Կենան Բայրիչ
Կենան Բայրիչ սլովեն.՝ Kenan Bajrić | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սլովենիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1994[1] (29 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Լյուբլյանա, Սլովենիա | ||||||||
Քաշ | 88 կիլոգրամ | ||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենան Բայրիչ (սլովեն.՝ Kenan Bajrić, դեկտեմբերի 20, 1994[1], Լյուբլյանա, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, Բրատիսլավայի «Սլովան» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենան Բայրիչը ֆուտբոլ է պարապել «Ինտերբլոկ» ակումբի ակադեմիայում։ 2011 թվականին տեղափոխվել է Լյուբլյանայի «Օլիմպիա»։ Նորամուտը Սլովենիայի առաջնությունում նշել է 2012 թվականի մայիսի 17-ին՝ «Մուրայի» դեմ խաղում (3-1)։ Թիմի հետ դարձել է Սլովենիայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոն։ 2016 թվականի հուլիսին եվրոպական նորամուտն է նշել Եվրոպայի լիգայի որակավորման խաղերում սլովակյան «Տրենցինի» դեմ խաղում (երկու խաղերի արդյունքում՝ 6-6)[2]։
2018 թվականի հունվարին Բայրիչի տրանսֆերը 600 հազար եվրոյով գնել է Բրատիսլավայի «Սլովանը»[3]։ Այդ թիմի կազմում նա երկու անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն և Սլովակիայի գավաթակիր, ինչպես նաև մասնակցել է Եվրոպայի լիգայի խմբային փուլին[2]։ 2019 թվականի նոյեմբերի 7-ին, Եվրոպայի լիգայի «Վուլվերհեմփթոն Ուանդերերսի» դեմ խաղում անգլիական ակումբի հարձակվող Ռաուլ Խիմենեսը, շրջադարձ հարված կատարելիս, խաղակոշիկով հարվածել է Բայրիչի գլխին, որից հետո նա կորցրել է գիտակցությունը։ Սլովենացի ֆուտբոլիստը գիտակցության է եկել հիվանդանոցում, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում[4]։
Կարիերա ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայրիչը եղել է Սլովենիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի խաղացող[2]։ 2015 թվականի Վալերի Լոբանովսկու հուշամրցաշարի հաղթող է[5]։
Սլովենիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ադրբեջանի դեմ ընկերական խաղում (0-0)[6]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օլիմպիա»
- Սլովենիայի չեմպիոն՝ 2015/16
- «Սլովան»
- Սլովակիայի չեմպիոն (2)՝ 2018/19, 2019/20
- Սլովակիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2017/18
- Սլովակիայի գավաթակիր (2)՝ 2017/18, 2019/20
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ «Potvrdené: Slovan získal významnú posilu do defenzívnej formácie». skslovan.com (սլովակերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Фатальная бисиклета. Защитник Слована потерял сознание после удара игрока Вулвз ногой в голову». ua-football.com (ռուսերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Алфимов Андрей (2015 թ․ հունիսի 3). «Мемориал Лобановского. Украина (U-21) - Словения (U-21) 1:1 (5:6). Не ищите логики в футболе». ua-football.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենան Բայրիչ» հոդվածին։ |