Jump to content

Կիբուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կֆար Մասարիկ կիբուց
Կիբուց Լոթան

Կիբուց (եբրայերեն։ קיבוץ, קִבּוּץ, lit. "հավաք, clustering"; հոգնակի կիբուցիմ), կոլեկտիվ համայնք է Իսրայելում, որն ավանդաբար հիմնված էր գյուղատնտեսության վրա։ Այսօր, գյուղատնտեսությունը մասամբ ետ է մղվել այլ տնտեսական ուղղություններով, ներառյալ արդյունաբերական ձեռնարկություն և բարձր-տեխնոլոգիական ձեռնարկություններ[1]։ Կիբուցները ստեղծվել են որպես ուտոպիական համայնքներ, որպես սոցիալիզմի և սիոնիզմի համադրություն. Վերջին տասնամյակներում, որոշ կիբուցներ սեփականաշնորհվել են և համայնքային կյանքի ոճը փոփոխություններ է կրել։

2010 թ. Իսրայելում կային 270 կիբուցիներ։ Նրանց գործարաններն ու ֆերմաները կազմում են Իսրայելի արդյունաբերության շուրջ 9%-ը US$8 բիլիոն արժողությամբ և գյուղատնտեսության 40% $1.7 բիլիոնից ավել արժողությամբ[2]։

Մերոմ Գոլան կիբուցը Բենտալ լեռանից

Առաջին կիբուցները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլուի նախկին բնակիչները մեծ մասն ուղևորվեցին ԱՄՆ, իսկ փոքրամասնությունը՝ Պաղեստին։ Հենց այդ սերնդի ներկայացուցիչները հիմնեցին կիբուցները։ Առաջին Ալիայի անդամների նման, ովքեր ավելի վաղ էին եկել, Երկրորդ Ալիաի անդամների մեծ մասն ուզում էին ֆերմեր դառնալ։ Ջոզեֆ Բարացը՝ կիբուց շարժման պիոներներից մեկը, գիրք է գրել իր փորձի մասին[3]։

Հողի վրա աշխատելով, մենք բավականաչափ երջանիկ էինք, բայց ավելի ու ավելի էինք համոզվում, որ հին բնակավայրերի ապրելակերպը մեր համար չէ։ Այդ այն ճանապարհը չէր, որ մենք հուսով էինք բնակեցնել երկիրը՝ այդ հին եղանակով հրեաները վերևում և նրանց համար աշխատող արաբներ, ինչևէ, մենք մտածում էինք, որ այնտեղ գործատուներ և նրանց համար աշխատողներ չպետք է լինեն։ Այնտեղ պետք է ավելի լավ լինի[4]։

Չնայած Բարացը և այլք ցանկանում էին հողը իրենք մշակել և անկախ ֆերմերներ դառնալ, սակայն 1909 թ. դա ռեալ չէր։ Ինչպես Տրանս-Հորդանանի (Trans-Jordan) հրեական գյուղատնտեսական կալոնիզացիայի կողմնակից Արթուր Ռուպինը հետագայում կասի, "Խնդիրը նրանում չէր, թե խմբերով բնակեցումը գերադասելի էր քան անհատականը, այն նրանում էր՝ կամ խմբակային բնակեցում, կամ ոչ մի բնակեցում"[5]:

Օսմանյան Պաղեստինը խիստ միջավայր էր։ Գալիլեն Տիբերիա ծով ճահճոտ էր, Հորդանանի բլուրները քարքարոտ, իսկ երկրի հարավում Նեգեվը անապատ էր։ Դրությունը ավելի էր բարդացնում, որ բնակեցվողների մեծամասնությունը նախկինում հողագործությամբ երբևէ չէր զբաղվել։ Հիգիենիկ պայմանները նույնպես խղճուկ էին։ Մալարիան, տիֆը և խոլերան ահագնացող չափերի էին հասնում։ Քոչվոր Բեդուիններ ավազակային հարձակման էին ենթարկում բնակեցված վայրերը։ Ոռոգման ջրանցքների շարքից հանելը և հացահատիկների դաշտերի հրդեհները սովորական երևույթներ էին։ Կոլեկտիվ ապրելակերպը պարզապես ամենատրամաբանականն էր և ապահովը անհյուրընկալ երկրում։ Բացի ապահովության խնդիրը, ֆերմաների հիմնումը մեծ կապիտալ պահանջող նախագիծ էր։

