Կեսարի ալգորիթմ
Արտաքին տեսք
Կեսարի ալգորիթմ, գաղտնագրման ալգորիթմներից առավել հնագույն օրինակներից մեկը, որը հիմնվում է մի գաղտնագրի վրա, որը օգտագործվել է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից և ստացել է նրա անունը։
Այս գաղտնագրում այբուբենի յուրաքանչյուր տառ ներկայացվում է նույն այբուբենի մեկ այլ տառով, որը զետեղված է 3 դիրք այն կողմ։ Օրինակ անգլերենի այբուբենի համար D տառը ներկայացվում է A տառով, E տառը՝ B տառով և այսպես շարունակ։ Չնայած Կեսարն օգտագործում էր տեղաշարժ 3-ով, նույնատիպ արդյունք կարելի է ստանալ օգտագործելով 1-ից մինչև 25 ցանկացած տեղաշարժ։ Բանալիների քանակը 25 է։ Կոտրել հնարավոր է հատարկման եղանակով։ Գաղտնագրման և վերծանման համար օգտագործվել են տարբեր շառավիղներով շրջաններ, որոնք ունեն միևնույն առանցքը և պտտվում են մեկը մյուսի նկատմամբ[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- David Kahn, The Codebreakers – The Story of Secret Writing, Revised ed. 1996. ISBN 0-684-83130-9.
- F.L. Bauer, Decrypted Secrets, 2nd edition, 2000, Springer. ISBN 3-540-66871-3.
- Chris Savarese and Brian Hart, The Caesar Cipher Արխիվացված 2020-05-24 Wayback Machine, 1999
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]