Գտնվում է երկրի հյուսիսում՝ Նեղոսի դելտայի հարավային մասում՝ Էլ Գիզա մուհաֆազայից հյուսիս-արևելք, Սուեզի մուհաֆազայից արևմուտք և Կալյուբիայի ու Շարկիայի մուհաֆազաներից հարավ։ Այստեղ տեղակայված են պետական կառույցներ, միջազգային և խոշոր ընկերությունների և կազմակերպությունների գրասենյակները, ներառյալ Արաբական պետությունների լիգայիգլխադասային գրասենյակը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակը, բանկային հաստատություններ և այլն։ Կան մի շարք արդյունաբերական գոտիներ՝ Միսր էլ-Գեդիդա, Էլ Ուայլի, Մեդինատ Նասր։
Կահիրե մուհաֆազան չպետք է շփոթել Մեծ Կահիրե եզրույթի հետ` երեք նահանգների քաղաքային ագլոմերացիա (Կահիրե, Էլ Գիզա և Կալյուբիա), ինչպես նաև երկու նոր մուհավազաների` Հելուան և Հոկտեմբերի 6 (2011 թվականի ապրիլին այս երկու մուհաֆազաները չեղյալ են հայտարարվել։ Հելուանը վերադարձվել է Կահիրեի գերատեսչություն, իսկ Հոկտեմբերի 6-ը՝ Էլ Գիզա)։ Ագլոմերացիայի ընդհանուր բնակչությունը, ըստ որոշ գնահատականների, կարող է հասնել 20 միլիոն մարդու։