Կիբուց հիմնողները ռեսուրսներ կունենային ստեղծել հիմնովին մնացող արժեք, մինչդեռ իրարից անկախ դա չէր հաջողվի։

Ի վերջո հողը ձեռք բերեց հրեական մեծ համայնքը։ Աշխարհով մեկ հրեաները մետաղադրամ էին գցում ՀԱՖ-ի "Կապույտ արկղեր" Պաղեստինում հող գնելու համար։ 1909 թ. Բարացը, ևս ինը տղամարդ և երկու կին հաստատվեցին Գալիլի ծովի հարավային եզրին, արաբական Յում Ջունի գյուղի մոտ։ Այս պատանիները մինչ օրս աշխատում են ինչպես վարձու բանվորներ, ինչպես մասոններ, ճահիճներ են չորացնում, կամ ինչպես հին հրեական բնակեցվածների ձեռքեր։ Նրանց երազանքը այժմ աշխատում է նրանց համար, ընդլայնելով նրանց հողերը։ Նրանք իրեց համայնքը անվանեցին "Կվուցատ Դեգանիա" (բառացի. "Աստծո հացահատիկ")։ Դեգանիայի հիմնադրրները հյուծող աշխատանքի էին դիմանում. "մարմինը ջարդվում էր, ոտքերը չէին ենթարկվում, գլուխը ցավում էր, արևը վառում էր և թուլացնում" գրում էր պիոներներից մեկը։ Ժամանակ առ ժամանակ կիբուցի անդամների կեսը չէր կարողանում աշխատանքի գալ և շատերը թողեցին այն։ Չնայած դժվարություններին 1914 թ Դեգանիան ուներ հիսուն անդամ։ Մյուս կիբուցները հիմնվեցին Գալիլի ծովի շրջակայքում և Իսրայելյան դաշտավայրի մոտակայքում։

Բրիտանական մանդատի ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոլդա Մայեր 1920ականներին Մերհավիաի դաշտերում աշխատելիս

Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Օսմանյան կայսրության անկումը, և դրան հեևող անգլիացիների ներկայությունը Պաղեստինի հրեա համայնքին և նրանց կիբուցներին հաջողություններ բերեց։ Օսմանյան իշխանությունները ներգաղթը Պաղեստին դժվարացրել և հողերի վաճառքը սահմանափակել էին։ Աճող հակասեմիտիզմը ստիպեցին շատ հրեաների մեկնել Արևելյան Եվրոպա։ Ջարդերից խուսափելու համար, տասնյակ հազարավոր ռուսական հրեաներ 1920 թ. ներգաղթեցին Պաղեստին այսպես կոչված "Երրորդ ալիք" ներգաղթի շրջանակներում։ 1920-ականներին երիտասարդական հրեական սիոնիստական շարժումները ծաղկում էին աջ շարժումներից ինչպիսիք են՝ Բեթար դեպի ձախ սոցիալիստական խմբերի այնպիսիք ինչպես Դրոր, Բրիտ Հաոլիմ, Կադիմա, Հաբոնիմ (այժմ Հաբոնիմ Դրոր) և Հաշոմեր Հաձայր։ Ի տարբերություն Երկրորդ ալիքի եկածների, այս երիտասարդական խմբերի անդամները գյուղատնտեսական աշխատանքների որոշ փորձ ունեին։ Երկրորդ և երրորդ ալիքների անդամները դժվար Ռուսաստանից լինեին, քանի որ 1917 թ. Ռուսաստանի հեղափոխությունից հետո Ռուսաստանից ներգաղթը փակվեց։ Եվրոպական հրեաներն, ովքեր բնակվեցին կիբուցներում Համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում, այլ երկրներից էին, ներառյալ Գերմանիան։

Սկզբնական շրջանում համայնքային ժողովները ներառում էին միայն պրակտիկ խնդիրներին, բայց 1920-ականներին և 1930-ականներին, նրանք դարձան ոչ ֆորմալ։ Ճաշասենյակային ժողովների փոխարեն, խումբը կարող է նստել ճամբարային խարույկի շուրջ։ Կարդալու րոպեների փոխարեն, հավաքը կարող է սկսվել խմբական պարով։ Հիշելով իր պատանեկությունը կիբուցում Kinneretի ափին, մի կին ասել էր. "Օհ, որքան գեղեցիկ էր, երբ մենք բոլորս մասնակցում էինք քննարկումներում, [նրանք] գիշերները մեկս մյուսին փնտրելու, որոնք ես կոչեցի այն սուրբ գիշերները։ Լռության ակնթարթներին, ինձ թվում էր, որ յուրաքանչյուր սրտից կայծ կբոցկլտա և կայծերը կմիանան ու երկինք թափանցող մի մեծ բոց կդառնան …: Մեր ճամբարի կենտրոնում կրակը վառվում է և հոռոմի ծանրության տակ հողի տնքոցի ռիթմիկ տնքոց վայրի երգերի նվագակցությամբ"[6]:

