Jump to content

Կլաուդիա Պարսոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուդիա Պարսոնս
Ծնվել է1900[1][2]
ԾննդավայրՇիմլա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել է1998[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼաֆբորոյի համալսարան և Guilford Technical Community College?
Մասնագիտությունճարտարագետ և հեղինակ
Ծնողներհայր՝ Clement George Parsons?[2], մայր՝ Grace Boddam?[2]
ԱնդամությունԿանանց ինժեներական ընկերություն

Կլաուդիա Պարսոնս (1900[1][2], Շիմլա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - 1998[1]), բրիտանացի ճարտարագետ, գրող և ճանապարհորդ։ Անգլիացի առաջին երեք կանանցից մեկը, որոնք ստացել են ճարտարագետի որակավորում[3], նա նաև մի քանի գիրք է գրել, և առաջին կինն էր, որն աշխարհով շրջել է մեքենայով[4]։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսոնսը ծնվել է 1900 թվականին Բրիտանական Հնդկաստանի Շիմլայի բլրի կայարանում[5]։ Նա հաճախել է Տորմիդի դպրոցը, որը Սուրեյում աղջիկների անկախ դպրոց էր։ Նա հաճախել է Գիլֆորդի տեխնիկական համայնքային քոլեջ, որտեղ նա ավարտել է ավտոցիկլի շարժիչի դասընթացը։ Նա կարդացել էր կանանց ճարտարագիտական ընկերության ձևավորման մասին և մոր հետ գնացել է հանդիպելու Քերոլայն Հասլետին, որը նրանց տեղեկացրեց Լաֆբորոյի համալսարանում տեխնիկական դասընթացի մասին[3]։ Առաջին աշխարհամարտի տարիներին Լաֆբորոն ծառայել է որպես ուսումնական ստորաբաժանում Ռազմամթերքի նախարարության համար[6]։ 1919 թվականին նա ընդունվել է Լաֆբորոյի համալսարանի մեքենաշինության բաժինը[5]։ Նա չորս կանանցից՝ «տիկին ճարտարագետներից» մեկն էր[7], որոնք երեք հարյուր ուսանողների հետ ճարտարագիտություն էին սովորում և ավարտել են 1922 թվականին[3]։ Նրա համակուրսեցիներն էին Դորոթեա Թրավերսը (առաջին կանանցից մեկը, որն ընտրվել է ավտոմոբիլաշինական ընկերության կողմից), Փաթիենս Էրսկինը և մեքենաշինության ճարտարագետ Վերենա Հոլմսը[7]։ Ավարտելուց հետո Պարսոնսը համարվել է որպես ավտոմոբիլային ճարտարագետների ընկերության փորձաշրջանային շրջանավարտ[8]։

Փարսոնսը դարձավ վարորդ֊ուղեկից և հաճախորդների հետ շրջում էր Եվրոպայում, Հեռավոր Արևելքում, Հնդկաստանում և Ամերիկայում[5]։ 1938 թվականին նա Դելիում գնեց Ստուդեբեկեր (Studebaker) մակնիշի մեքենա, որը նա անվանեց Բեյքեր և վարում էր ամերիկացի մարդաբան Քիլթոն Սթյուարտի հետ Աֆղանստանում, Իրաքում, Պաղեստինում և Թունիսում[6]։ Նա ճանաչվել է որպես առաջին կին, որը մեքենայով շրջել է ամբողջ աշխարհով[4]։

Պարսոնսը Կանանց ինժեներական ընկերության անդամ էր և մի շարք հոդվածներ է ներկայացրել The Woman Engineer ամսագրին[9], այդ թվում՝ «Ինչ չպետք է անել արտասահմանում մեքենա վարելու ժամանակ»[10]։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Փարսոնսը Վերենա Հոլմսի հետ սովորել է զինագործ դառնալու համար, և, ի վերջո, աշխատել է որպես մեքենավար և զինամթերքի գործարանի տեսուչ[5][6]։ Ֆրեյմենի գործարանից ազատվելուց հետո Փարսոնսը աշխատել է Աշխատանքի նախարարությունում մինչև 1949 թվականը, որի ընթացքում նա գրել է ճարտարագիտական առևտրի վերլուծություն՝ որպես ճարտարագետների վերապատրաստման դասընթաց[7]։

