Կանթարոս (գավաթ)
Կանթարոս կամ կանթերես (հին հունարեն՝ κάνθαρος, /ˈkænθəˌrɒs/ կամ /ˈkænθərəs/), հին հունական բաժակի տեսակ, գինու թաս՝ երկու ուղղահայաց բռնակներով գավաթի տեսքով։ Հունական աստվածները խմում էին կանթարոսներից, օրինակ՝ Դիոնիսոսին հաճախ պատկերել են կանթարոսով։ Հաճախ կանթարոսն օգտագործվում էր զոհաբերությունների կամ որպես պաշտամունքի առարկա։ Այսպիսով, որպես խմելու գավաթ, կանթարոսը կրում էր ծիսական իմաստ։ Հնարավոր է, որ սկզբում կանթարոսն օգտագործվել է բացառապես կրոնական ծեսերի համար։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած գրեթե բոլոր պահպանված օրինակները պատրաստված են հունական կավից, ձևը, ինչպես հունական տարաների շատ տեսակներ, հավանաբար առաջացել է մետաղագործությունից։ Իր պաշտամունքային «A տեսակի» ձևով այն տարբերվում է խորը գավաթով, բարձր ոտքով և երբեմն բարձր ոլորուն բռնակներով` կոթերով, որոնք բարձրանում են գավաթի շուրթերից վեր։
Հունարեն կոթիլոս (κότῦλος, արական) և կոթիլի (κοτύλη, իգական) բառերը նույն կանթարոսի այլ հին անուններն են[1]։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանթարոսը գավաթ է, որն օգտագործվում է գինու համար, հնարավոր է խմելու կամ ծիսական օգտագործման կամ ընծաների համար։ Կանթարոսը, հավանաբար, գինու աստված Դիոնիսոսի ատրիբուտն է, որը կապված էր բուսականության և պտղաբերության աստվածությունների հետ[2]։
Կանթարոսը որպես խնջույքի գավաթ օգտագործելուց բացի, կարող էր օգտագործվել հեթանոսական ծեսերում՝ որպես գինու միջոցով վերածննդի կամ հարության, հավիտենական կյանքի խորհրդանիշ, «էքստազի պահերին ինքնագիտակցության բեռը հեռացնելու և մարդուն աստվածության աստիճանի բարձրացնելու» միջոց[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երկրաչափական ոճով թաղման կանթարոս (Ատտիկա, մ.թ.ա. մոտ 780 թվական)
-
Սևապատկեր կանթարոս սֆինքսներով (Բեոտիա, մոտ 550 մ.թ.ա.)
-
Սևաջնարակ կանթարոս՝ բեոտյան տառերով (Թեսպիա, մ.թ.ա. 450–425 թվական)
-
Յանուսանձև կանթարոսը սատիր կողմով (մ.թ.ա. 420), հեղ.` Աիսոն
-
Արծաթե կանթարոս (Գալլիա, ներկայիս Ալիզա-Սենթ-Ռեյն, մ.թ.ա. 1-ին դարի վերջ)
-
Կարմրապատկեր գլուխ-կանթարոս կին կամ Իո, հեղ.` Իլլիպերսիս (ստեղծագործել է մ.թ.ա. 375-350, Հրվ. Իտալիայում)
-
Յանուսաձև կանթարոս, էտրուսկյան խեցեղեն, մ.թ.ա. 4-րդ դարի երկրորդ կես
-
Յանուսաձև կանթարոս սատիրի գլխով և հակառակ կողմը կանացի գլխով, Կիուզի, Իտալիա, մ.թ.ա. չորրորդ դարի 2-րդ կես
-
Կանթարոսպատրաստված Աթենքում, մ.թ.ա. մոտ 470 թվական, Բրիտանական թանգարան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Andrew J. Clark; Maya Elston; Mary Louise Hart (2002), Understanding Greek Vases: A Guide to Terms, Styles, and Techniques, Getty, էջ 101, ISBN 978-0-89236-599-9
- ↑ George W. Elderkin, Kantharos: Studies in Dionysiac and Kindred Cult (Princeton: Princeton University Press 1924):4
- ↑ Elderkin, Kantharos: Studies in Dionysiac and Kindred Cult, 2-6
- ↑ Յանուս աստվածն ավանդաբար պատկերվում է երկու դեմքով, մեկը նայում է դեպի անցյալը, մյուսը` ապագան:
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gina Hander. «CU Classics: Greek Vase Exhibit: Kantharos». Colorado University.
- E. Mulder. «Boeotia, Land of the Kantharos» (PDF). University of Leiden.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանթարոս (գավաթ)» հոդվածին։ |
|