Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խիկար Հակոբի Բարսեղյան (հունիսի 7 , 1918 (1918-06-07 ) [ 1] , Շինուհայր , Հայաստան [ 1] - հունվարի 11 , 1996 (1996-01-11 ) կամ 1996 [ 2] , Երևան , Հայաստան ), պատմաբան, լրագրող, պատմական գիտությունների դոկտոր (1964 ), պրոֆեսոր (1966 ), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1987 )[ 3] [ 4] ։ ՀամԿ(բ)Կ անդամ (1940 թվականից)։
Ծնվել է 1918 թվականի հունիսի 7-ին Շինուհայր գյուղում։ 1937 թվականին ավարտել է հայրենի գյուղի դպրոցը և ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը , որն էլ ավարտել է 1941 թվականին։ 1941-1944 թվականներին խորհրդային բանակի շարքերում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին , եղել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում[ 5] ։ 1944-1953 թվականներին աշխատել է «Խորհրդային Հայաստան» , «Բանվոր» (Լենինական) թերթերում ՀԿԿ Կենտկոմում, 1958-1961 թվականներին՝ ՄԼԻ հայկական մասնաճյուղում, սկզբում՝ որպես փոխտնօրեն, ապա տնօրեն, 1961-1967 թվականներին ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում ։ 1967-1970 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության տնօրեն։ 1970 թվականից աշխատել է որպես ՀԽՍՀ ԳԱ նախագահությանն առընթեր հասարակական գիտական ինֆորմացիայի կենտրոնի տնօրեն։ 1948 թվականից դասավանդել է Երևանի բուհերում։ Խիկար Բարսեղյանը երկար տարիներ եղել է «Գիտելիք» կամավոր հասարակական կազմակերպության փոխնախագահը[ 6] [ 7] ։
Մահացել է 1996 թվականի հունվարի 10-ին՝ Երևանում[ 8] ։
«1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
Ժողովուրդների բարեկամության շքանշան
«Մարտական ծառայությունների» մեդալ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ
«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ
Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
«1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
«1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
«1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
«1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
«ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
«ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
«ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
Բոլշևիկյան հայ պարբերական մամուլի պատմություն. 1900-1920, Ե., 1956:
Մարքսիզմի տարածումը Հայաստանում, գիրք 1-2, Ե., 1967-75:
Ստեփան Շահումյան։ Կյանքի և գործունեության վավերագրական տարեգրություն (1878-1918), Ե., 1968:
«Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկը հայ մատենագրության համակարգի մեջ, 1973։
Էջեր Ջ. Գ. Բայրոնի հասարակական-քաղաքական գործունեությունից, 1974։
История армянской экономической мысли: Рефераты, 1975.
Կրակների միջով (Հայ ժողովրդի մասնակցությունը 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին), Ե., 1982[ 9] :
Восточная Анатолия и урарты: [Кн. турец. археолога Афифа Эрзена], 1983.
Այսպես ապրեցին։ Հայաստան, 1985, 432 էջ[ 10] ։
Հայ անդրանիկ պարբերականը։ «Ազդարար», 1994։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ «Zarkfoundation - Խիկար Բարսեղյան» . zarkfoundation.com .
↑ «Кто из преподавателей родился 7 июня - 33 человека» . xn----htbmfiobpnc5m.xn--p1ai (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին .
↑ «Портал о Фронтовиках» . www.pobeda1945.su . Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին .
↑ «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005:
↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ. 1:
↑ «Барсегян, Хикар Акопович — Энциклопедия Коммунист.Ru» . kommynist.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին .(չաշխատող հղում)
↑ Բարսեղյան, Խիկար Հակոբի (1982). Կրակների միջով . Հայաստան.
↑ Բարսեղյան, Խիկար Հակոբի (1985). Այսպես ապրեցին . Հայաստան.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 337 )։