1920-ականներին հիմնադրած կիբուցները Դգանիայի նման ավելի մեծ էին, քան որոնք հիմնադրվել են մինչև Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Դգանիան իր հիմնադրման ժամանակ ունեցել է տասներկու անդամների։ Էյն Հարոդը (Ein Harod), որը հիմնադրվել է միայն մեկ տասնամյակ անց սկսել է 215 անդամներով։ Կիբուցները աճում և ծաղկում էին 1930-ականներն և 1940-ականներն։ 1922 թ. 700 մարդ ապրում էին Պաղեստինի կիբուցներում։ 1927 թ. մարդկանց թիվը հասավ 2,000։ Երբ When II Համաշխարհային Պատերազմի մեկնարկին 24,105 մարդ էր ապրում 79 կիբուցներում, որ կազմում էր Պաղեստինում ապրող հրեա բնակչության 5%-ը[7]։ 1950 թ, այդ ցուցանիշները աճեցին մինչև 65,000 բնակչության 7,5%։ 1989 թ, կիբուցի բնակչությունը հասավ 129,000-ի։ 2010 թ. թվաքանակը նվազեց մինչև 100,000; կիբուցների քանակը Իսրայելում 270 էր[8]։

Կիբուց շարժումների զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թ. հիմվեց Միացյալ Կիբուց Շարժումը (HaKibbutz Hameuhad)։ Մի քանի HaShomer Hatzair կիբուցներ միավորվեցին և ստեղծեցին HaKibbutz HaArtzi. 1936 թ., HaKibbutz HaArtzi հիմնեց իր սեփական Պաղեստինի Սոցիալիստական Լիգա քաղաքական կուսակցությունը, հանրությանը հայտնի որպես Hashomer Hatzair:

Կիբուցների առաջին կառույցը` կաթի ամբար:

1928 թ., Դգանիան և այլ փոքր կիբուցներ կազմեցին "Hever Hakvutzot" ("կվուձոտների միավորում (association of kvutzot)"). Կյուձոտները կանխամտածված փոքր էին, 200 անդամից ոչ ավել, համոզված, որ դա անհրաժեշտ է վստահություն ապահովելու համար։ Կյուձոտը երիտասարդական ներկայացուցչություններ չի ունեցել Եվրոպայում։ Կիբուցները միավորվեցին Hakibbutz Hameuhad ընդունելով այնքան անդամ, որքան կարող էին։ Givat Brenner ի վերջո եկան ավելի քան 1,500 անդամության։ Artzi կիբուցները նույնպես ավելի հակված էին սեռերի հավասարության քան այլ կիբուցներ։ Կանայք իրենց ամուսիններին կանչում էին ishi ("իմ տղամարդ") այլ ոչ հրեական ամուսնու համար ընդունված ba'ali (գր. "իմ տեր") խոսքով։ Երեխաները քնում էին մանկական տներում և իրենց ծնողներին այցելում էին միայն օրը մի քանի ժամով։ Կային նաև կրոնական տարբերություններ։ Artzi կիբուց և կիբուց HaMeuhad կիբուցները աշխարհիկ էին, նույնիսկ համոզված աթեիստ, հպարտորեն փորձում էին դառնալ "առանց աստծո եկեղեցիներ" Գլխավոր կիբուցները մեծապես ատում էին իրեց ծնողների Օրտոդոքս Հուդաիզմը, բայց այնուամենայնիվ նրանք ուզում էին, որ իրենց համայնքները հրեական բնութագրեր ունենային։ Ուրբաթ գիշերները դեռ "շաբաթ" էին սպիտակ սեղանի ծածկոցով և համով ուտեստներով և շաբաթ օրերը չէին աշխատում, եթե հնարավոր էր խուսափել։ Միայն հետագայում որոշ կիբուցներYom Kippurը ընդունեցին որպես կիբուցների ապագայի քննարկման օրեր։ Կիբուցները իրենց երեխաների համար նույնպես ունեին կոլեկտիվ bar mitzvahներ։ Կիբուցնիկները օրը մի քանի անգամ չէին աղոթում, նրանք Shavuot, Sukkot, և Passover տոները նշում են պարով, ուտեստներով և տոնակատարություններով։ One Jewish holiday, Tu B'shvat հրեական "ծառերի ծննդյան օր" տոնը հիմնովին վերականգնվել է կիբուցների կողմից։ Ընդհանուր առմամբ տոները որպես բնական բաղկացուցիչ ինչպես զատիկը և Սուկոտը կիբուցների համար էական նշանակություն ունեին։

