Լոֆտուս Ռոուդ
Տեսակ | բազմաֆունկցիոնալ մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ և ռեգբի 15 |
Տեղագրություն | Լոնդոն, Անգլիա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 1904 |
Կառուցված | 1904 |
Բացված | 1904 |
Սեփականատեր | Քուինս Պարկ Ռեյնջերս |
Տարողություն | 18 439 |
Տնային թիմ | Քուինս Պարկ Ռեյնջերս |
Դաշտի չափսեր | 102,4 x 66 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն[1] |
Loftus Road Վիքիպահեստում |
«Լոֆտուս Ռոուդ» (անգլ.՝ Loftus Road)-ֆուտբոլային մարզադաշտ Լոնդոնի Շեպերդս Բուշում։ Համարվում է անգլիական ակումբ` Քուինս Պարկ Ռեյնջերսի գլխավոր մարզադաշտը։ Մարզադաշտը տեղավորում է մոտ 20.000 հանդիսատես։ Մարզադաշտի չորս տրիբունաներից յուրաքանչյուրը ունի իր անունը. Լոֆտուս Ռոուդ Էնդ(Loftus Road End, կրճատ Loft), Էլլերսլի Ռոուդ տրիբունա (Ellerslie Road Stand),Սաութ Աֆրիկա Ռոուդ տրիբունա (South Africa Road Stand) և Սքուլ Էնդ(School End): Սքուլ Էնդը տեղավորում է հյուրընկալ թիմի երկրպագուներին։ 2002-2004 թվականներին մարզադաշտում անցկացվել էր նաև «Ֆուլհեմ» լոնդոնյան ակումբի տնային խաղերը։
Քուինս Պարկ Ռեյնջերս-ը նախատեսում է կառուցել նոր մարզադաշտ 40.000 հանդիսատես տարողությամբ անընդհատ վերակառուցելու պատճառով և ավելացնել «Լոֆտուս Ռոուդ»-ի տարողությունը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը բացվել է 1904 թվականի աշնանը։ Սկզբում այնտեղ հանդես էր գալիս սիրողական ֆուտբոլային ակումբ «Շեպերդս Բուշ»-ը, որը դադարեց գոյություն ունենալ «Առաջին համաշխարհային պատերազմ»ից հետո:«Քուինս Պարկ Ռեյնջերս»-ը տեղափոխվեց «Լոֆտուս Ռոուդ» 1917 թվականին։ 1953 թվականին մարզադաշտում անցկացվեց առաջին հանդիպումը լուսարձակների ներքո։ 1966 թվականի ամռանը մարզադաշտում տեղադրվեցին ավելի բարձր լուսարձակներ։ 1981 թվականին լուսարձակները կրկին փոխվեցին և դրանք մինչ այժմ օգտագործում են մարզադաշտում։ Մարզադաշտի ռեկորդային մասնակցությունը արձանագրվել է 1974 թվականի ապրիլի 27-ին «Լիդս Յունայթեդ» հետ խաղում` 35.353 հանդիսատես։
Տրիբունաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաութ Աֆրիկա Ռոուդ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սաութ Աֆրիկա Ռոուդ» (South Africa Road) տրիբունան համարվում է ամենահզորը մարզադաշտում։ Այն բաղկացած է երկու հարկաշարքերից։ Ստորին հարկաշարքի վրա տեղակայված է «Պեդոքս» (անգլ.՝ The Paddocks) գոտի։ Ստորին հարկաշարք «Պեդոքս»-ը և վերևի հարկաշարքը բաժանված են բաժանարար մասերով։ Հենց այդ տրիբունայում կա թունել խաղացողների ելքի համար,հանդերձարաններ, գրասենյակներ, ակումբային խանութ, սրահ մամուլի ասուլիսի համար։ «Պեդոքս»-ի տոմսերը ամենաէժանն են մարզադաշտում,բայց «Սաութ Աֆրիկա Ռոուդ»-ի վերին հարկաշարքը ամենաթանկն է։
Լոֆտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոֆտուս Ռոուդ Էնդ (Loftus Road End, կրճատ Loft) կամ պարզապես «Լոֆտ»(The Loft)` երկհարկանի տրիբունա,կառուցվել է 1981 թվականին դարպասի երևում։ Այնտեղ ավանդաբար հավաքվում են սեզոնային տոմսերի սեփականատերերը և Քուինս Պարկ Ռեյնջերս-ի այլ հավատարիմ երկրպագուներ։ Այդ տրիբունան զբաղեցնում է երրորդ տեղը ըստ արժեքի։ Խաղի երկրորդ խաղակեսուին տրիբունայից կարող եք հետևել Քուինս Պարկ Ռեյնջերս թմի գրոհներին։ Այդ տրիբունայում կան ոստիկանական արկղեր,բար երկրպագուների համար, որը կոչվում է «The Blue and White Bar»:Այդ տրիբունայում նաև տեղակայված է նոր գունավոր պաստառ, տեղադրվել է 2008 թվականի ամռանը վերին և ստորին հարկաշարքերի միջև։
Էլլերսլի Ռոուդ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էլլերսլի Ռոուդ»(Ellerslie Road stand) տրիբունան կառուցվել է 1972 թվականին։ Նրա անունը մշտապես փոփոխվել է ֆուտբոլի ակումբի հովանավորների կողմից, սակայն երկրպագուների շրջանում այն հայտնի է «Էլլերսլի Ռոուդ»։ Տրիբունան բաղկացած է մեկ հարկաշարքից և համարվում է ամենացածրը մարզադաշտում։ Նաև միակ տրիբունան է, որ ներկված չե սպիտակ և կապույտ գույներով.դրա փոխարեն կապույտ ֆոնի վրա սպիտակ տառերով գրված է QPR (ակումբի կրճատ անունը)։ Այդ տրիբունայում, ինչպես «Լոֆտ»-ում, հավաքվում են ակումբի հավատարիմ երկրպագուները,թիմին աջակցելով երգերով և բղավոցներով։ Տրիբունան հայտնի է շատ երկրպագուներով, դաշտի լավ տեսարանի և հատուկ մթնոլորտի պատճառով։ Այդ տրիբունայի տոմսերը գնով զբաղեցնում են երկրորդ տեղը։ Նաև այդ տրիբունայում տեղակայված են ֆուտբոլային մեկնաբանների խցիկները և հեռուստատեսային տեսախցիկները։
Սքուլ Էնդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան տրիբունա «Լոֆտուս Ռոուդ»-ը հայտնի է «Սքուլ Էնդ» (School End) անունով:Այն կառուցվել է 1980 թվականին։ Արտաքին տեսքով տրիբունան «Լոֆտ»-ի հակառակ պատճեն է։ Այդ տրիբունայի վերին հարկաշարքի վրա տեղավորվում են հյուրընկալ թիմի երկրպագուները. մեծ աժիոտաժի դեպքում, հյուրընկալ երկրպագուները կարող են տեղավորվել նաև ցածր հարկաշարքում։ Այդ տրիբունայի տանիքի, վերին հարկաշարքի վերևում, 2008 թվականին տեղադրվել է մեծ էկրան , որը ցուցադրում է խաղի հիմնական պահերը, ինչպես նաև գովազդային հայտարարություններ։ Նաև տրիբունայի վերին և ստորին հարկաշարքերի միջև տեղակայված է գունային ցուցատախտակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.premierleague.com/clubs/17/Queens-Park-Rangers/stadium
- ↑ ««Куинз Парк Рейнджерс» строит новый стадион — allstadium.org». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Лофтус Роуд»(անգլ.) на официальном сайте QPR
- «Лофтус Роуд»(անգլ.) на StadiumGuide.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոֆտուս Ռոուդ» հոդվածին։ |
|