որի ֆակուլտետների հիմնական մասը գտնվում են Բրատիսլավայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1919 թվականին։ Անվանվել է ի պատիվ XVII դարի չեխ մանկավարժ-հումանիստ, հասարակական գործիչ Յան Ամոս Կոմենսկու։
Համալսարանը հիմնադրվել է անկախ Չեխոսլովակիայի ստեղծումից անմիջապես հետո 1919 թվականին Պրահայի Կառլովի համալսարանի աջակցությամբ, որի արդյունքում երկար տարիներ պրոֆեսորա-դասախոսական կազմի զգալի մասը չեխեր էին։ Նախնական, համալսարանն ուներ ընդամենը մեկ ֆակուլտետ՝ բժշկական։ 1921 թվականին բացվեցին փիլիսոփայության և իրավաբանական ֆակուլտետները։ 1939-1954 թվականներին համալսարանը անվանվել է Սլովակիայի համալսարան։ Բացվել են նոր ֆակուլտետներ՝
- 1940 թվական - Բնագիտական ֆակուլտետ
- 1941 թվական - Կյուրեղ և Մեթոդիոսի աստվածաբանության կաթոլիկ ֆակուլտետ
- 1947 թվական - մանկավարժական ֆակուլտետ
- 1952 թվական - Դեղագիտության ֆակուլտետ
- 1960 թվական - Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ֆակուլտետ
- 1969 թվական - Jessenius բժշկական դպրոց
- 1980 թվական - Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
- 1990 թվական - Ավետարանական Լյութերական Աստվածաբանության ֆակուլտետ
- 1991 թվական - Կառավարման ֆակուլտետ
- 2002 թվական - Սոցիալ-տնտեսական գիտությունների ֆակուլտետ
- Իրավաբանական ֆակուլտետ
- Փիլիսոփայության ֆակուլտետ
2006 թվականին համալսարանն ուներ ավելի քան 30,000 ուսանող և 2,000 ֆակուլտատիվ անդամներ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ https://web.archive.org/web/20240430185709/https://asea-uninet.org/about-us/history/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Angyal Béla ♦ Érdekvédelem és önszervezõdés
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը
- Univerzita Komenského. História Արխիվացված 2007-02-22 Wayback Machine, Retrieved in March 2004
- Univerzita Komenského (2006). Výročná správa za rok 2005 Արխիվացված 2013-02-05 Wayback Machine Retrieved in January 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա)» հոդվածին։ |
|