Jump to content

Կիլաուեա (հրաբուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՏեսակՎահանային հրաբուխ և Գործող հրաբուխ
Երկիր ԱՄՆ
ՏեղադրությունՀավայի շրջան
Նյութբազալտ
Բարձրություն (ԲԾՄ)1247 մետր մ
Սմիթսոնիան կոդ332010

Կիլաուեա (լատին․՝ Kilauea, [ˈkiːlɔuˈwɛjə]), գործող հրաբուխ Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում (Հավայան կղզիներ)։ Բարձրությունը՝ 1247 մ։ Կիլաուեան վահանաձև է, զառիկող լանջերով։ Հրաբխի վերին մասը վերջանում Է 4,5 կմ տրամագիծ և ավելի քան 230 մ խորություն ունեցող կալդերայով։ Վերջին նշանավոր ժայթքումները տեղի են ունեցել 1952 թվականին, 1954 թվականին և 1955 թվականին։ Հրաբուխը ինտենսիվ փուլում է եղել 2011 թվականի[1] մարտի 6-ին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրաբխի նոր ակտիվացման փուլը (20 դեկտեմբեր 2020)
Ժայթքում 1993 թ.

Գտնվում է ավելի բարձր Մաունա Լոա հրաբխից հարավարևելք (գրեթե լանջին)։ Առանձին հրաբուխ է, քանի որ ունի ինքնուրույն մագմատիկ պալատ (որտեղ ծագում է հրաբուխը, կուտակվում են գազեր ու բարձր ճնշում մագման վերև մղելու համար)։

Կիլաուեայի բարձրությունը ծովի մակարդակից 1247 մ է, նրա ստորոտը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հատակին՝ 5,5 կմ խորության վրա։

Իրենից ներկայացնում է «վահան հրաբուխ» խառնարանով։ Խառնարանի երկարությունը 4 կմ է, լայնությունը`3,2 կմ, իսկ արևմտյան եզրին` 120 մ խորությամբ։ Հիմնական ապարներն են օլիվինային բազալտ, տոլեյիտ, խարամ և հրաբխային մոխիր։

Հրաբխային վահանը ձգվում է արևելքից արևմուտք երկու հիմնական ճեղքվածքային գոտիների երկայնքով, որոնք տարածվում են գագաթային կալդերայից դեպի արևելք և հարավարևմուտք։ Ճեղքվածքային գոտիները մակերևույթում նշվում են ճաքերով, խարամի կոներով և ցողացիր կոներով։ Ճեղքման գոտիների երկայնքով կան տաք աղբյուրներ, ջրային գոլորշիների արտանետում և բնածին ծծմբի հանքավայրեր։

Այն ունի բազմաթիվ կողմնային խառնարաններ և մի քանի խարամի և մոխրի կոն, որոնցից լավա է հոսում։ Արևելյան ճեղքման գոտու երկայնքով 14 մղանցքային խառնարաններ են ցրված՝ հիմնական խառնարանից 16 կմ հեռավորության վրա։ Դրանցից ամենամեծն ու խորը Մակաոպու-հի խառնարանն է։

Ամենախոշոր խառնարանները (ճեղքվածքի երկայնքով, արևմուտքից արևելք)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հալեմաումաու, ակտիվ խառնարան է Կենտրոնական գլխավոր խառնարանի հարավարևմտյան եզրին հարող հրաբխի վերին մասում, միջին տրամագիծը` 0,9 կմ, և մինչև 130 մ խորություն։
  • Կիլաուեա-Իկի, (փոքր Կիլաուեա) կողային խառնարան է, որը տարածվում է հրաբխի վերին մասում գտնվող հիմնական մագմա ալիքից, 1 կմ երկարությամբ, 0,7 կմ լայնությամբ, 1959 թ.-ին տեղի ունեցած ուժեղ ժայթքումից հետո սկսեց սառչել։
  • Մաունա Ուլու, այժմ հովացված Հարավային խառնարանը, որը նկատվում է մոխրագույն կոնով, գործում էր 1969-1974 թվականներին։
  • Մակաոպու-հի, 1.7 կմ երկարությամբ և 300 մ խորությամբ հովացված արևելյան խառնարան է։
  • Նապաու, սառեցված հյուսիսարևելյան խառնարան է, որն առաջացել է 1922 թվականին
  • Կապոհո, խառնարան կղզու արևելքում, որի ներսում կա թարմ անձրևային լիճ
  • Պու- o, ակտիվ հյուսիսարևելյան խառնարան է` մշտական լավային լճով, որը ձևավորվել է 1983 թվականին

(2018-ի հունիսին արտաքին լավայի հոսքերով ավերված Գրին-լեյք լիճը)

