Jump to content

Ծաղկի լուսնի սպանողներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկի լուսնի սպանողներ
անգլ.՝ Killers of the Flower Moon և 𐓨𐓣͘𐓪͘𐓬𐓘 𐓡𐓧𐓘𐓮𐓤𐓘 𐓻𐓣͘𐓤𐓘 𐓲'𐓟𐓵𐓟
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, դրամա, դետեկտիվ ֆիլմ, գրքերի էկրանավորում, վեստեռն և քրեական ֆիլմ
ԹեմաOsage Indian murders?
ՀիմքԾաղկի լուսնի սպանողներ
Թվականմայիսի 20, 2023[1], հոկտեմբերի 6, 2023, հոկտեմբերի 18, 2023, հոկտեմբերի 19, 2023[2], հոկտեմբերի 20, 2023 և հոկտեմբերի 20, 2023[3]
Լեզուանգլերեն և Osage?
ՌեժիսորՄարտին Սկորսեզե[4]
ՊրոդյուսերՄարտին Սկորսեզե և Էմմա Թիլինջեր Քոսքոֆ
Սցենարի հեղինակԷրիկ Ռոթ
ԴերակատարներԼեոնարդո ԴիԿապրիո[4], Ռոբերտ Դե Նիրո[4], Ջեսի Փլեմոնս, Բրենդեն Ֆրեյզեր, Լիլի Գլադսթոուն, ՏանտուԿարդինալ, Թաթանքա Մինս և Cara Jade Myers?
ՕպերատորՌոդրիգո Պրիետո
ԵրաժշտությունՌոբի Ռոբերթսոն
ՄոնտաժԹելմա Շունմեյքեր
Պատմվածքի վայրՕկլահոմա[5]
Նկարահանման վայրՕկլահոմա
ԿինոընկերությունAppian Way Productions, Apple TV+ և Imperative Entertainment
Տևողություն206 րոպե[6][7][8]
Բյուջե200 000 000 $
Պաշտոնական կայքէջ
 Killers of the Flower Moon Վիքիպահեստում

«Ծաղկի լուսնի սպանողներ» (անգլ.՝ Killers of the Flower Moon), Մարտին Սկորսեզեի սպասվելիք թրիլլեր-վեստերն[9][10], որը հիմնած է Դևիդ Գրանի «Ծաղկի լուսնի սպանողներ։ Նավթ։ Փողեր։ Արյուն» գրքի վրա։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ռոբերտ Դե Նիրոն[11] և Լեոնարդո ԴիԿապրիոն[12]։ Այն դարձել է ռեժիսորի վեցերորդ համատեղ աշխատանքը ԴիԿապրիոյի հետ և տասերորդը՝ Դե Նիրոյի հետ (չհաշված «Լսումները» ֆիլմը)։

Համաձայն հրապարակված սինոփսիսին՝ ֆիլմը պատմելու է ՀԴԲ-ի՝ հնդկական Օսեյջեյ բնակավայրում 1920-ական թվականներին տեղի ունեցած հետաքննության մասին, որտեղ բացահայտվել է նավթի հանքատեղ, ինչի արդյունքում հարստացել են տեղի բնակիչները և, ավելի ուշ, մահացել։ ՀԴԲ-ն այնտեղ գործակալներ է ուղարկում՝ սպանությունները բացահայտելու նպատակով[13]։

