Խոսե դե Սալամանկա
Խոսե դե Սալամանկա իսպ.՝ José de Salamanca, 1st Count of los Llanos | |
Կուսակցություն՝ | Moderate Party? |
---|---|
Կրթություն՝ | Գրանադայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ձեռնարկատեր |
Ծննդյան օր | մայիսի 23, 1811[1][2] |
Ծննդավայր | Մալագա, Անդալուզիա, Իսպանիա |
Վախճանի օր | հունվարի 21, 1883[1][3] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա |
Թաղված | Մադրիդի Սուրբ Իսադորի անվան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ José de Salamanca y Mayol |
Խոսե դե Սալամանկա, (իսպ.՝ José de Salamanca y Mayol, մայիսի 23, 1811[1][2], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա - հունվարի 21, 1883[1][3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ազնվական, քաղաքական գործիչ, գործարար։ Եղել է Իսպանիայի ֆինանսների նախարար, և կարճ ժամկետով, դե ֆակտո, 1847 թվականին եղել է վարչապետ[4]։
Հայտնի է եղել է Իսպանիայի Իզաբելա II թագուհու գահակալման օրոք, պատասխանատու է եղել Մադրիդ քաղաքի ընդարձակման համար։ Մադրիդի Սալամանկա շրջանը կոչվում է նրա անունով[5]։ Նրա արկածախնդիր կյանքը լի է եղել վայրիվերումներով[4][5]։ Որպես գործարար՝ ձեռնարկել է մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ ձևավորվել է ժամանակակից Իսպանիան. երկաթուղիներ, վարչական շրջանների կառուցում, բանկային ներդրումներ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1828 թվականին ավարտել է Գրանադայի Սան Բարտոլոմե և Սանտիագո իրավունքի և փիլիսոփայության քոլեջը։ Գրանադայում նա առաջին անգամ հանդիպում է Ֆերդինանդ VII-ի բացարձակ ռեժիմի դեմ հանդես եկողներին, այդ թվում և Մարինա դե Պինեդա Մունյոսին[4][5]։ Կարճ ժամանակ անց, երբ նա վերադառնում է իր հայրենի Մալագա, լիբերալ գեներալ Խոսե Մարիա Տոռիխոսը ձերբակալվում է պետական հեղաշրջման համար։ Սալամանկան հավանաբար ներգրավված է լինում հեղաշրջման մեջ[6]։ Նա մեկնում է Մադրիդ Տոռիխոսի համար ներողություն խնդրելու[7]։ Նրա հեղափոխական եռանդը որոշ ժամանակ հանդարտվում է, և նա, ի շնորհիվ հոր Սեա Բերմուդեսի հետ բարեկամական կապերի, ով նախարարների խորհրդի նախագահ էր (վարչապետը), 1833 թվականին Սալամանկան նշանակվում է Ալիկանտե համայնքի Մոնովար քաղաքի քաղաքապետ[4]։ 1837 թվականի նոր պրոգրեսիվ սահմանադրությունից հետո Սալամանկան դառնում է Մալագայի փոխքաղաքապետ։ Պաշտոնավարելու համար նա տեղափոխվում է Մադրիդ[4]։
Կարճ ժամկետով նա դառնում է Մադրիդի առաջին ատյանի դատավոր, 1839 թվականին պաշտոնապես ձեռք է բերում աղի մենաշնորհ, սկսում ներդրումներ անել ֆոնդային բորսայում։ 1847 թվականի մարտի 28-ին Խոակին Ֆրանցիսկո Պաչեկոյի կառավարությունում նա նշանակվում է Իսպանիայի ֆինանսների նախարար[4], երբ հոկտեմբերին կառավարությունը ցրվում է, նա կարճ ժամկետով «դե ֆակտո» դառնում է վարչապետ, սակայն երբ կառավարությունը բացահայտում է նրա ենթադրյալ ֆինանսական խախտումները, նրան փոխարինում է Ֆլորենսիո Գարսիա Գոյենան[4]։ Մինչև 1849 թվականը Սամալկանը աքսորվում է Ֆրանսիա։
Սալամանկան հիմնադրել է Իզաբելա II բանկը (1844) և Կադիսի բանկը (1846)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Vela C. Salamanca (y Mayol), José, Marqués de // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T075266
- ↑ 2,0 2,1 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 José María Salamanca Mayol (1811–1883) (Marqués de Salamanca), Base documental d'Història Contemporània de Catalunya. Retrieved 2010-03-03.
- ↑ 5,0 5,1 5,2 Luis Enrique Otero Carvajal, La Alta Burguesia de los Negocios y sus Palacios en el Madrid en el XIX, Departamento de Historia Contemporánea, Universidad Complutense de Madrid. Retrieved 2010-03-06.
- ↑ 6,0 6,1 6,2 José de Salamanca y Mayol, Biografías y Vidas, retrieved 2010-03-06.
- ↑ 1831: Expedición a Málaga, Asociación Histórico-Cultural Torrijos 1831 de Alhaurín de la Torre, Málaga. Retrieved 2010-03-06.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hernández Girbal, F.: José de Salamanca, marqués de Salamanca: el Montecristo español. Ediciones Lira, Madrid, 1963.
- Lacomba, Juan Antonio, Málaga: Personajes en su historia. Ed. Arguval, Málaga, 1986.
- Zavala, José María, «María Cristina de Borbón, en la picota». La Aventura de la Historia, nº 91. Arlanza ediciones S.A., 2006.
- Rico, Eduardo G., Yo, José de Salamanca, el «Gran Bribón». Ed. Planeta, Barcelona, 1994.
- Torrente Fortuño, José Antonio, Salamanca, bolsista romántico. Ed. Taurus, Madrid, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե դե Սալամանկա» հոդվածին։ |
|