Կամիդանա (ճապոներեն՝ 神棚, բառացի՝ տախտակ կամիի համար), Սինտոիստական տնային սրբապատկերների դարակ կամ պահարան։ Կամիդանան տախտակ-պատվանդան է։ Տախտակի մեջտեղում դրվում է տայման (նվիրատվությունը), որը կարող է լինել բրինձ, սակե և սակակիի (սինտոյական սրբազան մատղաշ ծառ) ոստ։ Ընտանիքի անդամները ամեն առավոտ մեծարման արարողություն են կատարում այդ զոհասեղանի առջև, ծափ զարկելով ու խոր գլուխ տալով։ Երեկոյան տայմայի առջև մոմեր են վառում։