Jump to content

Խորխե Սամպաոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորխե Սամպաոլի
Jorge Luis Sampaoli
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Մականուն Պրոֆեսոր
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1960(1960-03-13) (64 տարեկան)
Ծննդավայր Սանտա Ֆե, Արգենտինա
Հասակ 172
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Արգենտինա
Պատանեկան կարիերա
Ակումբ
1977—1979 Արգենտինա]Նյուելս Օլդ Բոյս
Մարզչական կարիերա
1994—1995 Արգենտինա Ալումի (Կասիլդա)
1996 Արգենտինա Բելգրանո (Արեկիտո)
1996—1997 Արգենտինա Արգենտինա (Ռոսարիո)
1997 Արգենտինա Ալումնի (Կասիլդա)
1998 Արգենտինա Բելգրանո (Արեկիտո)
1998—2000 Արգենտինա Ապրենդիչես Կասիդենսես
2000 Արգենտինա Արգենտինա (Ռոսարիո)
2001 Արգենտինա Ալումնի (Կասիլդա)
2002 Պերու Խուան Աուրիչ
2003 Պերու Սպորտ Բոյս
2004—2006 Պերու Կորոնել Բոլոնեսի
2007 Պերու Սպորտինգ Կրիստալ
2008—2009 Չիլի Օ’Հիգինս
2010 Էկվադոր Էմելեկ
2011—2012 Չիլի Ունիվերսիդադ դե Չիլի
2012—2016 Չիլի Չիլի
2016—2017 Իսպանիա Սևիլյա
2017—ն.ժ Արգենտինա Արգենտինա

Խորխե Սամպաոլի (իսպ.՝ Jorge Luis Sampaoli; մարտի 13, 1960(1960-03-13), Casilda, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլային մարզիչ, առավել հայտնի է որպես իսպանական «Սևիլյայի» և Չիլիի ազգային հավաքականի մարզիչ։ Ներկայումս Արգենտինայի ազգային հավաքականի մարզիչն է։ Վնասվածք ստանալուց հետո սովորել է գեներալ Էստանիսլաո Լոպեսի անվան դպրոցում և ստացել պրոֆեսորի աստիճան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամպաոլին պրոֆեսիոնալ մակարդակի ֆուտբոլ չի խաղացել։ Ֆուտբոլիստի կարիերային խանգարել է վնասվածքը, որը ստացել էր երիտասարդ ժամանակ, երբ հանդես էր գալիս «Նյուելս Օլդ Բոյս» երիտասարդական դպրոցում։ Այս դեպքից հետո Սամպաոլին ստացավ պրոֆեսիոնյալ կրթություն Էստանիսլաո Լոպեսի անվան դպրոցում՝ ձեռք բերելով պրոֆեսորի աստիճան։

2002 թվականին Սամպաոլին սկսեց մարզչական կարիերան բարձր մակարդակի վրա։ Առաջիկա 7 տարին աշխատեց Պերուում։ 2004 թվականին տեղափոխվեց «Կորոնել Բոլոնեսի» և առաջին անգամ մասնակցեց միջազգային՝ Հարավային Ամերիկայի մրցաշարին։ Թիմը կայուն ելույթ է ունեցել նաև հաջորդ մրցաշրջանում, իսկ 2007 թվականին, Սամպաոլի հեռանալուց հետո, թիմը դարձել է փոխչեմպիոն։ Այդ ժամանակ Խորխեն ղեկավարում էր առավել հայտնի՝ «Սպորտինգ Կրիստալ» ֆուտբոլային ակումբը։

2008-2009 թվականներին աշխատել է Չիլիի «Օ'Հիգինսե» ֆուտբոլային ակումբում, իսկ 2010 թվականին տեղափոխվել Էկվադորի «Էմելեկ» ակումբ, որտեղ դարձել է Էկվադորի առաջնության փոխչեմպիոն։