Կիլաուեան Հավայան հրաբուխներից ամենաերիտասարդն է և Երկրագնդի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը։ Ներկայիս Կիլաուեա հրաբխի խառնարանը գոյացել է 1470-1510 թվականների ժայթքումների արանքում։ Այդ ժամանակվանից սկսվեց պայթյունի ու ժայթքումների մի շրջան, որը տևեց մոտ 300 տարի, որի ընթացքում խառնարանից լավայի աղբյուրները հասան 600 մետրի բարձրության և դուրս մղված նյութերի հսկայական ծավալները գագաթի շուրջ կազմել են մինչև 11 մետր հաստությամբ տեֆրա[2](օդ նետված մասսան, որը հետագայում նստել է լանջերին)։ 1790-ին տեղի ունեցել ուժեղ զգալի ժայթքում ` (մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար) մարդկային զոհերով։ 1823-ի ժայթքումով սկսվեց էֆուզիվ ժայթքումների նոր շրջան, որը շարունակվում է մինչ օրս, կենտրոնական կալդերայից լավային հոսքերով և հարավարևմտյան և արևելյան ճեղքման գոտիներից[3]։

Կիլաուեայի փաստագրված զգալի ժայթքումներն, ըստ տարիների[4].

  • 1750 (ըստ ականատեսների)
  • 1790
  • 1823
  • 1832
  • 1840
  • 1868
  • 1877
  • 1884—1885
  • 1894
  • 1918—1919
  • 1921—1924
  • 1927—1931
  • 1934
  • 1952
  • 1954—1955
  • 1957
  • 1959—1965
  • 1969—1974[5]
  • 1983—2018 (խառնարան Պու-օ)[6] և 2008—2018 (խառնարան Հալեմաումաու)[7]
  • с 20 декабря 2020[2]

1750-1955 թվականներին ժայթքել է 3,29 կմ³ հրաբխային նյութ, որը լեռան հարավային լանջին առաջացրել է քարքարոտ Կաու անապատը։

1955 թվականին (փետրվարի 28 - մայիսի 26) խառնարանից ժայթքած լավան հոսել է 32-45 կմ հեռավորության վրա։ Ըստ Գ. Մակդոնալդի, ժայթքումը եղել է երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրին նախորդում էին բազմաթիվ երկրաշարժեր և ստորգետնյա դղրդյուն։ Արտամղված լավայի քանակը կազմել է մոտ 110,000,000 մ³[8]:

1959-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Կիլաուեա-Իկի խառնարանից տեղի ունեցավ խոշոր ժայթքում, որի ժամանակ լավայի և մոխրի արտամղված սյունի բարձրությունը հասել է 580 մետրի։

Վերջին ժայթքումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պու-օ խառնարան, 1983 թվականի հունվար
Լավային հոսքեր 2018 թվականի մայիսից-օգոստոս

Հրաբուխը կրկին արթնացավ 1983 թ.-ի հունվարի 3-ին. Ստեղծվեցին Պու-օ ( լավային լճով կենտրոնում) և Կուպայանահայի ծխացող խարամային կոներ։ Այդ ժամանակվանից մինչ 2018 թվականի սեպտեմբերի 4-ը հրաբուխը ժայթքել է տարբեր աստիճանի ուժգնությամբ։

2008-ի մարտի 19-ին բացվեց Հալեմաումաու խառնարանը, որի մեջ առաջացավ լավային լիճ։

Հրաբուխը նոր գործունեության փուլ է մտել 2011 թվականի մարտի 6-ին, երբ Պու -օ կոնը պայթեց և մասամբ փլվեց[9]։

2018-ի մայիսի սկզբին հրաբխի «ճեղքվածքային գոտու» արևելյան մասի երկայնքով սկսվեցին մի շարք ժայթքումներ։ Հրաբխային ակտիվությանը նախորդել և ուղեկցել են երկրաշարժերն ու լավային լճի մակարդակի բարձրացումը Հալեմաումաու խառնարանում։ 2018-ի սեպտեմբերին լավայի հոսքերն ավարտվեցին։ Այդ ընթացքում կղզու մակերեսն ավելացել է 520 ակր-ով (2.1 կմ²)[10]

