Խուան Ալբերտո Սկյաֆինո
Խուան Ալբերտո Սկյաֆինո իտալ.՝ Juan Alberto Schiaffino | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 28, 1925[1][2][3] | |||||||||||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | |||||||||||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 13, 2002[4][3] (77 տարեկան) | |||||||||||
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | |||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 69 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խուան Ալբերտո Սկյաֆինո (իսպ.՝ և իտալ.՝ Juan Alberto Schiaffinoհուլիսի 28, 1925[1][2][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - նոյեմբերի 13, 2002[4][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, խաղացել է հարձակվողի և կիսապաշտպանի դիրքերում։ 1950 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն Ուրուգվայի հավաքականի կազմում։ Բոլոր ժամանակների Ուրուգվայի մեծագույն ֆուտբոլիստը[5][6]։ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակից հետո Սկյաֆինոն տեղափոխվել է Իտալիա, որտեղ ստացել է Իտալիայի քաղաքացիություն և հանդես է եկել այդ երկրի հավաքականում[7][8][9][10][11]։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ, այդ թվում գլխավորել է Ուրուգվայի հավաքականը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանդես է եկել «Պենյառոլ» (1943-1954), «Միլան» (1954-1960), «Ռոմա» (1960-1962) ակումբներում։ Իտալիական Սերիա Ա-ում անցկացրել է 188 խաղ՝ խփելով 50 գոլ
- Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցել է 25 խաղի և խփել 11 գոլ։
- Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 4 խաղ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուան Ալբերտո Սկյաֆինոն ծնվել է իտալացի էմիգրանտների ընտանիքում։ Պատանեկան տարիքից հանդես է եկել ինսայդի դերում, ինչին նպաստել է խաղացողի բավականին փխրուն մարմնակազմվածքը։ Սակայն «Փոքրիկ մաեստրոն», ինչպես անվանել են խաղացողին «Պենյառոլի» կազմում հայտնվելուց հետո, միշտ սիրել է միանալ սուր հարձակումներին և հարձակվողներին կատարված հիանալի փոխանցումներից բացի, միշտ շատ գոլեր է խփել։
Արդեն 20 տարեկանում Սկյաֆինոն դարձել է Ուրուգվայի առաջնության լավագույն ռմբարկուն։ 1946 թվականից սկսել է հանդես գալ Ուրուգվայի հավաքականում։ 1949 թվականին Սկյաֆինոն ուշադրության է արժանացել միջազգային մակարդակում, երբ Սան Պաուլոում ուրուգվայցիները 4:3 հաշվով գերազանց հաղթանակ են տարել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ։ Նույն թվականին «Պենյառոլը» հաղթել է երկրի առաջնությունում՝ չպարտվելով ոչ մի մրցավեճում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9e/URU-BRE_1950-final-CM.png/220px-URU-BRE_1950-final-CM.png)
1950 թվականի աշխարհի առաջնությունում հավաքականի կորիզը կազմել են «Պենյարոլի» ֆուտբոլիստները, չնայած Սկյաֆինոն չէր համարվում թիմի անվերապահ առաջատարն առաջնության սկսվելուց առաջ։ Սակայն Բոլիվիայի հավաքականի դեմ առաջին խաղը փոխել է իրավիճակը։ Խմբային մրցաշարի միակ խաղում ուրուգվայցիները 8:0 հաշվով հաղթել են ուրուգվայցիներին։ Չնայած ՖԻՖԱ-ի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սկյաֆինոն դուբլի հեղինակ է դարձել, իսկ հեթ-տրիկի հեղինակ է դարձել Օմար Միգեսը, ուրուգվայցիների խփած գոլերում նրա դերն այնքան մեծ էր, որ մի քանի տասնամյակ անց վիճակագրական որոշ աղբյուրներում նրա հաշվին նշված էր 4 կամ նույնիսկ 5 գոլ։ «Սելեստեն» դուրս է եկել եզրափակիչ խումբ, որտեղ առաջին երկու խաղերում մրցել է Շվեդիայի և Իսպանիայի հետ։ Իսկ վճռորոշ հանդիպումն անցկացվել է Մարականասոում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/38/Urug1950.jpg/300px-Urug1950.jpg)
Այդ խաղում Սկյաֆինոն դարձել է հերոս՝ հավասարեցնելով հաշիվը։ Արդյունքում Ուրուգվայը ֆանտաստիկ խաղում հաղթել է Բրազիլիային և երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն։
Աշխարհի հաջորդ առաջնությունում Սկյաֆինոն կրկին փայլել է, թեև Ուրուգվայը զգաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ կիսաեզրափակիչում զիջելով Ավստրիային, իսկ 3-րդ տեղի համար խաղում պարտվելով Հունգարիային։ Առաջնությունից հետո «Միլանը» նրան գնել է «Պենյառոլից» ռեկորդային գումարով (72 հազար ֆունտ ստերլինգ)։ «Միլանի» հետ Սկյաֆինոն բազմիցս դարձել է Իտալիայի չեմպիոն, հասել է 1958 թվականի Չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչ։ Սակայն, չնայած ուրուգվայցու գերազանց անհատական գոլին, «Միլանն», այնուամենայնիվ, 2:3 հաշվով պարտվել է «Ռեալին»։
Իր կարիերան Սկյաֆինոն ավարտել է իտալական «Ռոմայում», ընդ որում՝ այն ավարտել է բարձր նոտայով՝ նրա հետ նվաճելով Տոնավաճառների գավաթը։
Տիտղոսներ և ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրուգվայի չեմպիոն (6) – 1944, 1945, 1949, 1951, 1953, 1954
Իտալիայի չեմպիոն (3) – 1954/55, 1956/57, 1958/59
- Տոնավաճառների ավաթի դափնկեիր – 1960/61
- Լատինական գավաթի դափնեկիր (1) -1956
- Աշխարհի չեմպիոն (1) – 1950
- Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի մասնակից – 1954
Տարվա ֆուտբոլիստ Ուրուգվայում (2) – 1949, 1950
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.national-football-teams.com/player/18387/Juan_Alberto_Schiaffino.html
- ↑ «Некролог». Коммерсантъ № 207 (2576). 2002 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ World Soccer-ի վարկածով
- ↑ «Schiaffino Juan Alberto» (Italian). Enciclopedia del Calcio. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://www.xtratime.org/forum/showthread.php?t=246965
- ↑ Sebastiano Vernazza (2002 թ․ նոյեմբերի 14). «Addio geniale Schiaffino» (Italian). La Gazzetta dello Sport. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Fabio Bianchi; Gaetano Imparato; Alberto Cerruti (2002 թ․ նոյեմբերի 14). «"Aveva il senso della squadra"» (Italian). La Gazzetta dello Sport. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Juan Alberto SCHIAFFINO» (Italian). www.magliarossonera.it. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Игорь Астраханский (2000 թ․ հուլիսի 11). «Две родины, две сборные» (ռուսերեն). Советский спорт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Ալբերտո Սկյաֆինո» հոդվածին։ |
|
- Հուլիսի 28 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Մոնտեվիդեո քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 13 մահեր
- 2002 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Պենյարոլի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