Կանբան
Կանբան[1]՝ կազմակերպության արտադրության և մատակարարման համակարգ, որը թույլատրում է իրականցնել «ճիշտ ժամանակին» սկզբունքը։ «Կամբան» բառը ճապոներենից թարգամանաբար նշանակում է «գովազդային վահանակ, ցուցանակ» (ճապ.՝ 看板):
Պատմությունը և նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասկացության առաջացումը կապված է ստանդարտ գործառնությունների փոխանցման հետ. մասնակիցները կատարվելիք աշխատանքքները փոխացնում էին թղթին և փակցնում էին աչքի ընկնող տենող՝ մյուսների կողքին[2]։
Կանբան համակարգը փորձարկվել և առաջինը աշխարհում իրականացվել է Toyota ընկերության կողմից[3]։ 1959 թվականին այս ընկերությունը սկսեց փորձեր կատարել կանբանի համակարգում և 1962 թվականին ամբողջ արտադրությունը սկսեց իրականացվել հենց այս սկզբունքով։
«Տոյոտա» ընկերության արտադրության կազմակերպման հիմքում ընկած է մեքենաների արտադրության և շահույթի տարեկան պլանը, ինչի հիման վրա էլ կազմվում են յուրաքանչյուր ստորաբաժանման ամսական և օպերատիվ պլանները՝ հիմնված սպառողական պահանջարկի կանխատեսման վրա (ձեռքբերման ժամանակահատվածը 1-3 ամիս)։ Ամենօրյա գրաֆիկը կազմվում է միայն գլխավոր հոսքագծի համար։ Գլխավոր հոսքագիծը սպասարկող ստորաբաժանումների և խանութների համար դրանք չեն կազմվում (սահմանվում են միայն արտադրության ամսական ծավալները)։
«Ճիշտ ժամանակին» փիլիսոփայության անընդհատ օգտագործումը թույլ է տալիս բացահայտել թաքնված թերություները։ Քանի որ արտադրանքի և դետալների պաշարները կարող են թաքցնել խնդիրները, դրանց ամենօրյա վերահսկողությունը բացահայտում է, օրինակ, խափանումները կամ անգործությունը[3]։
Տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարտային կանբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրենից ներկայացնում է քարտ, որը պարունակում է՝
- քարտի գույնը
- ուղարկողի հասցեն
- դետալի անունը, համարը, քանակը
- դետալը ստացողի հասցեն։
Գունային տարբերակներից մի քանիսը՝
- Կապույտ՝ արտադրական կանբան (արտադրական գծի և ստացողի միջև)
- Կարմիր՝ պահեստային կանբան (պահեստի և ստացողի միջև)
- Կանաչ՝ միջգերատեսչական կանբան (խանութների, արտադրություների, գործարանների և այլնի միջև)։
Ծրագրային կանբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրային ապահովման տարատեսակներից մեկն է։ Աութսորսինգ և անկախ ընկերությունների համար խոստումնալից տարբերակ է, որը աշխատում է մեծ քանակի պատվերներով։ Տեխնոլոգիան աշխատում է նույն սկզբունքով, ինչ քարտային կանբանը, բայց հատուկ ծրագրային ապահովման օգնությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռեյսբերգ Ժամանակակից տնտեսագիտական բառարան. — Մոսկվա.
- ↑ Կանբան և «ճիշտ ժամանակին»-ը Toyota-ում, 2014, էջ 106
- ↑ 3,0 3,1 Ռիչարդ Շոնգերգեր Արտադրության կառավարման ճապոնական մեթոդները = Japanese Manufacturing techniques. — Մոսկվա, 1988.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանբան» հոդվածին։ |
|