2018-ին ժայթքման ակտիվացման հակիրճ ժամանակագրություն

  • Մայիսի 4 - երկրաշարժը հասնում է 6,9 բալ ուժգնության[11][12]։ Հավայան նահանգի իշխանությունները հայտարարում են Լեյլանի Էսթեյթս բնակավայրի տարհանման մասին։
  • Մայիսի 5 - Հավայի նահանգապետ Դեյվիդ Իգը ժայթքումից տուժած Պունա-ի շրջանը հայտարարեց բնական աղետի գոտի[13][14][15]։
  • Մայիսի 17 - Հալեմաումաու խառնարանների պատերի փլուզումից մոխրի կույտը (լավայի լճի մակարդակի իջեցման պատճառով) բարձրացավ 9,1 կմ բարձրության վրա[16]։
  • Մայիսի 19 - ճեղքերի երկայնքով ժայթքումը շարունակվում է[17]։
  • Հունիսի 2 - Կապոհո գյուղը լիովին ավերվել է լավայի կողմից[18]։
  • Հունիսի 7 - Հավայի կղզու քաղաքապետը ասաց, որ Պունայի տարածքում շուրջ 600 տուն տուժել է լավայի հոսքից[19]։
  • Սեպտեմբերի 22 - Հավայան հրաբխային ազգային պարկը կրկին բացվում է զբոսաշրջիկների համար, չնայած հրաբխային բռնկումներից հետո որոշ ճանապարհներ ամբողջությամբ ավերվել էին լավայի կողմից[20]։
  • 2019-ի օգոստոսին USGS հրաբխային աստղադիտարանի մասնագետները հայտարարեցին, որ հրաբխի մեկ այլ խոշոր ժայթքում կարող է հանգեցնել հզոր պայթյունի, քանի որ նրա մղանցքում առաջացել են մի քանի լճակներ, որոնք շարունակում են արագորեն մեծանալ[21]։
  • 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գրանցեց Կիլաուեայի նոր ժայթքում Հալեմաումաու խառնարանում[22]։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլաուեան Հավայական առասպելներում և բանավոր լեգենդներում համարվում է հրաբուխների հավայական Պելե աստվածուհու բնակատեղը։ Կիլաուեա հրաբխի վրա որոշ լավային կազմավորումներ կոչվել են նրա անունով։

  • «Պելեի արցունքները» լավայի փոքր կաթիլներ են, որոնք արագորեն սառչում են օդում։
  • «Պելեի մազերը» լավային մանրաթելերի առաջացումը քամու ազդեցությամբ։
  • «Պելեի ջրիմուռները» լավային փուչիկների պատերի սառեցման արդյունք են, որոնք առաջանում են, երբ լավան հոսում է օվկիանոս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Килауэа не шутит // Голос Америки, 18 марта 2011
  2. 2,0 2,1 Хачатрян, Кнарик (2020 թ․ դեկտեմբերի 22). «Гавайи: проснулся вулкан Килауэа». euronews (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  3. «Geology and History». U.S. Geological Survey (անգլերեն). Геологическая служба США. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  4. Гщенко И. И. Килауэа // Извержения вулканов Мира. М.: Наука, 1979. С. 87.
  5. «1969-1974 Mauna Ulu Eruption». U.S. Geological Survey (անգլերեն). Геологическая служба США. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  6. «1983 – 2018 Pu'u 'Ō'ō Eruption». U.S. Geological Survey (անգլերեն). Геологическая служба США. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  7. «2008-2018 Summit Eruption Eruption». U.S. Geological Survey (անգլերեն). Геологическая служба США. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  8. Яковлева С. В. Вопросы четвертичной геологии на XX сессии Международного Геологического конгресса в Мексике 3-11 сентября 1956 г. // Бюллетень Комиссии по изучению четвертичного периода. 1959. № 23. С. 119.
  9. «Килауэа не шутит». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. // Голос Америки, 18 марта 2011
  10. US Geological Survey map of Kilauea East Rift Zone, June 30, 2018
  11. Изабела Коколи (2018 թ․ մայիսի 5). «Извержение вулкана Килауэа на Гавайях продолжается» (ռուսերեն). Голос Америки. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  12. «Извержение вулкана на Гавайях сняли на видео» (ռուսերեն). Lenta.ru. 2018 թ․ մայիսի 4. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  13. «На Гавайях снова начал извергаться вулкан Килауэа» (անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  14. «#Thinker» (ռուսերեն). Twitter. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. CNN, Eliott C. McLaughlin, Keith Allen and Steve Almasy,. «Kilauea volcano erupts, Hawaii hands out 18,000 ash masks». CNN. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  16. Hawaii’s Kilauea volcano eruption launches plume of ash 9,100 metres into the sky. ABC, 17-18 мая, 2018.
  17. Новое извержение вулкана на Гавайях Euronews, 19 мая 2018 года
  18. Извержение вулкана на Гавайях: 87 домов разрушено ForumDaily.com по данным CNN, 3 июня 2018 года
  19. «Rivers of lava destroy 600 homes on Hawaii's Big Island: mayor». Reuters.
  20. Andrews R. G. Hawaii’s National Park Is Re-Opening After the Eruption of a Lifetime Արխիվացված 2018-09-23 Wayback Machine // Gizmodo Media Group. 2018. 22 сентября.
  21. «Ученые предрекают катастрофу при следующем извержении вулкана Килауэа». РИА Новости (ռուսերեն). 20190807T1417. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  22. «На Гавайях началось извержение вулкана Килауэа». ТАСС. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիլաուեա (հրաբուխ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 404