Կրոնական կիբուցները ստեղծվել են կլաստերներում մինչ պետականության հաստատումը, ստեղծելով Կրոնական Կիբուց շարժում։ Առաջին կրոնական կիբուցը Ein Tzurimը ստեղծվել է 1946 թ.:

Պետության կառուցումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական ընդդիմությունը աճում էր քանի որ Balfour Declaration ի և դեպի Պաղեստին հրեական aliyah ալիքի պատճառով սկսվեց խախտվել դեմոգրաֆիկ հավասարակշռությունը 1921 թ։ Երուսաղեմում և 1929 թ Հեբրոնում տեղի ունեցան արաբական և հրեական արյունալից զանգվածային ջարդեր։ 1930-ականների վերջերում արաբա-հրեական բռնությունները մշտական բնույթ էին կրում, Պաղեստինյան պատմագրության մեջ հայտնի դառնալով որպես Մեծ ապստամբության շրջան։

Կիբուցի անդամը պահակետում ժամապահի պարտականությունները կատարելիս, 1936 թ.

Կիբուցները սկսեցին ավելի կարևոր ռազմական նշանակություն ունենալ։ Հրացաններ ձեռք բերվեցին կամ արտադրվեցին և կիբուի անդամները հորեր էին փորում և հրաձգության փորձ ձեռք բերում։ Հրեական զինվոր և քաղաքական գործիչ Yigal Allonը բացատրել է Yishuv-ի ռազմական գործողություններում կիբուցների դերը։ Սիոնիստական շարժման նախաձեռնումը և պլանավորումը սկզբից ի վեր, գոնե մասնակիորեն պայմանավորված էին քաղաքական-ռազմավարական կարիքներով։ Բնակավայրերի տեղանքի ընտրության վրա ազդեցություն է ունեցել ոչ միայն տնտեսական արդյունավետության նկատառումները, այլև և գլխավորապես տեղի պաշտպանության կարգավորման ընդհանուր ստրատեգիան և թե բնակավայրերի զանգվածը ինչ դեր կարող է կատարել հետագայում, հնարավոր վճռական պայքարում։ Ըստ այդմ հողերը ձեռք էին բերվում չորերից հաճախ երկրի հեռավոր մասերում[9]։

Կիբուցները նաև հրեական պետության սահմանների որոշման և կայացման մեջ դերակատարություն ունեցան։ 1930-ականների վերջում թվում էր թե Պաղեստինը պետք է բաժանվեր արաբների և հրեաների միջև, կիբուցներ հիմնվեցին ծայրամասերում, համոզված լինելու որ այդ տարածքները կընդգրկվեն հրեական պետության մեջ։ 1946 թ. Yom Kippurի օրվանից մի օր հետո, տասնմեկ նոր "Աշտարակ և բերդ" կիբուցներ արագորեն հիմնվեցին Նեգևի հյուսիսային մասում Իսրայելին ավելի իրավունք տալու համար այս չոր, բայց ռազմավարական կարևոր շրջաններին տիրանալու համար։ Կիբուց շարժման մարքսիստական բնույթը, Կիբուց Artzi, favored a երկազգ պետություն over partition, բայց հրեաների ներգաղթը խրախուսվում էր, որին դեմ էին արաբները։ Կիբուցնիկները կռվելով հակամարտությունից բռնկված 1948 թ Արաբա-Իսրայելական պատերազմում իրենց հեղինակությունը բարձրացրին նոր կազմավորվող Իսրայել պետության մեջ։ Դգանիա կիբուցի անդամները արդյունավետ էին բենզինային նռնակներով զինված Սիրիական տանկերի առաջխաղացումը կանգնացնելու գործում։ Մաագան Միքայելը արտադրում էր փամփուշտներ ատրճանակ-գնդացիր զենքի համար, որոնք և ապահովեցին պատերազմի հաղթանակը։ Մաագան Միքայելը գաղտնի զինամթերք էր արտադրում։ Հետագայում գործարանը կիբուցից անջատվեց և ընդլայնվեց դառնալով՝ TAAS (Իսրայելի ռազմական արդյունաբերություն

