Jump to content

Լույս Ռուսաստանի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լույս Ռուսաստանի վրա
ռուս.՝ Свет над Россией
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպրոպագանդիստական ֆիլմ և պատմական ֆիլմ
ԹեմաGOELRO?
ՀիմքKremlin Chimes?
Թվական1947
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Յուտկևիչ
Սցենարի հեղինակՆիկոլայ Պոգոդին
ԴերակատարներՄիխայիլ Գելովանի, Նիկոլայ Կոլեսնիկով, Վասիլի Մարկով, Նիկոլայ Օխլոպկով, Կիրա Գոլովկո, Նիկոլայ Կրյուչկով, Բենիամին Զուսկին, Բորիս Լիվանով, Սերգեյ Ցենին, Վասիլի Վանին, Բորիս Տոլմազով, Վլադիմիր Մարև, Սերգեյ Ֆիլիպով, Մարիա Յարոցկայա, Լիդիա Սուխարևսկայա, Ելենա Տյապկինա, Ռոստիսլավ Պլյատ և Բորիս Օլենին-Գիրշման
ՕպերատորՄարկ Մագիդսոն
ԵրաժշտությունԱրամ Խաչատրյան
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն68 րոպե

«Լույս Ռուսաստանի վրա» (ռուս.՝ «Свет над Россией»), խորհրդային գեղարվեստական պատմահեղափոխական, քարոզչական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը[1][2][3][4] 1947 թվականինի «Մոսֆիլմ» կինոստուդիայում։

Ֆիլմը վարձույթում չի հայտնվել[5]։

Ֆիլմը նկարահանվել է Նիկոլայ Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» պիեսի մոտիվներով։

Ֆիլմը կառուցվել է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության մասնակից նավաստի Ալեքսանդր Ռիբակովի հիշողությունների վրա, որը հսկել է Վ. Ի. Լենինին և պատերազմել ֆաշիստների դեմ Հայրենական մեծ պատերազմի տարիներին։

«Լույս Ռուսաստանի վրա» ֆիլմի առանցքային թեման ամբողջ երկրի էլեկտրաֆիկացման պլանի (ГОЭЛРО) կյանքի կոչումն է, որը Ռուսաստանում կատարվել է բոլշևիկյան կուսակցության ղեկավարության՝ Վ. Ի. Լենինի և Ի. Վ. Ստալինի կողմից 1920-1930-ական թվականներին։

Ֆիլմում արտացոլված է նաև Հերբերտ Ուելսի՝ Մոսկվա կատարած այցի և «կրեմլյան երազող» Վ. Ի. Լենինի հետ նրա հանդիպման պատմությունը, որը գրողին հրավիրել է Ռուսաստան գալ 10 տարի անց, որպեսզի իր աչքերով տեսնի ԳՈԵԼՐՈ-ի պլանի կատարումը։ Ուելսը, որը գրել է «Ռուսաստանը մթության մեջ» (ռուս.՝ «Россия во мгле») ակնարկը, ԽՍՀՄ է եկել 1934 թվականին և ապշած է եղել նրանով, որ պլանը ոչ միայն կատարվել է, այլև գերակատարվել է մի շարք ցուցանիշներով։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Учебник формализма – Weekend – Коммерсантъ». kommersant.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Все фильмы рождаются свободными... / Культура / Независимая газета». ng.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Время новостей: No. 10, 23 января 2004 - Будущее прошлое». vremya.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  4. «VIII фестиваль архивного кино "Белые столбы"-2004 пройдет с 26 по 31 января, и программа его на сей раз действительно уникальна... - Русские столбы». film.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  5. «По некоторым данным, Сталину, посмотревшему фильм, не понравился актёр Михаил Геловани». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]