Jump to content

Կասագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կասագի
ճապ.՝ 笠置町
Դրոշ

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀամայնքSoraku District?
Հիմնադրված էհունվարի 1, 1934 թ.
Մակերես23,52 կմ²
Բնակչություն1125 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9 և JST?
Պաշտոնական կայքtown.kasagi.lg.jp(ճապոներեն)
Կասագի (Ճապոնիա)##
Կասագի (Ճապոնիա)

Կասագի (ճապ.՝ 笠置町 Կասագի-տյո), Ճապոնիայի Կիոտո պրեֆեկտուրայի Սորակու գավառում գտնվող ավան։ Ավանի մակերեսը կազմում է 23,52 կմ²[2], բնակչությունը՝ 1 284 մարդ (2017 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 54,59 մարդ/կմ²։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Կիոտո պրեֆեկտուրայում։ Այս ավանի հետ սահմանակցում են Կիձուգավա, Նարա քաղաքները, Վաձուկա ավանը և Մինամիյամասիրո գյուղը[4]։

Կասագիդերայի դարպասներ

Կասագիդերա (ճապ.՝ 笠置寺) Կասագիդերա, Կասագի ավանի Սինգոն սեկտայի բուդդայական տաճար։ Հոնզանը բուդդայական Մատրեա է։ Ասում են՝ տաճարը հիմնել է կայսր Կուբունը կամ կայր Տենմուն։ Այս տաճարը կարևոր նշանակություն ունի Ճապոնիայի բուդդայականության պատմության մեջ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչությունը կազմում է 1 284 մարդ (2017 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 54,59 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1970-2015 թվականներին[5].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1970 2 721 մարդ
1975 2 631 մարդ
1980 2 506 մարդ
1985 2 429 մարդ
1990 2 311 մարդ
1995 2 223 մարդ
2000 2 056 մարդ
2005 1 876 մարդ
2010 1 626 մարդ
2015 1 368 մարդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [https://www.pref.kyoto.jp/tokei/monthly/suikeijinkou/suikeitop.html ���s�{���v�l��] (яп.)
  2. Geospatial Information Authority of Japan
  3. «滋賀県の人口と世帯数». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  4. データのダウンロード(2.各データ詳細)
  5. Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասագի» հոդվածին։