Կաղապար:Այսօր/Ապրիլի 16
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Ապրիլի 16
Հայաստանում նշվում է Ոստիկանության աշխատողի օրը։
- 1828 թ. – մահացել է Ֆրանցիսկո Գոյան, իսպանացի հայտնի նկարիչ (ծն. 1746 թ.)։
- 1844 թ. – ծնվել է Անատոլ Ֆրանսը, ֆրանսիացի գրող, զբաղվել և օժանդակել է Հայկական հարցին (մահ. 1924 թ.)։
- 1862 թ. – Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսայինները գրավեցին Նոր Օռլեանը։
- 1871 թ. – Բեռլինը հռչակվեց Գերմանական կայսրության մայրաքաղաք։
- 1889 թ. – ծնվել է Չարլի Չապլինը, անգլիացի հռչակավոր ռեժիսոր, դերասան, հսկայական ավանդ է ունեցել կինեմատոգրաֆիայի զարգացման գործում (մահ. 1977 թ.)։
- 1945 թ. – սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական տարածքի վերջին՝ Բեռլինի ճակատամարտը։
- 1947 թ. – ամերիկացի ֆինանսիստ և քաղաքական գործիչ Բեռնարդ Բարուքը շրջանառության մեջ մտցրեց «Սառը պատերազմ» տերմինը։
- 1994 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը նոր հարձակումների անցան։