Նա գրել է կիսաինքնակենսագրական վեպ՝ «Պայծառ գերություն» (1935) և ինքնակենսագրական «Թափառաշրջիկություն» (1941), այնուհետև՝ Չինական բուժում և վերականգնում (1963), որը հիմնված է Չինաստանի վերականգնման իր հետագա կարիերայի վրա։ Նրա վերջին ինքնակենսագրությունը՝ «Դարի պատմություն», լույս է տեսել 1995 թվականին[5]։ Ներածությունը գրել է նրա զարմիկը, դիվանագետ սըր Էնթոնի Փարսոնը[11]։

Պարսոնսը երբեք չի ամուսնացել, և երբ նրան հարցնում էին, թե ինչու, նա պատասխանում էր, որ տղամարդիկ «շատ հաճախ սպառնում էին ինձ արգելելու այն, ինչ ուզում էի անել»[12]։

Կլաուդիա Պերսոնսի դասախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաֆբորոյի համալսարանը Պարսոնսի պատվին դասախոսություն է անցկացնում սկսած 2014 թվականից[13]։

2014 - Մեգի Ադերին Պոկոկ[14]

2015 - Քեյթ Բելինգհեմ[15]

2016 - [Հելեն Չերսկի[16]

2017 - Էմիլի Գրոսման[17]

2018 - Ջես Ուեյդ[18]

2019 - դոկտոր Սյուզան Իմբեր[19]

Նիստերի դահլիճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաֆբորոյի համալսարանը անվանակոչել է նիստերի նոր դահլիճը Կլաուդիա Պարսոնսի անվամբ՝ ուսանողների առաջին ընդունելությամբ 2019 թվականի սեպտեմբերին[20][21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 «Claudia and Verena: Loughborough's original lady engineers». Unbound. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  4. 4,0 4,1 «Claudia Parsons (1900–1998), First Woman to Circumnavigate the World by Car». Art UK. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Claudia Parsons». Wonersh History Society. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 «MAGNIFICENT WOMEN: Claudia Parsons» (PDF). Women's Engineering Society. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  7. 7,0 7,1 7,2 Parsons, Claudia (1995). Century Story. Sussex, England: The Book Guild. էջեր 181, 188, 191. ISBN 1857760271.
  8. «Post Magazine». www2.theiet.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «The Woman Engineer». The Woman Engineer. s. 1-11, 15, 16, 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  10. «What not to do when motoring abroad». The Woman Engineer. III (3): 39. June 1930. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  11. Parsons, Claudia (1995). Century Story. The Book Guild. ISBN 1 85776 027 1.
  12. «Welcome to Wonersh our village - Person Page». www.greathead.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  13. «Women In Automotive Engineering - National Women In Engineering Day». IET Engineering Communities. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  14. «News and events: The first Claudia Parson's Memorial Lecture». Loughborough University. January 2014. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  15. «TV presenter to talk 'Tech versus Talent in Tomorrow's World'». Loughborough University. 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  16. «BBC presenter and physicist talks bubbles, the ocean and women working in STEM». Loughborough University. 2016 թ․ ապրիլի 26. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  17. «Upcoming Events». Equality Challenge Unit. February 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  18. «Claudia Parsons Memorial Lecture 2018». Loughborough University. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  19. «2019 | Dr Suzanne Imber - Claudia Parsons memorial lecture | Chemistry | Loughborough University». www.lboro.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  20. «Pioneering female engineer honoured through hall name». Loughborough University. 2018 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  21. «Claudia Parsons | Accommodation | Loughborough University». www.lboro.ac.uk. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.