Պետության հաստատումից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գան Շմուել կիբուցում խոտհունձը, 1950 թ

Իսրայելի հիմնումը ու Եվրոպայից և Արաբական աշխարհից հրեա փախստականների հոսքը կիբուցների համար մարտահրավերներ և հնարավորություններ ստեղծեցին։ Ներգաղթածների հոսքը կիբուցներին հնարավորություն էր տալիս ընդլայնվել նոր անդամներով և էժան աշխատուժ ձեռք բերել, Աշկենազի կիբուցները պետք է հարմարվեին հրեաներին, որոնց միջավայրը շատ տարբեր էր իրենցից։ Մինչ 1950 թ համարյա բոլոր կիբուցնիկները Արևելյան Եվրոպայից էին, որոնք մշակույթով շատ էին տարբերվում Մարոկոի, Թունիսի և Իրաքի հրեաներից։ Շատ կիբուցներ վարձում էին միզահիմներին որպես աշխատուժ, բայց նրանց անդամություն շնորհելու քիչ էին հակված։

Գաղափարախոսական վեճերը նույնպես լայն տարածում էին ստացել՝ Իսրայելը սկզբում ճանաչվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների և Սովետական Միություն կողմից։ Իր գոյության առաջին երեք տարիներին Իսրայելը չմիացման շարժման մեջ էր, սակայն Դավիդ Բեն-Գուրիոնը աստիճանաբար սկսեց Արևմուտքի կողմն ընտրել։ Հարցը, թե Սառը պատերազմի որ կողմը Իսրայելը պետք է ընտրի, կիբուց շարժման մեջ ճեղքվածք առաջացրեց։

Անկումը և վերակազմավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում, կիբուցի անդամների մոտ, կապիտալիստական մեթոդների կիրառմանը զուգընթաց, հիասթափության ալիք բարձրացավ, կապված ներքին շերտավորման պրոցեսների աճի հետ[10]։ Տարիների ընթացքում կիբուցների որոշ անդամներ կիբուցներից դուրս մասնագիտական կարիերա արեցին ձեռք բերելով իշխանություն, արտոնություններ և համարում [11]:

Կիբուցների և դրանց անդամների թիվը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Կիբուցների ընդհանուր բնակչություն Կիբուցների թիվ
1910 10 1
1920 805 12
1940 26 554 82
1950* 66 708 214
1970 85 110 229
1989 129 000 (առավելագույն թիվ) 270
1990 125 100 270
2001 115 500 267
*1949 թվականի անկախության պատերազմից հետո 50 կիբուց վերահիմնվել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Peres, Judy. In 50 years, kibbutz movement has undergone many changes. Արխիվացված 2007-10-17 Wayback Machine Chicago Tribune, 9 May 1998.
  2. Kibbutz reinvents itself after 100 years of history
  3. The Kibbutz: Awakening from the Utopia, Daniel Gavron
  4. Baratz, Joseph. A Village by the Jordan: The Story of Degania. Tel Aviv: Ichud Habonim, 1956, p. 52.
  5. Rayman, Paula. The Kibbutz Community and Nation Building. Princeton University Press, 1981. p. 12
  6. Gavron, Daniel. The Kibbutz: Awakening from Utopia Rowman & Littlefield, Lanham, 2000, p. 45
  7. The Kibbutz in Historical Perspective, Mark A. Raider
  8. http://www.haaretz.co.il/hasite/spages/1174712.html Արխիվացված 2010-06-21 Wayback Machine Reportage in Haaretz, 17.6.2010
  9. quoted in Rayman, pp.27–28.
  10. «Reuven Shapira - Academic Capital or Scientific Progress? A critique of studies of kibbutz stratification. Journal of Anthropological Research, 61(2005): 357-380». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  11. Reuven Shapira - Communal decline: The vanishing of high-moral leaders and the decay of democratic, high-trust kibbutz cultures. Sociological Inquiry, 71(2001): 13-38.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]