Jump to content

Կառեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառեր (Կումբրիա, Անգլիա)

Կառեր (գերմ.՝ Karren), ակոսներ մի քանի սմ-ից մինչև 2 մ և ավելի խորությամբ։ Բնորոշ են կարստի զարգացման վայրերին։ Ունեն զուգահեռ շարքերի կամ լաբիրինթոսանման ձև։ Միմյանցից բաժանվում են նեղ, սուր կատարներով։ Առաջանում են ջրի միջոցով մակերեսային ապարների տարրալուծման հետևանքով։ Կառերը երբեմն զբաղեցնում են ընդարձակ տարածություններ՝ առաջացնելով կառային դաշտեր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառեր» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 271