2011 թվականին Սամպաոլին գլխավորել է «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբը՝ փոխարինելով ուրուգվայցի Խերնարդո Պելուսոյին, վերջինս տեղափոխվել էր Ասունսյոնի «Օլիմպիա» ակումբ։ Այս մրցաշրջանը դարձավ հաղթական արգենտինացի մարզչի և թիմի համար։ «Կապույտները» Չիլիի առաջնությունում գրավեցին առաջին հորիզոնականը։ Տարվա երկրորդ կեսը իսկապես շոկային էր, թե՛ մարզչի, թե՛ ակումբի ֆուտբոլիստների համար, քանզի թիմը կարողացավ դառնալ Հարավային Ամերիկայի չեմպիոն։ Եզրափակչում Խորխեի թիմի ֆուտբոլիստները վստահ հաղթանակ տարան ժամանակի և տեղի հզոր ակումբներից՝ Էկվադորի Կիտո ֆուտբոլային ակումբի նկատմամբ։

2012 թվականին Խորխեն գլխավորեց Չիլիի ազգային հավաքականը, և մեկնեց թիմի հետ մասնակցելու Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությանը (1/8 եզրափաչկում Չիլիի ազգային հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Բրազիլիայի ընտրանուն), սակայն 2015 թվականի Ամերիկայի գավաթի խաղերում Խորխեի թիմը փայլուն հանդես եկավ և դարձավ չեմպիոն։

2016 թվականի ամռանը Խորխեն տեղափոխվեց Եվրոպա՝ գլխավորելու իսպանական «Սևիլյա» ֆուտբոլային ակումբը։ Թիմի հետ նա լավ արդյունքներ ցույց տվեց՝ գրավելով 4-րդ հորիզոնականը Լա Լիգայում, կարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ փուլ, սակայն Խորխեն թողեց Իսպանիան և վերադարձավ Հարավային Ամերիկա՝ Արգենտինա՝ գլխավորելու ազգային հավաքականը։ 2018 թվականի Ռուսաստանի աշխարհի առաջնությունում Արգենտինայի մարզիչը հենց Խորխեն էր։ Այս առաջնությունում մարզիչը չկարողացավ ցույց տալ այն ինչ կարող էր, սակայն թիմը ելույթ ունեցավ շատ լավ՝ դուրս գալով փլեյ օֆֆ փուլ։ 1/8 եզրափակչում Արգենտինայի մրցակիցը Ֆրանսիան էր։ Խաղը ավարտվեց 4:3 հաշվով հօգուտ Ֆրանսիայի ընտրանու։

Մասնագետները նշում են Սամպաոլիի հեղափոխական մարտավարությունը, որը նա կիրառել էր «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբում։ Կիսապաշտպանությունը շեղանկյան տեսք ուներ, հարձակման գծում խաղում էին միանգամից երեք ֆուտբոլիստ, որոնիցի երկուսը օգնում էին առավել առջևում գտնվող հարձակվողին գոլի հեղինակ դառնալ։ 2011 թվականին թիմը հենց այս մարտավարությամբ մասնակցեց Հարավային Ամերիկայի գավաթի խաղերին։ Խորխեն խաղում էր 3 պաշտպանով, սակայն հզորագույն հարձակմամբ[1]։ Նրա մարտավարությունը հաջողություն բերեց. թիմը դարձավ չեմպիոն՝ 12 խաղում բաց թողնելով ընդամենը 2 գնդակ։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլի Ունիվերսիդադ դե Չիլի

  • Չիլիի Չեմպիոն։ (3) 2011, 2011, 2012
  • Չիլիի գավաթի հաղթող։ (1) 2012/13 (постфактум)
  • Հարավային Ամերիկայի գավաթակիր։ (1) 2011

Չիլի Չիլիի ազգային հավաքական

  • Ամերիկայի գավաթի հաղթող։ 2015
  • Չիլիի լավագույն մարզիչ՝ El Gráfico Chile (1): 2011.
  • Չիլիի լավագույն մարզիչ՝ ANFP (1)[2]: 2011.
  • Հարավային Ամերիկայի տարվա մարզիչ (1)։ 2015[3].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Jorge Sampaoli El "Revolucionario"» (իսպաներեն). Zoom Deportivo Chile — Видео сюжета о Сампаоли на YouTube. декабрь 2011. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  2. Национальная ассоциация профессионального футбола
  3. «Карлос Санчес признан игроком года в Южной Америке, Сампаоли — лучшим тренером».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորխե Սամպաոլի» հոդվածին։