Կարամայ
Երկիր | Չինաստան |
---|---|
Մասն է | Սինծիան ինքնավար շրջան |
Կարգավիճակ | ՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք |
Մտնում է | Սինծյան |
ԲԾՄ | 354 մետր |
Օրենսդրական մարմին | Q106713362?[1] |
Բնակչություն (2010) | 391 008 մարդ |
Տարածք | 7733,91 կմ² |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Միջին բարձրություն | 354 մ |
Ժամային գոտի | UTC+8:00 |
Հեռախոսային կոդ | +86 990 |
Փոստային ինդեքսներ | 834000 |
Ավտոմոբիլային կոդ | 新J |
Պաշտոնական կայք | |
Կարամայ (ույղ. قاراماي, Қарамай, չին. պարզ. 克拉玛依, փինյին Kèlāmǎyī), քաղաքային շրջան ՉԺՀ-ի Սինծիան ինքնավար շրջանում։ Գտնվում է Ուրումչիից 320 կմ հյուսիս-արևմուտք։ Կարամայ անվանումը առաջացել էույղուրերեն լեզվից, և նշանակում է սև յուղ (մազութ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականի հոկտեմբերի 29-ին այդ կողմերում նավթ հայտնաբերվեց, որը ՉԺՀ-ի ստեղծման օրվանից ի վեր նավթի ամենամեծ պաշարն է։ 1957 թվականի հունվարի 24-ին Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի14-րդ նստաշրջանը որոշում կայացրեց ստեղծել նոր բնակավայր, իսկ 1958-ի մայիսի 29-ին ՉԺՀ Պետխորհրդի հրամանագրով ստեղծվեց Կարամայ քաղաքային գավառը։
1975 թվականին ստեղծվեց Կույտուն քաղաքային գավառը, որը հանվեց Կարամայի անմիջական ենթակայության տակից և հանձնվեց Իլի-Ղազախական ինքնավար շրջանի կառավարությանը։ Արդյունքում Կարամայի տարածքը բաժանվեց երկու մասի։
1982 թվականի փետրվարի 16-ին ինքնավար շրջանի ժողովրդական կառավարությունը որոշում կայացրեց Կարամայը վերածել քաղաքային շրջանի՝ բաժանելով այն 4 շրջանի։ 1984 թվականի օգոստոսի 17-ին Կարամայը դուրս է բերվել Չուգուչակի շրջանի և Իլի-Ղազախական ինքնավար շրջանի ենթակայության տակից և տեղափոխվել ինքնավար մարզի կառավարության ուղղակի ենթակայության տակ. միևնույն ժամանակ թաղամասերի բաժանումը հանվեց, և Կարամայը կրկին վերածվեց քաղաքային գավառի։ 1990 թվականի օգոստոսի 8-ին Կարամայի կարգավիճակը կրկին բարձրացվեց` փոխվելով քաղաքային շրջանի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ բնակչությունն այստեղ կազմում է 460 000 մարդ։ Բնակչության 75%-ը կազմում են հաները (չինացիները), մնացածը` ույղուրները, ղազախները, մոնղոլները, հուեյցզուները։ Բնակչության խտությունը 1 քառակուսի կիլոմետրի վրա 50,6 մարդ է[2]։ 2015 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 401,468 մարդ[3]։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարամայ քաղաքային շրջանը բաժանվում է 4 շրջանի, որոնցից մեկը համարվում է էքսկլավ.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին քաղաքի մերձակայքում հայտնաբերվեց Չինաստանի նավթի ամենամեծ պաշարներից մեկը։ Այդ ժամանակից ի վեր քաղաքը զարգանում է որպես նավթի արդյունահանման և վերամշակման կենտրոն։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոդաո 217
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում լինում են չոր և տաք ամառներ։ Տարեկան ջերմաստիճանը տատանվում է -25-ից 40 °C սահմաններում։
1994 թվականի ողբերգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականի դեկտեմբերի 8-ին կինոթատրոնում բռնկված հրդեհի պատճառով մահացավ 323 մարդ, այդ թվում` 288 դպրոցահասակ երեխա։ Այն դարձավ ժամանակակից Չինաստանի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը։ 2009 թվականին այդ դեպքերի հիման վրա նկարահանվեց «Կարամայ» փաստագրական ֆիլմը։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ National Database of Laws and Regulations — 2021.
- ↑ «KÈLĀMĂYĪ SHÌ (Prefecture-level City, Xīnjiāng Wéiwú'ĕr Zìzhìqū) Population». City Population.
- ↑ «Karamay: Bulletin for the economical and social development in 2015». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.