Jump to content

Կիկլադյան արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիկլադյան արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և հնագիտական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ
Հիմնադրվել է1986
ՀիմնադիրNikos Goulandris? և Dolly Goulandris?
ՏնօրենՆիկոս Ստամբոլիդիս
Կայքcycladic.gr/en
Քարտեզ
Քարտեզ

Կիկլադյան արվեստի թանգարան (հուն․՝ Μουσείο Κυκλαδικής τέχνης), թանգարան Աթենքում, որը հիմնադրվել է Հունաստանի ամենահարուստ և ազնվական ընտանիքներից մեկի` Գուլանդրիս ընտանիքի կողմից, և նվիրված է Էգեյան ծովի և Կիպրոսի հնագույն մշակույթի ուսումնասիրմանը և հանրահռչակմանը. հատուկ ուշադրություն է դարձված մ.թ.ա 3-րդ հազարամյակի կիկլադյան արվեստին։

Հավաքածուի և թանգարանի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս և Դոլի Գուլանդրիսները սկսել են հնագիտական առարկաներ հավաքել 1960-ականների սկզբին, հունական պետությունից պաշտոնական թույլտվություն ստանալուց հետո։ Նրանց հավաքածուն շուտով հայտնի է դարձել գիտնականների շրջանում` Կիկլադներից ստացված նուրբ և հազվագյուտ գտածոներով, որոնքմարմարե արձանիկներ և կերամիկական անոթներ էին և որոնց հետազոտությունը հրապարակվել է 1968 թվականին, պրոֆեսոր Քրիստոս Դյումասի կողմից։

Գուլանդրիսի հավաքածուն առաջին անգամ ներկայացվել է Բենակի թանգարանում, 1978 թվականին։ 1979-1983 թվականներին հավաքածուն ցուցադրվել է աշխարհի մի շարք հայտնի թանգարաններում և պատկերասրահներում. Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում (1979 թվական), Արևմտյան արվեստի թանգարանը Տոկիոյում և Կիոտոոյում 1980 թվականին, Հյուսթոնի կերպարվեստի թանգարանում 1981 թվականին, Թագավորական թանգարանում, Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թագարանում 1982 թվականին, 1983 թվականին Լոնդոնի Բրիտանական թանգարանում և 1983 թվականին Մեծ պալատում։

1986 թվականի հունվարին Նիկոլաս Գուլանդրիսի մահից հետո նրա կինը` Դոլի Գուլանդրիսը, նրա ամբողջ հավաքածուն նվիրել է Հունաստանի պետությանը` թանգարանի համար։ Այսպիսով 1986 թվականին հիմնադրվել է Կիկլադյան արվեստի ժամանակակից թանգարանը, որը գտնվում է Գուլանդրիս ամուսինների տանը, որը կառուցվել է 1985 թվականին Աթենքի կենտրոնում, հույն ճարտարապետ Իոաննիս Վիկելասի կողմից։ 1991 թվականին թանգարանի աճող հավաքածուի համար նոր թև է կառուցվել։ Այժմ նաև թանգարանի մի մասը ցուցադրվում է Աթենքում, Ստատատոս առանձնատանը։

Վերջին տարիներին Կիկլադիկ արվեստի թանգարանը ցուցադրվել է Մադրիդի Ռեյնա Սոֆիա թանգարանի արվեստի ազգային թանգարան-կենտրոնում (1999 թվական), Հռոմի Կապիտոլիական թանգարաններում (2006 թվական) և Պեկինի գեղարվեստի թանգարանում (2008 թվական)։

Հիմնական ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիկլադյան արվեստի թանգարանի հիմնական ցուցահանդեսը ներկայացված է 3 բաժնով.

  • Կիկլադյան քաղաքակրդության մշակույթ, վաղ բրոնզի դար (մ.թ.ա. 3200-2000 թվականներ)
  • Հին հունական արվեստը բրոնզի դարից մինչև ուշ հռոմեական ժամանակները (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ-մ.թ. 4-րդ դար)
  • Կիպրոսի մշակույթը էնեոլիթից մինչև վաղ քրիստոնեական շրջանը (մ.թ.ա. 4 հազար-մ.թ. 6-րդ դար)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիկլադյան արվեստի թանգարան» հոդվածին։