Ռոբերտ Դե Նիրո՝ Ուիլյամ Հեյլ Լեոնարդո Դիկապրիո՝ Էրնեստ Բերքհարթ

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները պլանավորվել են սկսել 2020 թվականի մարտին[14], իսկ բյուջեն պետք է լիներ մոտ 200 միլիոն դոլար։ Նման հսկա բյուջեն Paramount Pictures կինոընկերությունը հրաժարվել է տրամադրել՝ վախենալով ձախողվել վարձույթում[15]։ Paramount-ը շատ դժգոհ է եղել Սկորսեզեի և ԴիԿապրիոյի սցենարական ուղղումներով։ Ի սկզբանե ԴիԿապրիոն պետք է կատարեր ՀԴԲ գործակալ Թոմ Ուայթի դերը, որը հետաքննում է գործը։ Սակայն, ավելի ուշ որոշվել է, որ նա կատարելու է Ուիլյամ Հեյլի (Ռոբերտ Դե Նիրո) եղբորորդու՝ Էրնեստ Բերքհարթի դերը։ Այդ, ինչպես նաև COVID-19 համավարակի պատճառով, նկարահանումները տեղափոխվել են 2021 թվականի փետրվար[16]։

2020 թվականի ապրիլին Մարտին Սկորսեզեն բանակցություններ է սկսել Նեթֆլիքս, Apple TV+, Universal Pictures և Metro-Goldwyn-Mayer ընկերությունների հետ՝ կինոնկարի ֆինանսավորման և տեղայնացման համար[17]։ Ավելի ուշ հայտարարվել է, որ Apple TV+ հարթակը զբաղվելու է նախագծի ֆինանսավորմամբ, իսկ Paramount Pictures-ը՝ տեղայնացմամբ[18]։ Ֆիլմի ստեղծողները մտադիր են վարձել բազմաթիվ բնիկ ամերիկացիների, ներառյալ «արհեստավորների, խոհարարների, թարգմանիչների, տանտերերի, հողատերերի» և այլն, ինչպես նաև մտադիր են նկարահանել կինոնկարը Օկլահոմա նահանգի Օսեյջ շրջանի օսեյջ ցեղի պատմական վայրերում, որտեղ տեղի են ունենում գրքի գործողությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.festival-cannes.com/en/press/press-releases/killers-of-the-flower-moon-by-martin-scorsese-at-the-76th-festival-de-cannes/
  2. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  3. https://www.vg.no/rampelys/film/i/mQ2omp/filmanmeldelse-killers-of-the-flower-moon-ondt-blod-i-amerika
  4. 4,0 4,1 4,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. Rivista del cinematografo (իտալ.)Fondazione Ente dello Spettacolo, 1928. — ISSN 0035-5879
  6. Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  7. comingsoon.it (իտալ.) — 1999.
  8. FilmAffinity — 2002.
  9. Martin Scorsese expected to begin filming ‘Killers of the Flower Moon’ in March: report
  10. Scorsese, DiCaprio’s ‘Flower Moon’ Eyes March 2020 Start, Tone Still Being Worked Out
  11. Robert De Niro and Martin Scorsese team up again on 'Osage murders' film
  12. Robert De Niro Negotiating To Re-Team With Martin Scorsese & Leonardo DiCaprio In ‘Killers Of The Flower Moon’
  13. Убийцы лунного цветка
  14. «Мартин Скорсезе приступит к съемкам нового фильма с ДиКаприо ближайшей весной — Новости на КиноПоиске» (ռուսերեն). КиноПоиск. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  15. «Новый фильм Мартина Скорсезе может выйти на Apple или Netflix — Новости на КиноПоиске» (ռուսերեն). КиноПоиск. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  16. Zack Sharf (2020 թ․ օգոստոսի 7). «Osage Nation Prepares for Scorsese's $200 Million 'Flower Moon' to Film in February 2021». IndieWire (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  17. «WSJ: Мартин Скорсезе ведёт переговоры c Netflix и Apple о продюсировании и дистрибуции фильма с Леонардо Ди Каприо». DTF (ռուսերեն). ИД «Комитет». 2020 թ․ ապրիլի 10. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  18. Mike Fleming Jr (2020 թ․ մայիսի 27). «Apple To Team With Paramount On Scorsese-DiCaprio-De Niro Drama 'Killers Of The Flower Moon'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկի լուսնի սպանողներ (ֆիլմ)» հոդվածին։